Եռաբլուրը մեզ հիշեցնում է, որ բանակը պարզապես ուժ չէ․ այն զոհաբերության վրա կանգնած ճակատագիր է

Հայոց բանակ, այսօր քո օրն է։ Ես շնորհավորում եմ քեզ ոչ միայն որպես պետականության պատվար ու ինստիտուտ, այլ որպես կենդանի կամք, համառություն և դիմացկունություն։ Քեզ՝ մեր զինվորով, մեր սպայով, քո լռությամբ ու քո ծանր հայացքով, գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

«Ես գիտեմ՝ դու անցել ես փորձությունների միջով։ Գիտեմ՝ քեզ հաճախ մենակ են թողել խոսքերի ու հաշվարկների արանքում։ Բայց ես նաև գիտեմ մեկ բան՝ Հայաստանի անվտանգությունը քեզնից դուրս գոյություն չունի։ Առանց քեզ խաղաղությունը դատարկ բառ է, իսկ ապագան՝ անորոշ պատկերացում։

Ծննդյանդ օրն անհնար է հիշել առանց Եռաբլուրի։ Այն լուռ է, բայց խոսում է ավելի բարձր, քան հազար հայտարարություն։ Այնտեղ քո լավագույն որդիներն են՝ նրանք, ովքեր վճարել են ամենաբարձր գինը, որպեսզի մենք իրավունք ունենանք այսօր խոսելու պետության, արժանապատվության և վաղվա օրվա մասին։ Եռաբլուրը մեզ հիշեցնում է, որ բանակը պարզապես ուժ չէ․ այն զոհաբերության վրա կանգնած ճակատագիր է։

Հայոց բանակ, ես քեզ շնորհավորում եմ հավատով, ոչ ձևականությամբ։ Վստահությամբ, ոչ պատրանքներով։ Եվ համոզմամբ, որ դու դեռ ունես ուժ՝ վերականգնելու քո մեջքը, քո պատիվը և քո պատմական առաքելությունը։

Խոնարհումս՝ Եռաբլուրին։

Պատիվս՝ քեզ, Հայոց բանակ»։

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Դիտավորություն կա՞ր՝ հունվարի 27-ը հիշատակման օր նշանակելը․ հարց՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Սխալ է հարձակվել Իրանի վրա. Իրանը պատրաստ է նորից բանակցել միջուկային ծրագրի շուրջ. Թուրքիայի արտգործնախարար Դաշնակիցները հրաժարվել են օգնել ԱՄՆ-ին Իրանին հարվածելու դեպքում «Պիտի չբզբզանք․ Սասուն Միքայելյանի խայտառակ խոսքը՝ Եռաբլուրում» (video) Գիշերը Հայաստանի առանձին շրջաններում և Երևանում ձյուն կգա. եղանակի տեսություն Պարտվել է Փաշինյանի կառավարությունը․․․ ես գիտեմ՝ բանակում այսօր ինչ վիճակ է․ Արամ Պետրոսյան (video) «Ի գործ» կամ երկարատև «տուր» Շուտով 9-րդ պատերազմին վերջ կդնեմ․ Թրամփ ԱՄՆ արժույթը արժեզրկվում է չորրորդ օրն անընդմեջ․ ինչն է պատճառը Հայրիկյանը պարտքերի պատճառով վաճառում է տունն ու այգին Փաշինյանի հերթական մանիպուլյացիաները «Մեր տղաների արյունը թափված օրով դուք էս ի՞նչ եք նշում․․․ նշե՛ք, ձեզ քիչ ժամանակ է մնացել»․ Գրիգորյան (video) «Ժողովուրդ». Կա՞ վարույթ Գյումրու մաքսային հսկողության գոտում տեղի ունեցած հնարավոր խոշոր չարաշահումների վերաբերյալ «Դուք թուրքին տեսնելուց ժպտացողներն եք, զոհվածի մորը Եռաբլուրով քարշ տվողները, սիրելուց էլ միայն ձեր աթոռն եք սիրում». Ռուբեն Մխիթարյանը՝ իշխանություններին Յուրաքանչյուրիս պարտքը պետք է դառնա սերունդներին ուժեղ, գաղափարական ու մարտունակ բանակ փոխանցել. Տիգրան Աբրահամյան Հասարակությունը սպասում է մյուս դավաճանների կարգալույծ հռչակման որոշումներին: Անձամբ ես` Կճոյանի փիլոնազրկմանը... Փաշինյանը վախերի մեջ էր․ տեսաք Եռաբլուրում ինչ եղավ․ Մենուա Սողոմոնյան (video) Փաշինյանը ստում է․ ինքը դեռ պետք է պատասխան տա, ինչու մերժեց իրական խաղաղությունը․ Չալաբյան (video) Պատիվ և շնորհակալություն՝ հայ զինվորին ու սպային, ովքեր այսօր պաշտպանում են մեր պետության սահմանները․ Մհեր Մելքոնյան Նիկոլի ավելացրած սգո օրերը (video) Կան փակ ավտոճանապարհներ Եւս մեկ նավատորմ՝ դեպի Իրան․ Թրամփը դեռևս չի բացառում Իրանի վրա ռազմական հարձակումը ԱՄՆ-ն պատրաստ է nւժ կիրառել՝ Վենեսուելայի իշխանությունների հետ առավելագույն համագործակցություն ապահովելու համար. Ռուբիո Կարապետյանների անունից ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում Հավերժ փա´ռք և երախտագիտություն Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զnհաբերած բոլոր քաջորդիներին․ Սերժ Սարգսյանի անունից Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հունվարի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը Հունվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Սամվել Աշոտյանը Հունվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունվարի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am