Ուղերձդ կպնի գլխիդ

Հայաստանի Հանրապետության առայժմ գործող վարչապետը ակնհայտորեն չի տեղավորվում իր իսկ հռչակած «հիշատակի» օրվա մեջ: Նախ՝ շատ զարմանալի էր, որ նա օրը չսկսեց իր խնամքի տակ գտնվող հոգևորականների ձեռամբ մատուցված պիղծ պատարագով: Ընդամենը՝ մի հապճեպ այց Եռաբլուր… Ծնրադրումներ, խոնարհումներ, վշտահար դեմքեր… Ոչինչ չկար: Մինչդեռ օրը ՔՊ-ին հատուկ ռազմախով հռչակվել էր որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր: Կա՞ր, արդյոք, դրա կարիքը, ես չգիտեմ: Մենք քիչ օրեր չունեինք, որ գնում էինք Եռաբլուր և մարդավարի հարգում մեր նահատակների հիշատակը: Մայիսի 9, Մայիսի 28, սեպտեմբերի 2, սեպտեմբերի 21, հունվարի 28: Եվ ուրեմն, ի՞նչ մեղու էր կծել ձեզ, որ մի հատ էլ հիշատակի հատուկ օր հռչակեցիք, այդ ի՞նչ զգացմունք էր առաջնորդել ձեզ:


Ուղերձ են հղել, հասկանում ես: Ինչքան այս օրն է արհեստական և շինծու, երկու այդքան՝ ուղերձը: Ոճը սատանայինն է, ձեռագիրը՝ արդարացում փնտրող ոճրագործինը: Սկսել է մեծ ստով. «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի եւ խոնարհման օրն է այսօր։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից այն սահմանվել է մեր երկրի բանակի տոնի նախօրյակին եւ քաղաքացիներն արդեն սկսել են հունվարի 27–ն անվանել երկնային բանակի օր»։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մեկ քաղաքացի, որ, մինչ այս հիմար «ուղերձի» հրապարակումը, հունվարի 27-ը անվանած լինի երկնային բանակի օր: Այսինքն, սա միայն իր ցանկությունն է, և, ինչպես իր բոլոր ցանկություններն ու նոու-հաուները, հետապնդում է միանգամայն այլ նպատակներ:

Փորձենք հասկանալ: Հունվարի 27-ը ամբողջ աշխարհում հիշատակվում է որպես ֆաշիստական Գերմանիայում հրեա ժողովրդի ցեղասպանության, այն է՝ Հոլոքոստի օր: Ինչո՞ը ՀՀ իշխանություններն ընտրեցին հենց այդ օրը մեր նահատակների հիշատակը հարգելու համար: Կարող ենք դա վերագրել նրանց չիմացությանը, բայց մի ներքին ձայն ինձ հուշում է, որ սրանք փորձել են մեր նահատակներին ներկայացնել որպես «անմեղ զոհեր»: Բայց մենք հո գիտենք, որ մեր հայրերն ու որդիները զենքը ձեռքին պայքարել են հանուն Արցախի, հանուն հայրենիքի, հանուն իրենց հողուջրի, հանուն իրենց ընտանիքների ու հարազատների:

Մառազմը վտանգավոր հիվանդություն է, երբ գալիս է ժամանակից շուտ: Ժամանակին ասում էին, որ մեր զինվորներն ու կամավորները զոհվել են հանուն ոչնչի, որ տասնյակ հազարներով դասալիքներ ենք ունեցել, չեն կռվել, որ հանցագործ օկուպանտներ են եղել… Այս ամենը մոռացած՝ մարդն այսօր գրել է. «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը եւ նրանց առաջ խոնարհվելը մեր պարտքն է, սա է պատճառը, որ հիշատակի պետական օր է սահմանվել։ Բայց այս օրից այնկողմ մեր պատասխանատվությունը չի նվազում, այլ ընդհակառակը՝ ավելանում է պատասխանատվությունն այն բանի համար, որ մեր նահատակների զոհողություններն իզուր չլինեն։ Մեզ պատահած աղետներից հետո ամեն օր, ամեն Աստծո օր Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը ջանք են դրել՝ գտնելու մի շատ կարեւոր հարցի պատասխան․ իսկ ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս անել, որ մեր նահատակների զոհողություններն ապրեցնող լինեն եւ ոչ թե կոտրող»: Ուղերձի այս հատվածը կապիկության իսկական մաստեր-կլաս է: Նախ՝ մեծ բան չեք արել հիշատակի պետական օր սահմանելով և ապա՝ դուք մինչ այս պահը ոչինչ չեք արել և, վստահ եմ, չեք էլ կարող որևէ բան անել, որ մեր նահատակների զոհողություններն իզուր չլինեն: Ի՞նչ եք արել 2020թ. նոյեմբերի 9-ից հետո… Շարունակել եք հանձնել ու հանձնել՝ սկսած թշնամու մոտ մնացած մեր նահատակների անթաղ դիակներից և վերջացրած անհետ կորածներով, Քարվաճառ եք հանձնել առանց կրակոցի, Լաչինի միջանցքն եք հանձնել, Արցախն եք հանձնել, Հայաստանից տարածքներ եք հանձնել, «Զանգեզուրի կորիդորն» եք հանձնել: Այս հանձնումներով եք մեր նահատակների հիշատակը հարգե՞լ: Ապագայում էլ, երևի, ՀՀ Սահմանադրությունը փոխելով, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քանդելով, Հայաստանը թուրք-ադրբեջանական ծայրագավառ դարձնելո՞վ եք փորձելու հարգել մեր նահատակների հիշատակը: Նահատակները ձեզ դա՞ են պատվիրակել:

Դե իսկ «Մեզ պատահած աղետներից հետո…» արտահայտությունն իսկական զավեշտ է: Մեկը հարց տար՝ ե՞րբ են մեզ այդ աղետները պատահել և ում պատճառով: Երբ Ստեփանակերտում ճղճղում էիր՝ Արցախը Հայաստան է և վերջ, նշածդ աղետներն արդեն պատահե՞լ էին… Իսկ գուցե նկատի ունես 2020 թվականին պատահած և մինչ օրս շարունակվո՞ղ աղետները: Բա այդպես էլ ասա, մենք կհասկանանք: Այլապես լոլո ես գրել, թե «Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը ջանք են դրել՝ գտնելու մի շատ կարեւոր հարցի պատասխան․ իսկ ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս անել, որ մեր նահատակների զոհողություններն ապրեցնող լինեն եւ ոչ թե կոտրող»: Գիտե՞ս, մարդ աստծո, որ մեր նահատակների զոհողությունները մինչև գալը միշտ են ապրեցնող եղել, սրունդներ են ապրել ու դաստիարակվել նրանց օրինակով, քեզնից առաջ չի եղել մի ղեկավար, որ գնար նրանց շիրիմներին այցի, ու նահատակների հարազատները նրանց առաջը կտրեին: Այսօր 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներն իրենց զավակների գերեզմաններն են հսկում, որ դու չպղծես: Սա է քո կառավարության ու խորհրդարանական մեծամասնության գործադրած ջանքի արդյունքը:

Հ.Գ. Հունվարի 28-ը Հայոց հաղթական բանակի օրն է: Օրվա իշխանությունները դրա հետ կապ չունեն: Նրանք այլևս Եռաբլուր այցելելու իրենց հնարովի օրն ունեն:   

Էդիկ Անդրեասյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 640 անգամ
Լրահոս
Փաշինյանը ակնարկում է ադրբեջանցի տեռորիստի հնարավոր հանձնման և գերիների հետ չփոխանակելու մասին 225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ Սուրեն Պապիկյանը. «Արմլուր» Պուտինի և Փաշինյանի հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ նախատեսված չէ. Ուշակով Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավորին նոր գործեր չեն մակագրվի՝ մինչև դեկտեմբեր. «Փաստինֆո» Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. Չո Հյոնի Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում է ընդունել Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին ու տեղակալ Լևոն Մարգարյանին կարգապահական տույժի ենթարկել ԵԽԽՎ-ում նկատել են Հայաստանում ընտրությունների արդյունքների լեգիտիմության խնդիրը. Արամ Վարդևանյան Կասպից ծովում 14 զինծառայողի մահից հետո Ղազախստանում ձերբակալվել է Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերին շուրջ 86 հազար մարդ է միացել Գուտերեշն ԱՄՆ-ին, Իսրայելին և Իրանին կոչ է արել դադարեցնել հակամարտությունը և վերադառնալ բանակցություններին ՊՆ–ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. փաստաբան Ադրբեջանում զբաղվում են նոր «սաֆարովներ» ծնելով․ Գառնիկ Դավթյան Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար Հայաստանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել ռшզմական բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Գեղարքունիքում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եկեղեցու գործով իշխանությունը կարծես թե հետագա «ճանապարհային քարտեզի» բարդություն ունի․ Բադալյան Երևանում «MAZ» բեռնատարը վրшերթի է ենթարկել տղամարդուն և առաջ ընթանալով բшխվել կայանված վիճակում գտնվող խոտանված մեքենային․ բժիշկներն արձանագրել են նրա մաhը Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա. Լավրով Պատշաճ է, որպեսզի մեր իշխանությունները օրինակ վերցնեն բարեկամ Ղազախստանի Նախագահի սկզբունքային ու սրտացավ վերաբերմունքից. Արա Սահակյան Նախաձեռնեք Շաքիի ընտանիքի վիրավոր մորը հերոսի կոչման ներկայացնելու հանրային պահանջը։ Այդ պահանջը դարձրեք քաղաքական օրակարգ. Վլադիմիր Մարտիրոսյան Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Իշխանության պարտականությունը աճի տոկոսը հանդիսավոր արտասանելու մեջ չէ։ Նրա պատասխանատվությունն է ապահովել, որ այսօրվա աճը վաղը դառնա ավելի մրցունակ արտադրություն. Դավիթ Անանյան Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am