Բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում վերականգնել իր ուժը․ Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ։

«Հայկական բանակը ձևավորվել է մեզ պարտադրված պատերազմի, շրջափակման և աղետալի երկրաշարժի պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անկախության ու պետականության կայացմանը զուգահեռ։

Ծանրագույն, անհավասար և սրբազան ազատամարտում, հայ ժողովրդի միասնականության շնորհիվ, նա դարձել է հաղթանակած, այնուհետև նվիրական ծառայությամբ ճանաչվել տարածաշրջանում մրցունակ և միջազգային գործընկերների հետ փոխգործունակ։

Սակայն կամավորական, ֆիդայական տարանջատված ջոկատներից, զրոյից և մեծ դժվարություններով ստեղծված կանոնավոր բանակը 44-օրյա պատերազմի ժամանակ, անփորձ ռազմաքաղաքական ղեկավարության անգործության և ժողովրդի միասնականության խաթարման հետևանքով, նորից վերածվեց կամավորականների խմբերի, ինչն էլ ազդեց մեր պարտությունների և դեռևս շարունակվող անհաջողությունների ընթացքի վրա։

Աներկբա է, որ բանակը եղել և մնում է մեր անվտանգության կարևոր երաշխավորը, տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում որոշիչ դերակատարը և միշտ կմնա, առավել ևս հիմա՝ մեզ ուղղված սպառնալիքների պայմաններում։

Պետք է չխաբվենք Հայաստանում տիրող ժամանակավոր, թվացյալ խաղաղությամբ, այլ սթափ գնահատելով հակառակորդի մոլորեցնող, մեր զգոնությունը թուլացնող բացահայտ քայլերը՝ գործուն, արագընթաց միջոցներ ձեռնարկենք բանակի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ։ Դա կարող է տեղի ունենալ միայն մեզ ուղղված մարտահրավերներին համահունչ կազմ հաստիքային և կառուցվածքային փոփոխություններով, ժամանակակից և հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների ձևավորմամբ ու արագ համալրմամբ։ Միևնույն ժամանակ անչափ կարևոր է ժամանակակից սպառազինության ձեռքբերմանը զուգահեռ դրանց կիրառման հմտություններին տիրապետելը, որը պետք է արտահայտվի ակտիվ մարտական պատրաստությամբ՝ սկսած ստորաբաժանումների ներդաշնակումով և դաշտային վարժվածությամբ, ավարտած խոշոր զորավարժություններով։

Ես հավատում եմ, որ Հայկական բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը և հետագայում նույնպես պատվով ծառայել ու դիմակայել մարտահրավերներին։

Ի սրտե շնորհավորելով Հայկական բանակի կազմավորման տարեդարձը՝ մաղթում եմ բոլորին, հատկապես սահմանին կանգնած մեր հրամանատարներին, զինվորներին անվտանգ ծառայություն, բարձր մարտական ոգի և նոր ձեռքբերումներ հայրենիքի պաշտպանության սուրբ գործում։

Ինչպես ամեն օր, այնպես էլ այսօր, խոնարհվում և խնկարկում ենք մեր հերոս նահատակների հիշատակի ու սխրանքի առաջ։

Նրանց հավերժ փառք»,- ասվում է ուղերձում։

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Դաշնակիցները հրաժարվել են օգնել ԱՄՆ-ին Իրանին հարվածելու դեպքում «Պիտի չբզբզանք․ Սասուն Միքայելյանի խայտառակ խոսքը՝ Եռաբլուրում» (video) Գիշերը Հայաստանի առանձին շրջաններում և Երևանում ձյուն կգա. եղանակի տեսություն Պարտվել է Փաշինյանի կառավարությունը․․․ ես գիտեմ՝ բանակում այսօր ինչ վիճակ է․ Արամ Պետրոսյան (video) «Ի գործ» կամ երկարատև «տուր» Շուտով 9-րդ պատերազմին վերջ կդնեմ․ Թրամփ ԱՄՆ արժույթը արժեզրկվում է չորրորդ օրն անընդմեջ․ ինչն է պատճառը Հայրիկյանը պարտքերի պատճառով վաճառում է տունն ու այգին Փաշինյանի հերթական մանիպուլյացիաները «Մեր տղաների արյունը թափված օրով դուք էս ի՞նչ եք նշում․․․ նշե՛ք, ձեզ քիչ ժամանակ է մնացել»․ Գրիգորյան (video) «Ժողովուրդ». Կա՞ վարույթ Գյումրու մաքսային հսկողության գոտում տեղի ունեցած հնարավոր խոշոր չարաշահումների վերաբերյալ «Դուք թուրքին տեսնելուց ժպտացողներն եք, զոհվածի մորը Եռաբլուրով քարշ տվողները, սիրելուց էլ միայն ձեր աթոռն եք սիրում». Ռուբեն Մխիթարյանը՝ իշխանություններին Յուրաքանչյուրիս պարտքը պետք է դառնա սերունդներին ուժեղ, գաղափարական ու մարտունակ բանակ փոխանցել. Տիգրան Աբրահամյան Հասարակությունը սպասում է մյուս դավաճանների կարգալույծ հռչակման որոշումներին: Անձամբ ես` Կճոյանի փիլոնազրկմանը... Փաշինյանը վախերի մեջ էր․ տեսաք Եռաբլուրում ինչ եղավ․ Մենուա Սողոմոնյան (video) Փաշինյանը ստում է․ ինքը դեռ պետք է պատասխան տա, ինչու մերժեց իրական խաղաղությունը․ Չալաբյան (video) Պատիվ և շնորհակալություն՝ հայ զինվորին ու սպային, ովքեր այսօր պաշտպանում են մեր պետության սահմանները․ Մհեր Մելքոնյան Նիկոլի ավելացրած սգո օրերը (video) Կան փակ ավտոճանապարհներ Եւս մեկ նավատորմ՝ դեպի Իրան․ Թրամփը դեռևս չի բացառում Իրանի վրա ռազմական հարձակումը ԱՄՆ-ն պատրաստ է nւժ կիրառել՝ Վենեսուելայի իշխանությունների հետ առավելագույն համագործակցություն ապահովելու համար. Ռուբիո Կարապետյանների անունից ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում Հավերժ փա´ռք և երախտագիտություն Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զnհաբերած բոլոր քաջորդիներին․ Սերժ Սարգսյանի անունից Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին, ինչը կապահովի կայուն խաղաղություն. Ռոբերտ Քոչարյան Ուկրաինան և Ռուսաստանը առանձին-առանձին կստորագրեն 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը ԱՄՆ-ի հետ. ԵՄ երկրները չեն ստորագրի այն. Ուկրաինայի արտգործնախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հունվարի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը Հունվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Սամվել Աշոտյանը Հունվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունվարի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am