Գերագույն Հոգևոր Խորհուրդը Վեհափառին առաջարկել է կարգալույծ հռչակել Գևորգ եպիսկոպոս Սարոյանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Նիստը վարեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

ԳՀԽ ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին։ Ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու կանոնական, վարչական, կագապահական խնդիրներին առնչվող հարցեր։
Ապօրինի ազատազրկված եկեղեցականների, ազգային բարերարի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթների, դատավարական գործընթացների և կայացված դատավճիռների, ինչպես նաև հոգևորականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան փաստաբան, ի․գ․թ․ Արա Զոհրաբյանը, փաստաբաններ Արսեն Բաբայանը և Հովհաննես Խուդոյանը։

Արձանագրվեց, որ եկեղեցականների նկատմամբ առաջադրված մեղադրանքները և կիրառված խափանման միջոցները հիմնված են ոչ իրավաչափ փաստերի վրա և իրավական առումով չեն բխում օրինականության ու արդար դատաքննության հիմնարար սկզբունքներից, կրում են ընտրովի և խտրական բնույթ։
Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտեց ծառայություն իրականացնող հոգևորականների նկատմամբ գործադրվող ճնշումները, արձանագրեց, որ դրանք ՀՀ Սահմանադրության և օրենսդրության ակնհայտ խախտումներ են, որոնք ունեն շարունակվող մտահոգիչ միտումներ։
Ժողովականները մերժելի նկատեցին պետական և իրավապահ մարմինների ներգրավմամբ իրականացվող ապօրինի գործողությունները և Եկեղեցու ներքին կյանքին հակասահմանադրական միջամտությունները։

Գերագույն հոգևոր խորհուրդը իր գնահատանքը հայտնեց փաստաբաններին՝ նրանց հետևողական աշխատանքի՝ եկեղեցականների ու ազատազրկված հայորդիների իրավունքների պաշտպանության գործում ներդրած կարևոր ջանքերի համար։
Գերագույն հոգևոր խորհուրդը քննության առավ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Տ․ Գևորգ եպս․ Սարոյանի կարգազանց ընթացքը։
Արձանագրվեց, որ վերջինս վիճարկելով թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու Հայրապետական տնօրինությունը, փաստացի դրժել է հնազանդության իր ուխտը և դատական հայց ներկայացրել ընդդեմ Սուրբ Էջմիածնի՝ պահանջելով վերականգնել առաջնորդական իր հանգամանքը։
Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադարձ կատարեց նաև Գևորգ եպիսկոպոսի հրապարակային ելույթներում և հայտարարություններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իր ծառայակից եկեղեցականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցրած զրպարտիչ մեղադրանքներին, խստորեն դատապարտեց նման վարքագիծը՝ այն գնահատելով եկեղեցական կարգի, կանոնական հնազանդության ու եկեղեցական միաբանության սկզբունքների կոպիտ խախտում և առաջարկ ներկայացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին Տ․ Գևորգ եպս․ Սարոյանին հռչակել կարգալույծ։

Ազգային ժողովում եկեղեցուն առնչվող օրինագծերի մասին զեկույցով հանդես եկավ ի.գ.դ., պրոֆեսոր տիար Գևորգ Դանիելյանը։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց հողային և պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններին, որոնք հակասում են գործող քաղաքացիական և ոլորտային օրենսդրության հիմնադրույթներին, խախտում են սեփականության իրավունքի հիմնարար սկզբունքները և ստեղծում են անհիմն ենթադրություններ, իբր Հայ Եկեղեցու կողմից պաշտամունքային հուշարձանների օտարման վտանգի մասին։ Զեկույցում ընդգծվեց, որ հիշյալ օրենսդրական նախաձեռնությունները, որոնք չունեն իրական իրավակարգավորիչ անհրաժեշտություն, ուղղված չեն սրբավայրերի և հոգևոր-մշակութային հուշարձանների անաղարտ պահպանության խնդիրներին, չեն լուծում որևէ շոշափելի հանրային խնդիր և հիմնականում ծառայում են հակաեկեղեցական տրամադրությունների ձևավորմանն ու խորացմանը։ ԳՀԽ դիրքորոշումն է, որ ընդհանրապես արգելվի պաշտամունքային հուշարձանների օտարումը՝ անկախ սեփականության ձևից։

Ժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հրավիրված Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպման հարցերին։ Որոշվեց ձևավորել կազմակերպիչ հանձնախումբ՝ ժողովի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները համակարգելու նպատակով։

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Ախտոյաններն իրենց տները հանել են վաճառքի․ «Հրապարակ» Մասյացոտնի թեմում տեղի ունեցավ քահանայից երկրորդ ժողովը Արցախից Հայաստան տեղափոխված 67-ամյա Սլավիկ Համբարձումյանը հոգեկան առողջության կենտրոնում է Հայհիդրոմետի տնօրենը զգուշացնում է՝ կանխատեսվում է մերկասառույց Արարատ Միրզոյանն ու ԵԽ Գլխավոր քարտուղարը կոնվենցիա են ստորագրել Գնացեք և սերտեցեք Հայոց Եկեղեցու պատմություն, որպեսզի չխարխափեք տգիտության քաոսում․ Տեր Ասողիկը՝ տիրադավներին Արցախում 2 հայ է մնացել. Գեղամ Ստեփանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կարգալույծ հռչակվեց Դուք պատերազմ բերողներն ու խայտառակ պարտվողներն եք, զոհվածի մորը Եռաբլուրով քարշ տվողները․ Մխիթարյան Գերագույն Հոգևոր Խորհուրդը Վեհափառին առաջարկել է կարգալույծ հռչակել Գևորգ եպիսկոպոս Սարոյանին Առաջավորաց Պահքի Սուրբ Հաղորդություն կբաշխվի Անթիլիասի Մայրավանքում Ուշիի Սուրբ Սագիս վանական համալիր կբերվի Սուրբ Սարգիս Զորավարի Աջ Մասունքարանը Երթևեկելիս լինել առավել զգոն Սրանց ձեռամբ ոչ մի հիշատակի օր, ոչ մի հարգանքի տուրք ինձ համար արժեք չունի․ Լիդա Առուշանյան Ադրբեջանում գերիների վիճակը կրիտիկական է եղել Ուղերձդ կպնի գլխիդ Ինչ է բերվելու Ադրբեջանից Էս ի՞նչ արեցինք մենք տղերք, էս ի՞նչ արեցինք. Աշոտ Երկաթ Օր օրի ուժեղացող մեր շարժումը գրավում է տարբեր ուժերի ուշադրությունը. Մարիաննա Ղահրամանյան Հունվարի 27-ը որպես նշանակալից օր, կապ չունի արցախյան պայքարի հետ, հետևաբար լրիվ տեղավորվում է «նիկոլյան նոր Հայաստանի» մեջ. քաղաքագետ Հայաստան ունենալու համար պետք է այս ընտրություններին չքվեարկել ՔՊ-ի օգտին․ Տաթևիկ Վիրաբյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Գագիկ Ծառուկյանի անունից տեղադրվել է ծաղկեպսակ ՌԴ Պետդուման հաստատել է ԱԴԾ-ի խնդրանքով համացանցի և հեռախոսային ծառայությունների անջատման մասին օրինագիծը Այժմ Իրանի ուղղությամբ հսկայական նավատորմ է շարժվում․ հուսով եմ՝ դրա կարիքը չի լինի․ Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հունվարի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը Հունվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Սամվել Աշոտյանը Հունվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունվարի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am