«Փրկիչ» լինելու դերից դուրս գալ է պետք, աջ ու ձախ վարչապետի թեկնածու հայտարարելով չէ. Րաֆֆի Հովհաննիսյան

Այդ անունը և այդ խոսքերը այլևս չեմ ճանաչում, ոչ որպես Հայաստան ներկայացնող, ոչ որպես իմ հայրենակից կամ համաքաղաքացի, դրանք մեկնաբանության ենթակա չեն։ Այս մաին այսօր՝ հունվարի 28–ին, Բանակի օրը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մենք հիմա շատ ավելի լավ բանակ ունենք և շարունակելու ենք ունենալ։


«Նրանք, ովքեր մեզ տարել են դեպի պարտություն, հայրենիքի հանձնում, հայրենազրկում, մեղսակցել են թշնամու բռնապետի հետ, քիչ հիմք ունեն որևէ բան ասելու։ Մնացածը մենք պիտի այդ դասերը քաղենք և կարողանանք վիճակ փոխել, ոչ միայն մարդ փոխել, անուն փոխել, այլ վիճակ փոխել, ոգի փոխել, հոգի փոխել, որ այսօրը վերականգնվի, որպես իսկապես համապետական համազգային տոն, որ ոչ թե բաժանում է մեկը մյուսից, ինչպես երեկ արեցին, այլ համախմբում է, միացնում է։ Հույս ենք տածում, որ մենք կունենանք այդ հեռատեսությունը, այդ իմաստությունը, այդ համեստությունը, այդ խիղճը այս տարվա ընթացքում փոխել այս վիճակը»,–ասաց նա։

Անդրադառնալով պնդումներին, որ ՀԱՊԿ–ին անդամակցության պատճառով Հայաստանին զենք չէին վաճառում, և որ ՀԱՊԿ-ը իր գործընկերային պարտավորությունները ՀՀ–ի հանդեպ չի կատարել, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը, Արևմուտքը, բոլորը ունեն իրենց մեղսակցության աստիճանը և մեր պատմագրությունը դա չի կարող հերքել։ Դա ճշմարիտ փաստ է, բայց այդ ամեն ինչի հիմքը Հայաստանի գործող իշխանության պահվածքն էր, հանցակցությունը, գլխավոր հրամանատարի արդեն խոստովանված որոշումը, որ ինքը պետք է տաներ մեր ժողովուրդը, մեր պետությունը դեպի պարտություն, որպեսզի ինչ-որ հեքիաթային, հորինվածքային հանրապետությունը հառնի։


Կարելի է մեղադրել բոլորին, տարբեր ուժերի, ըստ օրվա քիմքի, կարելի է նախկինների մասին խոսել, բայց առաջին հերթին այս գործող իշխանության, իր վերջին ամիսները ապրող ապօրինի, անվավեր, առ ոչինչ իշխանության, հիմնական աշխատաոճը ուրիշներին մեղադրելն է:

Դա ցույց է տալիս իրենց դատարկությունը, սնանկությունը, և մենք չենք կարող ունենալ սնանկության մեջ խրված մի հանրապետություն։ Մենք պիտի դուրս գանք այդ սնանկությունից, այդ փոսից»։

Հարցին՝ իրատեսական համարո՞ւմ է ընտրությունների միջոցով իշխանություններին փոխելը, նա պատասխանեց. «Բոլոր եղանակներով պետք է, և կարելի է, և պիտի որ լինի, բայց դա կապված է նաև մեր կամքի հետ, կախված է մեր միասնականությունից, մեր հեռատեսությունից, և ոչ թե այս աջ և ձախ վարչապետի թեկնածու հայտարարելու, ինքնահայտարարելու, միգուցե անհրաժեշտ, հրամայական, բայց բոլոր դեպքերում սխալ ոճից։

Եթե այսպես շարունակվի այս նույն մեթոդաբանությամբ, անցյալ համապետական ընտրության կրկնօրինակմամբ, կարող է մենք դժվարությունների հանգենք, դրա համար շատ բան նաև կախված է մեզանից։

Այն, ինչ որ տեսանելի է, որոշ մտահոգությունների տեղիք է տալիս, այնտեղ իշխում է կուսակցական առաջնորդությունը, վարչապետական առավելությունը և ոչ թե ժողովրդին համախմբելու, միացնելու հրամայականը։

Ես անձամբ և «Ժառանգությունը», մենք կմասնակցենք այնքանով, որքանով անհրաժեշտ է այդ հաջողությունը, հաղթանակը բերելու համար։ Եթե դա ենթադրելու է առաջին գիծ, կլինենք առաջին գիծ, եթե դա ենթադրելու է թիկունք՝ թիկունք։ Այս անգամ իր ամբողջական իմաստով Հայաստանի, Հանրապետության, հայ ժողովրդի ինքնության և ապագայի, լինել-չլինելու խնդիրը դրված է զորասեղանին։

Ես չէ, որ պիտի որևէ մեկին ասեմ, որ չմասնակցի, բայց առավելաբար պետք է լինի միասնական մոտեցում, դա մեկ թեկնածու է, թե երկուսը, չեմ կարող ասել, բայց ամեն մեկը պետք է դուրս գա փրկիչ լինելու, Աստծո տրված թեկնածուն լինելու այդ ինքնախաբեությունից, մոլոցքից»։

դիտվել է 230 անգամ
Լրահոս
Դուք տեսաք՝ երեկ Եռաբլուրում ինչ եղավ․ Նիկոլը հատուկ գնաց այդ քայլին․ Սեյրան Չիլինգարյան (video) Փաշինյանի սրբապծությունը հենց երեկ էլ երևաց. Լևոն Զուրաբյան (video) Չպիտի՛ խաթարվի օրվա խորհուրդը․ Վեհափառի կարևոր խոսքը՝ Եռաբլուրից (video) Թրամփ. ԱՄՆ-ն այլևս չի օգնի Իրաքին, եթե Նուրի ալ-Մալիքին դառնա վարչապետ «Փրկիչ» լինելու դերից դուրս գալ է պետք, աջ ու ձախ վարչապետի թեկնածու հայտարարելով չէ. Րաֆֆի Հովհաննիսյան ՔՊ-ն «պռավալ» է տվել, Բանակը այսօր չի զինվում այն ձևով, ինչ ձևով պետք է. Հակոբ Ասլանյան Իրանում մահապատժի են ենթարկել հօգուտ իսրայելական հետախուզության լրտեսություն կատարելու մեջ մեղադրվողին Եկեղեցու դեմ շարժման «դեմքերից» մեկը․ ինչ է բացահայտում Վազգեն Միրզախանյանի անցյալը․ «Փաստ» Վրթանես սրբազանը տարիներ շարունակ մարդկանցից գումարներ է շորթել Զինվորը ոչ թե մահ սիրող է, այլ՝ կյանքի պահապան. Տեր Հեթում Դիտավորություն կա՞ր՝ հունվարի 27-ը հիշատակման օր նշանակելը․ հարց՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Սխալ է հարձակվել Իրանի վրա. Իրանը պատրաստ է նորից բանակցել միջուկային ծրագրի շուրջ. Թուրքիայի արտգործնախարար Դաշնակիցները հրաժարվել են օգնել ԱՄՆ-ին Իրանին հարվածելու դեպքում «Պիտի չբզբզանք․ Սասուն Միքայելյանի խայտառակ խոսքը՝ Եռաբլուրում» (video) Գիշերը Հայաստանի առանձին շրջաններում և Երևանում ձյուն կգա. եղանակի տեսություն Պարտվել է Փաշինյանի կառավարությունը․․․ ես գիտեմ՝ բանակում այսօր ինչ վիճակ է․ Արամ Պետրոսյան (video) «Ի գործ» կամ երկարատև «տուր» Շուտով 9-րդ պատերազմին վերջ կդնեմ․ Թրամփ ԱՄՆ արժույթը արժեզրկվում է չորրորդ օրն անընդմեջ․ ինչն է պատճառը Հայրիկյանը պարտքերի պատճառով վաճառում է տունն ու այգին Փաշինյանի հերթական մանիպուլյացիաները «Մեր տղաների արյունը թափված օրով դուք էս ի՞նչ եք նշում․․․ նշե՛ք, ձեզ քիչ ժամանակ է մնացել»․ Գրիգորյան (video) «Ժողովուրդ». Կա՞ վարույթ Գյումրու մաքսային հսկողության գոտում տեղի ունեցած հնարավոր խոշոր չարաշահումների վերաբերյալ «Դուք թուրքին տեսնելուց ժպտացողներն եք, զոհվածի մորը Եռաբլուրով քարշ տվողները, սիրելուց էլ միայն ձեր աթոռն եք սիրում». Ռուբեն Մխիթարյանը՝ իշխանություններին Յուրաքանչյուրիս պարտքը պետք է դառնա սերունդներին ուժեղ, գաղափարական ու մարտունակ բանակ փոխանցել. Տիգրան Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հունվարի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը Հունվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Սամվել Աշոտյանը Հունվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունվարի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am