Շուտով 9-րդ պատերազմին վերջ կդնեմ․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ իր երկրորդ ժամկետի սկզբից ի վեր իններորդ հակամարտությունը կլուծվի մոտ ապագայում։ Նա այս հայտարարությունն արել է WABC ռադիոյին տված հարցազրույցում։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում նա չի գիտակցել առկա հակամարտությունների մասշտաբները։ «Երբ ես առաջադրվել էի երկրորդ ժամկետի համար, չգիտեի, որ ութ պատերազմ կա։ Այն ի վերջո դարձավ ութ պատերազմների լուծում, և իններորդն արդեն ճանապարհին է», - ասել է Թրամփը՝ առանց մանրամասնելու, թե որ հակամարտության մասին է խոսքը։
ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումը դարձել է իր համար «երկրորդ բնույթ»։ Նա նաև հիշատակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը, որի ընթացքում նա խնդրել է Ռուսաստանի առաջնորդին հնարավորություն տալ նպաստել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը։
«Ես հիմա հետաքրքրված եմ դրանով, և ջանքեր են գործադրվում դա իրականացնելու համար», - հավելել է Թրամփը։
Հիշեցնենք, որ Սպիտակ տան ղեկավարը 8 հակամարտություն դադարեցնելու իր ջանքերի մեջ պարբերաբար հիշատակում է Հայաստանին և Ադրբեջանին։
