«Ի գործ» կամ երկարատև «տուր»

 «Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը երեկ հայտարարեց «Ի գործ» 2026 ծրագրի հայտադիմումների ընդունման մասին: Սփյուռքահայերը կարող են պետության հաշվին գալ Հայաստան եւ մեկ տարի աշխատել մեր պետական մարմիններում: Մի քանի պայման է դնում կառավարությունը՝ որ եկողները բարձրագույն կրթություն ունենան եւ 5  տարի աշխատած լինեն իրենց մասնագիտության գծով: Նրանք պետք է նաեւ քիչ թե շատ հայերեն իմանան եւ 5 տարի ապրած եւ սովորած լինեն սփյուռքում: 


Հարկատուները պետք է վճարեն այս անձանց ավիատոմսի համար՝ դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ, ամիսը 336 հազար ՀՀ դրամ վճարեն՝ որպես կեցության նպաստ, առողջական ծախսերը հոգան, նաեւ՝ փոխհատուցեն մեկ տարվա կացության կարգավիճակի վճարը: Այս ծրագիրը, որը լայնորեն գովազդվում է ՔՊ-ական իշխանության կողմից, իրականացվում է 2020 թվականից:

Հետագայում սփյուռքահայ մասնագետները որոշում են՝ մնա՞լ հայրենիքում, թե՞ գնալ, բայց եթե մնում են, ապա ստանում են ՀՀ հասարակ չինովնիկի աշխատավարձ, որն էապես ավելի ցածր է նպաստ կոչվածից: Բնականաբար, «տուրիստների» մեծ մասը վերադառնում է «սփռման» երկրներ: Չնայած, ըստ սփյուռքի հանձնակատարի գրասենյակի, օրինակ, 2024 թվականի ծրագրի շրջանակներում արդեն 200 սփյուռքահայ աշխատանքի է անցել Հայաստանի պետական մարմիններում, մի մասն անգամ բարձրաստիճան պաշտոնյաներ են դարձել: 

Առաջին տարիներին «Ի գործ»-ով Հայաստան եկածներն աշխատանքի էին անցնում այնպիսի կարեւոր օղակներում, ինչպիսին են ՀՀ կառավարությունը,  նախագահի, վարչապետի աշխատակազմը, ԱԳՆ-ն: Սփյուռքահայեր էին աշխատում քաղաքապետարանում, ՄԻՊ գրասենյակում, 21 թվականին՝ Արցախի նախագահի աշխատակազմում: Սա անվտանգային ռիսկ էր պարունակում, թեեւ հանձնակատարի գրասենյակից վստահեցնում էին՝ բոլորին ստուգում է ԱԱԾ-ն: Ինչեւէ, սկսած 2024 թվականից, պետական բարձր օղակներում «Ի գործ»-ով եկածների չենք գտնում: Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի տվյալներով, 2025 թվականին պետական մարմիններով այս ծրագրով աշխատանքի է անցել 39 անձ: Նրանք աշխատում են հենց հանձնակատարի գրասենյակում, հայրենադարձության եւ ինտեգրման կենտրոնում, էկոնոմիկայի նախարարությունում, ՏԿԵՆ-ում, սոցապում, 1 անձ՝ ԿԲ-ում, սակայն ո՛չ ԱԳՆ-ում, ո՛չ երկրի բարձրագույն պաշտոնյաների գրասենյակներում նրանք աշխատանքի չեն անցել: 

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը հատուկ մոտեցում ունի ԱՊՀ նախկին երկրներից եկած մեր հայրենակիցների նկատմամբ: ՌԴ-ից, Ուկրաինայից ընտրվում են միայն ընդգծված հակապուտինյան տրամադրություն ունեցողները, մարդիկ, որոնք դեմ են ՌԴ պաշտոնական քաղաքականությանը: Այս կարծիքն է հայտնում մեր հայրենակից, մոսկվաբնակ Մարիամ Հովսեփյանը, որը ժամանակին հայտ է տվել այս ծրագրին մասնակցելու նպատակով, սակայն մերժվել է: «Բնականաբար, ինձ չէին ուզի, որովհետեւ ես ռուսական քաղաքականությանը դեմ մարդ չէի: Այն դեպքում, որ ես ունեի ՀՀ ԱԺ-ում աշխատանքի փորձ, ունեի երեք բարձրագույն կրթություն, բայց չհամապատասխանեցի իրենց չափանիշներին, հավանաբար, իմ հայացքների համար: Այն ժամանակ չկար սփյուռքում 5 տարվա աշխատանքային փորձի կամ ուսման պահանջը, եւ ես լիովին համապատասխանում էի նրանց պահանջներին, բայց մերժվեցի: Հետո տեսա, թե ովքեր են անցել: Այն հայերը, որոնք Ռուսաստանում ապրում են ու ռուսական իշխանությունների հետ սոլիդար չեն, նրանք էին անցել, ընդ որում՝ ես 10 տարի էր, Ռուսաստանում էի ապրում, նոր գնացած չէի: Էլի կային մարդիկ, որոնք ՀՀ քաղաքացիություն ունեին, ինչպես ես, եկան ու այս ծրագրով անցան»,- ասում է Մարիամ Հովսեփյանը: 

Ըստ նրա, դա ավելի շատ երկարաժամկետ տուր էր, եւ բոլորն էլ կուզեին գալ Երեւան, բարձր աշխատավարձով ապրել, բոլոր պայմաններն իրենց համար ստեղծեին, հետո թողնեին գնային։

Քանի՞ մասնագետ է եկել Հայաստան այս տարիների ընթացքում «Ի գործ» ծրագրով, քանի՞սն են մնացել աշխատելու եւ քանի՞սն են հեռացել Հայաստանից: Ո՛չ գրասենյակից, ո՛չ տարածված հաղորդագրությունում նշված համարներով մեզ չպատասխանեցին: Գրասենյակի կայքում գտանք մի հաշվետվություն, ըստ որի՝ 

«Սփյուռքահայ մասնագետների ներգրավում ՀՀ պետական կառավարման համակարգում» միջոցառման շրջանակներում 2023-2024 թվականներին 50 սփյուռքահայ մասնագետ է ներգրավվել ՀՀ պետական կառավարման համակարգի 20 կառույցներում: «Միջոցառման մասնակիցների մոտ 80 տոկոսը հայրենադարձվել է՝ մշտական աշխատանքի անցնելով պետական կառույցներում եւ մասնավոր հատվածներում: Միջոցառման մասնակիցների կողմից մշակվել է 7 նոր ծրագիր՝ միտված ՀՀ առանձին ոլորտների զարգացմանը: Հովնանյան ընտանեկան հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում 23-24 թթ․ ծրագրի մասնակից 6 սփյուռքահայ մասնագետ հնարավորություն է ունեցել շարունակել աշխատանքը եւս 1 տարով: 2024-25 թթ․ ծրագրի շրջանակներում ՀՀ պետական համակարգի 20 կառույցներում ներգրավվել է 40 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետ»:  

Ավելի վաղ՝ 2 տարի առաջ, «Հրապարակի» հարցմանը, թե քանի մարդ է աշխատանքի անցել ՀՀ պետական մարմիններում 2024 թվականին, ստացել էինք պատասխան՝ 200 մարդ: Համադրում ենք թվերը, եւ պարզվում է, որ եկածների առավելագույնը մեկ քառորդ մասն է մնացել, մեծ մասը մեկնել է տուն: 

Ինչպես կասեր մեծն Շեքսպիրը՝ «Մեծ աղմուկ ոչնչից»:

Սա շատ նման է աշխատանքային տուրիզմի, երբ գնահատվում է ոչ թե մասնագիտական որակը, այլ՝ Հայաստան գալու ցանկությունը: Ի՞նչ մասնագետներ են եկողները, պե՞տք են արդյոք մեր տնտեսությանը, մշակույթին, ինչո՞վ են տեղացիները նրանց զիջում՝ ոչ ոք այս հարցերին չի պատասխանում: 

 

դիտվել է 531 անգամ
Լրահոս
Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան Ադրբեջանցի զինծառայողի անհետացման փաստով Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել․ ո՞վ է նա Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է. ի՞նչ կանի հայկական կողմը. Բադալյան Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության ԱԱԾ, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար․ Էդգար Ղազարյան Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Ռուսաստանը՝ TRIPP-ի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am