ՀՀ տարածքներն «Արևմտյան Ադրբեջան» անվանելուն հակազդելը պատերազմի ցանկություն չէ. Արմեն Գևորգյան

«Հայաստանում «պատերազմի կուսակցություն» չկա։ Իլհամ Ալիևի ագրեսիվ հռետորաբանությանը հակազդելը, որը Հայաստանի ինքնիշխան տարածքները անվանում է «Արևմտյան Ադրբեջան», անշուշտ, պատերազմի ցանկություն չէ»,- այս մասին նշվում է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի ելույթում, որը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքի՝ «Առաջընթացի զեկույց»-ի քննարկման բաժնում:


Ստորև ներկայացնում ենք Արմեն Գևորգյանի ելույթի տեքստն ամբողջությամբ:


«Հայաստանը մտնում է չափազանց դժվար ընտրական քաղաքական շրջան։ Քաղաքական պայքարը միտումնավոր նեղացվում է մանիպուլյատիվ այլընտրանքների, ինչպիսիք են՝ «խաղաղություն կամ պատերազմ», «Ռուսաստան կամ Արևմուտք» և այլն։ Այս նարատիվները կեղծ են։


Հայաստանում «պատերազմի կուսակցություն» չկա։ Քաղաքացիական և քաղաքական ուժեր պիտակավորվում են որպես այդպիսին այն պատճառով, որ անհարմար հարցեր են բարձրացնում՝ Բաքվում պահվող հայ գերիների ճակատագրի, Արցախում մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության, տեղահանված անձանց իրավունքների և Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի վերաբերյալ։ «Որտե՞ղ են Վաշինգտոնի համաձայնագրերի իրականացման իրական և միջազգային երաշխիքները» հարցը խաղաղության վրա հարձակում չէ։ Իլհամ Ալիևի ագրեսիվ հռետորաբանությանը հակազդելը, որը Հայաստանի ինքնիշխան տարածքները անվանում է «Արևմտյան Ադրբեջան», անշուշտ, պատերազմի ցանկություն չէ։

Ես անկեղծորեն հույս ունեմ, որ այս կազմակերպությունում բոլոր այս խնդիրներն ու մարտահրավերները ընկալվում են միայն մարդու իրավունքների և օրենքի գերակայության համատեքստում, այլ ոչ թե ներքին քաղաքական շահարկումների։

Հարգելի՛ գործընկերներ,

«Խաղաղություն կամ պատերազմ» այլընտրանքն ակտիվորեն շահարկվում է նաև Ուկրաինայում պատերազմի հետ կապված։ Հայերի համար ցանկացած պատերազմ անընդունելի է։ Իրականում Հայաստանը չի կարող ազդել ուկրաինական պատերազմի ելքի վրա: Բայց Հայաստանը կարող է որոշել թույլ չտալ, որ այդ կրակը տարածվի դեպի մեր սեփական տուն: Հայերն այսօր պատրաստ են կոչ անել կողմերին գնալ նույնպիսի «դժվար, բայց անհրաժեշտ փոխզիջումների», որոնք պահանջվել էին Հայաստանից Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո։

Այսօր դժվար է դիրքորոշում ունենալ, երբ ԱՄՆ-ի և Եվրոպայի մոտեցումների միջև տարբերությունները Ուկրաինայում պատերազմի նկատմամբ ավելի ու ավելի ակնհայտ են դառնում: Եվ հիմա, առանց որևէ հեգնանքի, կարող եմ ենթադրել, որ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Հայաստանի համար ևս մեկ հարկադրված ընտրության՝ «ԱՄՆ կամ Եվրոպա», իսկ Եվրոպայի համար՝ «ԱՄՆ կամ Արևելք»։

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի համար կենսականորեն կարևոր է Իրանը որպես կայուն և անձեռնմխելի հարևան ունենալը, ոչ թե ևս մեկ Լիբիա կամ Սիրիա մեր անմիջական սահմաններին: Ցանկացած այլ մոտեցում բոլոր հարևան երկրների համար լուրջ ռիսկեր է ստեղծում տարածքային ամբողջականության և ներքին կայունության առումով և կարող է դառնալ նոր տարածաշրջանային պատերազմի հրահրիչ: Ահա թե ինչու, այստեղ նույնպես, մենք կողմ ենք խաղաղությանը երկխոսության և դիվանագիտության միջոցով։

Հայ ժողովուրդը չափազանց բարձր գին է վճարել «խաղաղության» համար, որն օգտագործվում է որպես շահերի առաջխաղացման գործիք: Հայաստանը չի կարող գոյություն ունենալ պարտադրված ընտրությունների պայմաններում և պետք է ունենա հավասարակշռության և պրագմատիկ որոշումների հնարավորություն: Կարևոր է նաև, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանից ակնկալի համերաշխություն արժեքների, այլ ոչ թե շահերի շուրջ»:

դիտվել է 415 անգամ
Լրահոս
«Ներկայացված սահմանադրական տարբերակն արտացոլում է «ադրբեջանի ժողովրդի» իղձերն ու երազանքները»․ Արման Աբովյան ««Նիկոլ Փաշինյանը Եռաբլրի տարածքի մեծ չափով ընդլայնման պատճառ է դարձել»․ Ոսկան Սարգսյան «Ո՞ւր են «ցեղասպանագետները», քաղաքական ուժերն ու ՀԿ-ները, Սփյուռքը․ էս ինչ մի թավշյա եք դարձել»․ Մարգարիտ Եսայան «Հայաստանում բնական գիտությունները վաղուց էին մահացել, տապանաքարերն են դնում». Դերենիկ Մալխասյան Ֆինլանդիան երկարաձգել է Ռուսաստանի հետ սահմանների փակման ժամկետը Ադրբեջանից Հայաստան արտահանման արժեքը հասել է 24 միլիոն դոլարի «Ըստ Մարտունու համայնքապետի՝ կիրակի օրերին պաշտոնյաները դադարում են լինել պաշտոնյա». Նաիրի Հոխիկյան Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել ՌԴ-ում «օրենքով գող» Ռուբեն Քոսյանի գործով շուրջ 7 մլրդ ռուբլու գույք կբռնագրավվի․ «Ազատություն» 3 մեքենայի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Զախարովա․ TRIPP-ը չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի Հարավային Կովկասում Համբարձումյանի գործով հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատություններին. փաստաբան Բաղդադը հայտարարել է, որ զորքերի տեղափոխում չի իրականացնում դեպի Իրաքյան Քրդստան Նիկոլիզմը սահմանազատում է հայության ինքնիշխան մտածողության տարածքը․ Աբրահամ Գասպարյան One Year of Ameriabank’s Persona in Numbers: from Trip to Japan to Opening of New Branch «Ալե՛ն, գոնե բերանդ փակիր, մի քիչ տղամարդկություն ունեցիր, էս ի՞նչ ասացիր»․ Գևորգ Ստեփանյան (video) Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը․ «Հետք» «Նիկո՛լ «հրե՛շ», լսիր՝ երեկ հիվանդանոցում ինչ ասաց մի նիկոլական»․ քաղաքացի (video) «Ալե՛ն, դու եղկելի ես»․ Դերենիկ Մալխասյան (video) Անին ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին, դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am