Արդյոք բանակցո՞ւմ եք Ադրբեջանի հետ գերիների ազատ արձակման համար. Արմեն Գևորգյանի հարցը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հայ գերիների վերադարձի վերաբերյալ հարց է ուղղել ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։

«Երեկ հնարավորություն ունեցա ձեզ հետ քննարկելու Հայաստանում առաջիկա ընտրություններից առաջ ստեղծված մարտահրավերներով լի քաղաքական իրավիճակը։ Կարևոր է, որ Եվրոպայի խորհուրդը անտարբեր չմնա մարդու իրավունքների շարունակական խախտումների և ժողովրդավարական հետընթացի նկատմամբ։ Սակայն այսօր ես կցանկանայի ձեզ հարցնել Բաքվում գտնվող հայ բանտարկյալների մասին։ Արդյո՞ք դուք բանակցություններ եք վարում Ադրբեջանի իշխանությունների հետ նրանց անվերապահ ազատ արձակման համար՝ որպես ադրբեջանական պատվիրակությանը ԵԽԽՎ վերադարձնելու ձեր ջանքերի մի մաս»,– հայտարարել է Արմեն Գևորգյանը։

Ի պատասխան Ալեն Բերսեն նշել է, որ շատ կարևոր է, որ բոլոր անդամ պետությունները հարգեն իրենց պարտավորությունները Եվրոպայի խորհրդի առաջ՝ պաշտպանել մարդու իրավունքները և հարգել օրենքի գերակայությունը. «Մենք փորձում ենք պաշտպանել և ամրապնդել Կոնվենցիայի և ՄԻԵԴ–ի դերակատարությունը, մենք պետք է ՄԻԵԴ-ին որոշում կայացնելու հնարավորություն տանք»։

Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին, Ալեն Բերսեն նկատել է, որ այն այնքան արագ չի ընթանում, որքան ակնկալվում էր․ «Մենք պետք է ընդունենք, որ իրավիճակը շատ ավելի խճճված է։ Նախորդ տարի ամռանը ԱՄՆ նախագահի հովանու ներքո խաղաղություն հաստատվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց հիմա մենք տեսնում ենք, որ կան դժվարություններ»։

Բերսեն անդրադարձել է նաև Հայաստանում առկա քաղաքական իրավիճակին՝ միայն նշելով. «Ուզում եմ վկայակոչել, որ բոլոր անդամ երկրները պետք է հարգեն Կոնվենցիայով սահմանված իրավունքները, օրենքի գերակայությունը բոլոր ընթացող իրավական գործընթացներում՝ ներառյալ նրանք, որոնք ներառում են քաղաքական ընդդիմությանը և ակտիվիստներին»։

դիտվել է 215 անգամ
Լրահոս
Սրանց ձեռամբ ոչ մի հիշատակի օր, ոչ մի հարգանքի տուրք ինձ համար արժեք չունի․ Լիդա Առուշանյան Ադրբեջանում գերիների վիճակը կրիտիկական է եղել Ուղերձդ կպնի գլխիդ Ինչ է բերվելու Ադրբեջանից Էս ի՞նչ արեցինք մենք տղերք, էս ի՞նչ արեցինք. Աշոտ Երկաթ Օր օրի ուժեղացող մեր շարժումը գրավում է տարբեր ուժերի ուշադրությունը. Մարիաննա Ղահրամանյան Հունվարի 27-ը որպես նշանակալից օր, կապ չունի արցախյան պայքարի հետ, հետևաբար լրիվ տեղավորվում է «նիկոլյան նոր Հայաստանի» մեջ. քաղաքագետ Հայաստան ունենալու համար պետք է այս ընտրություններին չքվեարկել ՔՊ-ի օգտին․ Տաթևիկ Վիրաբյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Գագիկ Ծառուկյանի անունից տեղադրվել է ծաղկեպսակ ՌԴ Պետդուման հաստատել է ԱԴԾ-ի խնդրանքով համացանցի և հեռախոսային ծառայությունների անջատման մասին օրինագիծը Այժմ Իրանի ուղղությամբ հսկայական նավատորմ է շարժվում․ հուսով եմ՝ դրա կարիքը չի լինի․ Թրամփ Ապրում էինք մեքենայում, տուն չունեինք. Արման Ծառուկյանը պատմել է մանկության դժվարին տարիների մասին Խամենեիի դեմ ցանկացած սպառնալիք կդիտարկվի պատերազմի հայտարարում ողջ աշխարհի շիաներին. Լիբանանի շիա առաջնորդ Դիվանագիտական լեզվով պարզ ակնկալիք է, որ վերջ տրվի Հայ Եկեղեցու նկատմամբ արշավին. Գևորգ Դանիելյանը՝ ԵԽԽՎ բանաձևի մասին Ո՞ւր է Արշակ Սրբազանի գործով միակ իրեղեն ապացույց մարիխուանայի գլանակը Թուրքիայում որոշ իմամներ Ռոջավայում քրդերի կոտորածի կոչ են անում. «Քրդստանի ձայն» Իրանի ԱԳՆ-ն կանչել է Իտալիայի դեսպանին՝ ԻՀՊԿ-ի վերաբերյալ արտգործնախարարի արած արտահայտությունների պատճառով Սյունիքի մարզում բшխվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը․ կա 4 վիրшվոր Վախենամ՝ «Ռեալի» երկրպագուն կնախընտրեր հաղթել Էլ Կլասիկոներում, բայց չդառնալ չեմպիոն. Կրոս ՀԱՊԿ պատվիրակությունը ոգեկոչել է Լենինգրադի ազատագրման օրը ԱՄՆ-ում փոթորիկի զոհերի թիվը հասել է 30-ի «Նախ Աստծուն, հետո Էրդողանին ենք վստահում». Սուդանի առաջնորդ Հունվարի 29-ին լույս չի լինի Արդյոք բանակցո՞ւմ եք Ադրբեջանի հետ գերիների ազատ արձակման համար. Արմեն Գևորգյանի հարցը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հունվարի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը Հունվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Սամվել Աշոտյանը Հունվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունվարի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am