ՊԱՕԿ-ի 7 երկրպագու մահացել է Ռումինիայում տեղի ունեցած վթարի հետևանքով

Հունական ֆուտբոլը սգում է ծանր կորուստ։ ՊԱՕԿ-ի յոթ երկրպագուներ ողբերգականորեն մահացել են միկրոավտոբուսի վթարի հետևանքով, երբ ուղևորվում էին Ֆրանսիա՝ ներկա գտնվելու Եվրոպա լիգայի շրջանակում «Լիոնի» դեմ կայանալիք հանդիպմանը։

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ռումինիայի տարածքում։ Միկրոավտոբուսը, որում գտնվել է 10 երկրպագու, ճակատային բախում է ունեցել բեռնատարի հետ։ Բացի զոհերից, ևս երեք ուղևոր ստացել է ծանր մարմնական վնասվածքներ։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտնել է, որ «խորապես ցնցված է» տեղի ունեցածից և իր անկեղծ ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու ՊԱՕԿ-ի համայնքին։

ՊԱՕԿ-ի նախագահ Իվան Սավիդին հանդես է եկել հուզիչ հայտարարությամբ՝ նշելով, որ անասելի ողբերգություն է թակել ակումբի դուռը.

«Ես ավերված եմ երիտասարդների՝ մեր սիրելի թիմի երկրպագուների անարդար կորստից, ովքեր ճանապարհ էին ընկել՝ սատարելու իրենց ՊԱՕԿ-ին։ Սգում եմ նրանց ընտանիքների և մեր միլիոնավոր հայրենակիցների հետ։ Թող Աստված հանգստություն տա նրանց հոգիներին։

Այս երեխաները ՊԱՕԿ-ի երեխաներն են, նրանք մեր մեծ ընտանիքի անդամներն են։ Իսկ մենք ամեն ինչ անում ենք մեր ընտանիքի համար և ոչ ոքի մենակ չենք թողնում։ Աղոթում եմ, որ ամեն ինչ բարեհաջող ավարտվի նրանց համար, ովքեր վիրավոր են և այս ժամերին կենաց-մահու պայքար են մղում»։

Ակումբը ներկայացուցիչներ է գործուղել Ռումինիա՝ տուժածներին տեղում աջակցություն ցուցաբերելու համար։

Հարյուրավոր երկրպագուներ հավաքվել են Սալոնիկի «Տումբա» մարզադաշտի մոտ՝ մոմեր վառելու, ինչպես նաև ակումբային շարֆեր ու դրոշներ թողնելու համար։ Ակումբի մարզիչները, ֆուտբոլիստներն ու պաշտոնյաները ևս ծաղիկներ են խոնարհել ի հիշատակ զոհվածների։ ՊԱՕԿ-ը սգո նշան է տեղադրել սոցիալական ցանցերի իր բոլոր էջերում՝ հրապարակելով հուզիչ ուղերձ. «Ժամանակը կանգ է առել… Միայն մեկ ցանկություն կա՝ այլևս երբեք…»:

Ըստ Greek City Times-ի՝ չնայած ՊԱՕԿ-ի խնդրանքին, ՈւԵՖԱ-ն որոշել է չհետաձգել հինգշաբթի օրը նախատեսված հանդիպումը։ Կառույցը ցավակցություն է հայտնել տուժածներին և նշել, որ կիսում է ՊԱՕԿ-ի վիշտը։

«Լիոնը» պաշտոնապես հաստատել է, որ կայանալիք խաղից առաջ հատուկ արարողությամբ կհարգի զոհված երկրպագուների հիշատակը։

Աղբյուրը՝ Armsport.am:

դիտվել է 194 անգամ
Լրահոս
Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան Պիտի լսե՛ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը․ Մենուա Սողոմոնյանը՝ Կառավարության մոտ (video) «Ամո՛թ ձեզ, դուք անգրագիտության մարմնացումն եք․ Ալավերդյանը խայտառակեց Փաշինյանին կառավարության մոտ» (video) Այսօր Բաքվից օդանավ է ժամանելու Երևան Եռօրյա դադարից հետո վերսկսվելու են ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները․ Զելենսկի Ադրբեջանի հետ անկլավ-էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Փաշինյա՛ն, մոռացար Ալիևի բնութագրիչներն ասես․ «Ագրեսիա հրահրած, ցեղասպանություն իրականացրած Ալիևը» (video) Երևանում 12-ամյա երեխան դպրոցում պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան Պահանջը հստակ է, սպասումը՝ ոչ անսահման. հարցը պետք է լուծում ստանա. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Թուրքմենստանի նախագահը ժամանել է Ադրբեջան Ժողովու՛րդ, խոսե՛ք․․․ հերթով հասնելու են բոլոր դասախոսներին․ Մենուա Սողոմոնյան (video) Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 15-ին «Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ լարված իրավիճակ Կառավարության դիմաց (video) Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ (video) Ադրբեջանը ԱՄԷ-ի հետ թռիչքային զորավարժություն է անցկացնում Իրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին Աբսուրդ է․ Ավետիք Իշխանյանը մահացել է, բայց իր գրառման տակ լայք դնողներին դեռ կանչում են ԱԱԾ (video) #ՈՒՂԻՂ․ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ Կառավարության դիմաց․ Բողոքի ակցիա COP-17-ի շրջանակում (video) «Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է քարերին. 2 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Ըմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին Երևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունում COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության Սնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am