Էս ի՞նչ արեցինք մենք տղերք, էս ի՞նչ արեցինք. Աշոտ Երկաթ

Հրապարակվել է «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար, պահեստազորի գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) ուղերձը կալանավայրից՝ Բանակի օրվան ընդառաջ.

«Էս ի՞նչ արեցինք մենք տղերք, էս ի՞նչ արեցինք:

Բանտախցի նեղ պատուհանից նայում եմ դուրս ուր երևացող բլրակին ձյուն է նստած, հեռավոր սարերին ձյուն է նստած, կալանավայրի բակում ձյուն է նստած, ուսերիս վրա ձյուն է նստած, անցած ճանապարհիս վրա ձյուն է նստած, ու ձյան վրա երևում են իմ ոտնահետքերը, բոլորիս ոտնահետքերը, ազգիս, ժողովրդիս, ամբոխիս ոտնահետքերը, բոլոր խաբվածների ոտնահետքերը: Ու որքան մոտիկ եմ նայում այնքան կեղտոտ են դառնում բոլորիս հետքերը: Հասկանում եմ, որ բոլորս մեղավոր ենք, որ բոլորս ցեխոտ ենք, որ բոլորս խաբված ենք, որ բոլորս ուրացող ենք:

Տղե՛րք, մենք ո՞նց կարողացանք ջնջել, փոշիացնել, վերացնել մեր իսկ կողմից ստեղծած, մեր փոքրիկ, մեր թերություններով լի, գեղեցիկ, տաք, հրաշալի հայրենիքը ու խաբվել մեր ստամոքսին, մեր ուտելիքին, մեր լափին. ինչպես խաբվել էին մեր պապերը հարյուր տարի առաջ, հինգ հարյուր տարի առաջ, հինգ հազար տարի առաջ:

Ժամանակը մեզ դաս չեղավ, մեր պապերի սխալները մեզ դաս չեղան, պատմությունը մեզ դաս չեղավ ու ակամա հիշում եմ մեծ բանաստեղծ Թումանյանի խոսքերը.

-Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,

Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։

Իմ զինակից հրամանատարներ և ընկերներ, ձեր հրամանով տասնյակ, հարյուրավոր ու հազարավոր տղաներ են նետվել մարտադաշտ, հաղթանակներ կերտել:

Էս ո՞ւր մնացիք, տղե՛րք , էս ու՞ր մնացիք :

Հայրենիքին ծառայելը մեզանից յուրաքանչյուրի պարտքն է, զինվորական կոչումը պետության կողմից յուրաքանչյուրիս պատվարժեքության զգացողություն ու գնահատանք:

Էս ի՞նչ արեցինք մենք, տղե՛րք, էս ի՞նչ արեցինք…

Ո՞նց թույլ տվեցինք, որ մեզ գլորեն, տրորեն, նսեմացնեն, նվաստացնեն, տարալուծեն, զրպարտեն ու դարձնեն անզոր զորականներ:

Մեծն Պարույր Սևակն ասում էր.

-Երնեկ գժերին, որ էլ չեն գժվի…

Գժվե՛ք տղերք, գժվե՛ք: Գժվեք ու ելեք ոտքի։ Գժվեք, որ չկորցնենք հայրենիքը: Գժվեք, որ կերտենք այն հայրենիքը, որ փափագում էինք մենք: Գժվեք, որ առանձին-առանձին չմեռնենք մեր չորս պատերի մեջ կամ բանտախցերում:

Հանճարեղ բանաստեղծ Իգնատ Մամյանը մեր համար գրել է ժամանակին.

-Կանգնել եմ այսպես ամայության դեմ,

Որպես հավատի շնչավոր արձան,

Վիրավորներս մեռնում են արդեն,

Ձիավորներս ինչու՞ ուշացան:

Հայրենիքս մեռնում է արդեն, ինչու՞ ենք ուշանում, տղե՛րք,

Ինչու՞ ենք ուշանում:

Հազար փառք ու պատիվ այն բոլոր աշխարհասփյուռ հայերին, ովքեր իրենց հոգու մեջ ու աչքերում կրում են հայրենիքը, ովքեր հայրեր, մայրեր, քույրեր ու զավակներ են կորցրել հանուն Հայաստանի ու Արցախի, բայց չեն ուրացել իրենց կորցրածների հերոսական նահատակությունը, մարտիրոսվածների պատգամները արժանապատիվ հայրենիք ունենալու համար:

Էս ի՞նչ արեցինք մենք, տղե՜րք, էս ի՞նչ արեցինք…

Պարտված բանակներին չեն շնորհավորում, պարտվածներին խղճում են կամ արհամարհում:

Ես շնորհավորում եմ մեր բոլոր զոհված ընկերների և զոհված զավակների բանակի օրը, ովքեր իրենց հաղթանակն էին կերտել, ովքեր պետություն էին կերտել իրենց նահատակությամբ ու արժանապատվորեն:

Ես շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց հոգու խորքում խաչ են կրում, ովքեր հավատ ունեն առ Աստված, ովքեր չեն ուրացել մարտիրոսվածների պատգամը, և այն բոլոր մարդկանց տոնը, ում աչքերում ու հոգու մեջ Հայաստան ու Արցախ է դաջված։

Սյունյաց հոգևոր թեմի ատենապետ

Սիսական ջոկատի հրամանատար

Պահեստազորի գնդապետ

ՀՀԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ կալանավոր

Աշոտ Հրանտի Մինասյան (Երկաթ)»։

դիտվել է 240 անգամ
Լրահոս
Առաջավորաց Պահքի Սուրբ Հաղորդություն կբաշխվի Անթիլիասի Մայրավանքում Ուշիի Սուրբ Սագիս վանական համալիր կբերվի Սուրբ Սարգիս Զորավարի Աջ Մասունքարանը Երթևեկելիս լինել առավել զգոն Սրանց ձեռամբ ոչ մի հիշատակի օր, ոչ մի հարգանքի տուրք ինձ համար արժեք չունի․ Լիդա Առուշանյան Ադրբեջանում գերիների վիճակը կրիտիկական է եղել Ուղերձդ կպնի գլխիդ Ինչ է բերվելու Ադրբեջանից Էս ի՞նչ արեցինք մենք տղերք, էս ի՞նչ արեցինք. Աշոտ Երկաթ Օր օրի ուժեղացող մեր շարժումը գրավում է տարբեր ուժերի ուշադրությունը. Մարիաննա Ղահրամանյան Հունվարի 27-ը որպես նշանակալից օր, կապ չունի արցախյան պայքարի հետ, հետևաբար լրիվ տեղավորվում է «նիկոլյան նոր Հայաստանի» մեջ. քաղաքագետ Հայաստան ունենալու համար պետք է այս ընտրություններին չքվեարկել ՔՊ-ի օգտին․ Տաթևիկ Վիրաբյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Գագիկ Ծառուկյանի անունից տեղադրվել է ծաղկեպսակ ՌԴ Պետդուման հաստատել է ԱԴԾ-ի խնդրանքով համացանցի և հեռախոսային ծառայությունների անջատման մասին օրինագիծը Այժմ Իրանի ուղղությամբ հսկայական նավատորմ է շարժվում․ հուսով եմ՝ դրա կարիքը չի լինի․ Թրամփ Ապրում էինք մեքենայում, տուն չունեինք. Արման Ծառուկյանը պատմել է մանկության դժվարին տարիների մասին Խամենեիի դեմ ցանկացած սպառնալիք կդիտարկվի պատերազմի հայտարարում ողջ աշխարհի շիաներին. Լիբանանի շիա առաջնորդ Դիվանագիտական լեզվով պարզ ակնկալիք է, որ վերջ տրվի Հայ Եկեղեցու նկատմամբ արշավին. Գևորգ Դանիելյանը՝ ԵԽԽՎ բանաձևի մասին Ո՞ւր է Արշակ Սրբազանի գործով միակ իրեղեն ապացույց մարիխուանայի գլանակը Թուրքիայում որոշ իմամներ Ռոջավայում քրդերի կոտորածի կոչ են անում. «Քրդստանի ձայն» Իրանի ԱԳՆ-ն կանչել է Իտալիայի դեսպանին՝ ԻՀՊԿ-ի վերաբերյալ արտգործնախարարի արած արտահայտությունների պատճառով Սյունիքի մարզում բшխվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը․ կա 4 վիրшվոր Վախենամ՝ «Ռեալի» երկրպագուն կնախընտրեր հաղթել Էլ Կլասիկոներում, բայց չդառնալ չեմպիոն. Կրոս ՀԱՊԿ պատվիրակությունը ոգեկոչել է Լենինգրադի ազատագրման օրը ԱՄՆ-ում փոթորիկի զոհերի թիվը հասել է 30-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հունվարի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը Հունվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Սամվել Աշոտյանը Հունվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունվարի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am