ԱՄՆ-ն պատրաստ է nւժ կիրառել՝ Վենեսուելայի իշխանությունների հետ առավելագույն համագործակցություն ապահովելու համար. Ռուբիո
Մենք պատրաստ ենք ուժ կիրառել վենեսուելայի իշխանությունների հետ առավելագույն համագործակցություն ապահովելու համար, եթե այլ մեթոդներն անարդյունավետ լինեն։ Հուսով ենք, որ դա անհրաժեշտ չի լինի, բայց մենք երբեք չենք հրաժարվի ամերիկյան ժողովրդի առջև մեր պարտականությունից և այս կիսագնդում մեր առաքելությունից, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ Bloomberg-ի փոխանցմամբ։
Ռուբիոն նշել է, որ Վենեսուելայի ժամանակավոր առաջնորդ Դելսի Ռոդրիգեսը խոստացել է բացել երկրի էներգետիկ ոլորտն ամերիկյան ընկերությունների համար, ապահովել արտադրության արտոնյալ հասանելիություն և օգտագործել նավթից ստացված եկամուտներն ամերիկյան ապրանքներ գնելու համար։
Երկու օր առաջ Ռոդրիգեսը հայտարարել է, որ բավական է, որ ինչքան Վաշինգտոնը հրամաններ է տվել Վենեսուելային ներքին քաղաքականության հարցում։ Նա ընդգծել է, որ երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու միակ ճանապարհն ազգային միասնությունն է։ Ռոդրիգեսը հավելել է, որ ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները կլուծվեն բոլիվարյան դիվանագիտության միջոցով։
Հետագայում Թրամփը հայտարարեց, որ տեղյակ չէ Վենեսուելայի ժամանակավոր առաջնորդի նման դիտողությունների մասին, բայց նշել է, որ իրենք լավ հարաբերությունների մեջ են։
Անցյալ շաբաթ Ռոդրիգեսը նաև բացահայտել է, որ ԱՄՆ-ն սպառնացել է սպանել իրեն և Վենեսուելայի այլ բարձրաստիճան պաշտոնյաների, եթե նրանք հրաժարվեն համագործակցել: Նրա խոսքով՝ սպառնալիքներն ու շանտաժը շարունակվում են մինչ օրս: Ռոդրիգեսը հայտարարել է, որ Վենեսուելան պետք է գործի հստակ նպատակների համաձայն, այդ թվում՝ հանրապետությունում խաղաղության և քաղաքական իշխանության պահպանումը, ինչպես նաև պատանդների ազատագրումը:
