Վրթանես սրբազանը տարիներ շարունակ մարդկանցից գումարներ է շորթել
Արցախի թեմի առաջնորդ, Նիկոլ Փաշինյանին միացած Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը տարիներ շարունակ մարդկանցից գումարներ է շորթել։ Այս մասին NewDay-ի հետ զրույցում ասել է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը։ Այսպես, ըստ Շահինյանի, Վրթանես սրբազանը 550 000 ԱՄՆ դոլար է շորթել գործարար Ռազմիկ Վանյանցից։
«Վրթանեսը նրան բիզնես առաջարկ է արել նախկին մի հոգևորականի՝ Ստեփանոսի հետ, որի աշխարհիկ անունը Էմիլ է։ Ռազմիկը դրա համար վաճառել է իր մոսկովյան բնակարանը», – պատմել է Շահինյանը ու հավելել, որ այս գործը տարիներ շարունակ գտնվում է դատարանում։
Ինչպես և նախկինում մամուլում գրվել էր, Նիկոլ Փաշինյանին միացած տիրադավ եպիսկոպոսների վրա կոմպրոմատներ կան՝ անձնական ու ֆինանսական բնույթի։ 24News-ի հետ զրույցում ժամանակին այս մասին ասել էր նաև ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ գիտի, թե նրանցից յուրաքանչյուրին ինչ կոմպրոմատով են ստիպել դավաճանել Վեհափառ Հայրապետին։
Հավելենք, որ 24News-ի հետաքննությունը ցույց էր տվել, որ նույն Վրթանես սրբազանը բանակից ժամանակին ստացել էր բնակարան՝ լինելով բանակի հոգևոր հովիվ, որից նա շարունակում է օգտվել մինչև հիմա, ինչը նույնպես նրա «դավաճանության» հիմք կարող էր հանդես գալ։
