Իրանի բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ, կոնտր-ադմիրալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ իրանական բանակը լիովին պատրաստ է պաշտպանել իր երկրի տարածքային ամբողջականությունը, անկախությունը և քաղաքական կարգը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, Հաբիբոլլահ Սայարին նշել է. «Մենք հակառակորդին վնաս հասցնելու հնարավորություններ ունենք։ Եվ նրանք հիանալի հասկանում են, որ ցանկացած ռիսկ կհանգեցնի լուրջ կորուստների»։ Նրա խոսքերը մեջբերել է Fars լրատվական գործակալությունը։
Սայարիի խոսքով՝ ԱՄՆ-ն փորձում է վախեցնել Իսլամական Հանրապետությանը Մերձավոր Արևելք նշանակալի ամերիկյան ուժեր ուղարկելու մասին հայտարարություններով, սակայն իրանական բանակը լիովին պատրաստ է պաշտպանել իր երկրի տարածքային ամբողջականությունը, անկախությունը և քաղաքական կարգը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան մեծ ուժեր են մոտենում Իրանին։ Նա հույս էր հայտնել, որ Թեհրանը կհամաձայնի գործարքի։
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հունվարի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հունվարի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հունվարի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Սամվել Աշոտյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունվարի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը