Եկեղեցու դեմ շարժման «դեմքերից» մեկը․ ինչ է բացահայտում Վազգեն Միրզախանյանի անցյալը․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Վերջին շաբաթներին Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ձևավորվող շարժման շուրջ ի հայտ են գալիս նոր ու ավելի խոսուն մանրամասներ։ Այդ համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է գրավում Վրաստանի Հայոց թեմի նախկին առաջնորդ Վազգեն Միրզախանյանի կերպարը, որի գործունեության վերաբերյալ հրապարակային կոշտ բացահայտումներով հանդես է եկել Վրաստանի հայ համայնքի նախկին ղեկավար Արթուր Միրզոյանը։

Newsday.am լրատվամիջոցի եթերում Արթուր Միրզոյանը քննադատել է Միրզախանյանին՝ ներկայացնելով նրա անցյալի և ներկայիս վարքագծի միջև առկա կտրուկ հակասությունները։ Նրա ղեկավարած համայնքը առաջիններից էր, որ հրապարակային արձագանքեց Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ Հայաստանի վարչապետի կողմից գործադրվող ճնշումներին՝ բողոքի ակցիա կազմակերպելով Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան դիմաց։ Միրզոյանի խոսքով՝ այդ քայլը ուղղված էր ոչ թե դիվանագիտական առաքելության, այլ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության դեմ։

Արթուր Միրզոյանի համար անսպասելի և անհասկանալի է եղել այն փաստը, որ Վազգեն Միրզախանյանը այսօր հանդես է գալիս Եկեղեցու դեմ ուղղված նախաձեռնությունների առաջնագծում։ Նա հիշեցրել է, որ վերջինս հեռացվել է թեմի ղեկավարի պաշտոնից խիստ նվաստացուցիչ պայմաններում՝ չկարողանալով անգամ իրականացնել իր վերջին պատարագը։ Այդ ֆոնին, ըստ Միրզոյանի, նրա ներկայիս մեղադրանքներն այլ հոգևորականների հասցեին հնչում են առավել քան ցինիկ։

Միրզախանյանի դեմ դժգոհությունները նոր չեն եղել։ Արթուր Միրզոյանի փոխանցմամբ՝ նրա ղեկավարության տարիներին թեմում բազմիցս անցկացվել են բողոքի ակցիաներ, հնչել են կարգախոսներ այն մասին, որ նա չի ներկայացնում համայնքի կամքը, իսկ սոցիալական հարթակներում նրա պատկերները նշվել են կարմիր գծերով՝ որպես մերժման նշան։ Այսօր, սակայն, նախկինում ակտիվ այդ շրջանակների լռությունը հարցեր է առաջացնում։

Առանձնահատուկ վրդովմունք է առաջացրել նաև ուրիշների վաստակի յուրացման փաստը։ Միրզախանյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, թե իր ամենամեծ ձեռքբերումներից է եղել Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի վերականգնումը, մինչդեռ, ըստ Արթուր Միրզոյանի, իրական բարերարների անունները՝ Ռուբեն Վարդանյան և Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան, միտումնավոր շրջանցվում են, չնայած հենց նրանց շնորհիվ է տուն-թանգարանը վերադարձվել թեմին։

Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարի պնդմամբ, 2010 թվականից սկսած Վազգեն Միրզախանյանը համակարգված կերպով խոչընդոտել է հայրենասիրական երիտասարդության գործունեությանը՝ փորձելով տապալել ամենամյա ապրիլի 24-ի միջոցառումները Թուրքիայի դեսպանատան մոտ, որպեսզի նվազեցնի հանրային մասնակցությունն ու արձագանքը։

Այս ամենի պատճառները, ըստ համայնքի ներսում տարիներ շարունակ շրջանառվող խոսակցությունների, կապված են եղել Միրզախանյանի կասկածելի կապերի հետ ադրբեջանական և թուրքական շրջանակների հետ։ Այդ խոսակցությունները, ինչպես նշում է Արթուր Միրզոյանը, փաստացի հաստատում են ստացել հենց նախկին արքեպիսկոպոսի հրապարակային խոսքից, երբ նա լրագրողի եթերում կոչ է արել քաղաքացիներին չմասնակցել բողոքի ակցիաներին։

Միրզոյանը նաև հիշեցնում է, որ տարիների ընթացքում Միրզախանյանի հասցեին հնչել են բազմաթիվ մեղադրանքներ եկեղեցական շինությունների վերանորոգման ընթացքում չարաշահումների և միջոցների յուրացման վերաբերյալ, որոնք երկար ժամանակ եղել են թեմի ներսում քննարկումների առարկա։

Այս բացահայտումները նոր լույս են սփռում այն անձանց վրա, որոնք այսօր փորձում են հանդես գալ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված նախաձեռնությունների դիրքերից»։

դիտվել է 1275 անգամ
Լրահոս
Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան Ադրբեջանցի զինծառայողի անհետացման փաստով Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել․ ո՞վ է նա Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է. ի՞նչ կանի հայկական կողմը. Բադալյան Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության ԱԱԾ, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար․ Էդգար Ղազարյան Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Ռուսաստանը՝ TRIPP-ի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am