Հայոց բանակը՝ իբրև մշտարթուն պաշտպան, թող շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները․ Վեհափառ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը՝ բանակի օրվա առթիվ․

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական Մեր սերը և Հայրապետական օրհնությունն ենք բերում Հայոց բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին՝ Բանակի օրվա առիթով։

Նորանկախ մեր պետականության ձևավորման տարիներին ծնունդ առած մեր բանակը իր առաքելության մեջ հատկանշվել է արդարության ու ազատության համար անվեհեր պայքարով: Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի։ Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախի բռնազավթման պատերազմի ընթացքում մեր բանակի մարտիկները անվեհեր պայքար մղեցին, նահատակվեցին բազում հայորդիներ։ Նրանց հերոսական սխրագործությունները մշտապես ոգեշնչելու են մեր զորականներին իրենց նվիրյալ ծառայության մեջ։

 

Հայրապետիս մաղթանքն է, որ Հայոց բանակը՝ իբրև մշտարթուն պաշտպանը մեր երկրի, շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները՝ իր արիությունն ու տոկունությունը շաղախելով առ Աստված հավատքով՝ ըստ առաքյալի խոսքի. «Զորացե՛ք Տիրոջով և Նրա զորության կարողությամբ. և Աստծու սպառազինությունը հագեք» (Եփ. 6.10)։

Աղոթքով առ Աստված հայցում ենք, որ Տերն Իր Սուրբ Աջով պահապան ու զորակից լինի մեր բանակի սպաներին ու զինվորներին, խաղաղություն հաստատվի համայն աշխարհում ու մեր հայրենիքում, և հավատավոր մեր ժողովուրդը նորանոր ձեռքբերումներով հարատևի ապահովության ու բարօրության մեջ. ամեն»։

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Փաշինյանի հերթական մանիպուլյացիաները «Մեր տղաների արյունը թափված օրով դուք էս ի՞նչ եք նշում․․․ նշե՛ք, ձեզ քիչ ժամանակ է մնացել»․ Գրիգորյան (video) «Ժողովուրդ». Կա՞ վարույթ Գյումրու մաքսային հսկողության գոտում տեղի ունեցած հնարավոր խոշոր չարաշահումների վերաբերյալ «Դուք թուրքին տեսնելուց ժպտացողներն եք, զոհվածի մորը Եռաբլուրով քարշ տվողները, սիրելուց էլ միայն ձեր աթոռն եք սիրում». Ռուբեն Մխիթարյանը՝ իշխանություններին Յուրաքանչյուրիս պարտքը պետք է դառնա սերունդներին ուժեղ, գաղափարական ու մարտունակ բանակ փոխանցել. Տիգրան Աբրահամյան Հասարակությունը սպասում է մյուս դավաճանների կարգալույծ հռչակման որոշումներին: Անձամբ ես` Կճոյանի փիլոնազրկմանը... Պատիվ և շնորհակալություն՝ հայ զինվորին ու սպային, ովքեր այսօր պաշտպանում են մեր պետության սահմանները․ Մհեր Մելքոնյան Կան փակ ավտոճանապարհներ Եւս մեկ նավատորմ՝ դեպի Իրան․ Թրամփը դեռևս չի բացառում Իրանի վրա ռազմական հարձակումը ԱՄՆ-ն պատրաստ է nւժ կիրառել՝ Վենեսուելայի իշխանությունների հետ առավելագույն համագործակցություն ապահովելու համար. Ռուբիո Կարապետյանների անունից ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում Հավերժ փա´ռք և երախտագիտություն Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զnհաբերած բոլոր քաջորդիներին․ Սերժ Սարգսյանի անունից Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին, ինչը կապահովի կայուն խաղաղություն. Ռոբերտ Քոչարյան Ուկրաինան և Ռուսաստանը առանձին-առանձին կստորագրեն 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը ԱՄՆ-ի հետ. ԵՄ երկրները չեն ստորագրի այն. Ուկրաինայի արտգործնախարար 33-ամյա վարորդը «Volvo»-ով Մխչյան գյուղում կոտրել է բետոնե էլեկտրասյունն ու կողաշրջվել. կա վիրավոր Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Եռաբլուրը մեզ հիշեցնում է, որ բանակը պարզապես ուժ չէ․ այն զոհաբերության վրա կանգնած ճակատագիր է Վստահ եմ, որ համատեղ ուժերով վերգտնելու ենք Բանակի տոնի իրական խորհուրդն ու արժեքը. Արթուր Վանեցյան Բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում վերականգնել իր ուժը․ Օհանյան Մահացել է Տորոնտոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցու հիմնադիր և հովվապետ Հայր Եղյան Իրանը կստանա նախկինում չտեսնված պատասխան, եթե որոշի հարձակվել Իսրայելի վրա․ Նեթանյահու Հայոց բանակը՝ իբրև մշտարթուն պաշտպան, թող շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները․ Վեհափառ «Հրապարակ». Գեւորգ Սուջյանը` պատգամավորության թեկնածո՞ւ «Հրապարակ». Ճնշել են, դարձի բերել Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին Ինչու Ոսկետափի եկեղեցին զավթելու օպերացիան չեղարկեցին․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հունվարի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը Հունվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Սամվել Աշոտյանը Հունվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունվարի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am