Ուշիի Սուրբ Սագիս վանական համալիր կբերվի Սուրբ Սարգիս Զորավարի Աջ Մասունքարանը
Հունվարի 31-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Սարգիս Զորավարի, նրա որդի Մարտիրոսի եւ տաանչորս զինվորների տոնը:
Այս տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հաստատվել է երիտասարդների օրհնության օր:
Տոնի առիթով, Արագածոտնի Թեմի Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ ու կկատարվի Երիտասարդների օրհնության կարգ։ Պատարագի սկիզբը՝ ժամը 10:30-ին:
Այս առիթով Վեհափառ Հայրապետի Հայրապետական բարձր տնօրինությամբ և Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Ուշիի սրբատեղի կբերվի Սուրբ Սարգիս Զորավարի Աջ Մասունքարանը և կմնա մինչև Սուրբ Պատարագի ավարտը, որից հետո կտեղափոխվի Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի ու այնտեղ կմնա մինչև ժամը 17:00-ն:
Սիրով հրավիրում ենք ամենքիդ միատեղ և միասիրտ աղոթքի կանգնելու և խնդրելու արագահաս Սրբի բարեխոսությունը:
