ՀԱՊԿ պատվիրակությունը ոգեկոչել է Լենինգրադի ազատագրման օրը
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի կառավարության հրավերով հունվարի 27-ին մասնակցել է Լենինգրադի շրջափակման ճեղքման 83-րդ և 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի տարիներին ֆաշիստական շրջափակումից Լենինգրադի լիակատար ազատագրման 82-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Այս օրը խորհրդային զորքերի Լենինգրադ-Նովգորոդ Ռազմավարական հարձակողական գործողության արդյունքում Լենինգրադի մերձակայքում գերմանա-ֆաշիստական զորքերը վերջնականապես ջախջախվեցին, և քաղաքի շրջափակումը վերացվեց: ՀԱՊԿ պատվիրակությունը մասնակցել է հուշահամալիրում ծաղկեպսակների և ծաղիկների տեղադրման հանդիսավոր-սգո արարողությանը, հարգանքի տուրք մատուցել զոհված զինվորների և պաշարված Լենինգրադի բնակիչների հիշատակին:
Ռուսաստանի հերոս, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, արարողության ընթացքում նշել է. «Պաշարված Լենինգրադի պաշտպանների և բնակիչների քաջությունն ու հերոսությունը դարձել են ոգու անկոտրում ուժի խորհրդանիշ: Նրանց սխրանքը մեր ընդհանուր պատմության անբաժանելի մասն է, որը մենք պարտավոր ենք պահպանել և փոխանցել սերունդներին։ Մենք խորին հարգանքով ու հպարտությամբ ենք հիշում այդ հերոսական էջերը»։
Նա նաև նշել է, որ մեր օրերում մենք միասին, միասնական մարտական շարքով ապահովում ենք մեր պետությունների հավաքական անվտանգությունը և պատրաստ ենք հակահարված տալ ցանկացած թշնամու:
