Խնդրում֊պահանջում եմ Արտակիս հիշատակը չխառնել այս օրվա հետ․ զոհված զինծառայողի ծնող

Գրականագետ Նաիրա Բալայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելուն։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«1945 թվականի հունվարի 27-ի առավոտյան Օսվենցիմի և Բիրկենաուի ճամբարներում մնացել էր մոտ 7000 բանտարկյալ։ Մինչ այդ Օսվենցիմում սպանվել էր մեկ միլիոնից ավելի բանտարկյալ, այնինչ մահվան ճամբարներում ոչնչացված հրեաների ընդհանուր թիվը հասնում է վեց միլիոնի, այն հրեաների, որոնց սպանում էին միայն նրա համար, որ հրեա էին, ոչ թե ապրում էին նախապապերի հողում ու խանգարում էին այլոց նկրտումներին։

Եվրոպայի խորհուրդը շարունակեց Եվրոպայի կրթության նախարարների նախաձեռնությունը, որոնք 2002 թվականին առաջարկեցին հունվարի 27֊ը սահմանել Հոլոքոստի զոհերի հիշատակի և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օր։ Ըստ էության` Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը ՄԱԿ-ի միջազգային օր է, որը նշվում է հունվարի 27-ին՝ խորհրդային զորքերի կողմից Օսվենցիմի նացիստական ​​համակենտրոնացման ճամբարի ազատագրման օրը, և այն սահմանվել է 2005 թվականին։

Այդ պատճառով խնդրում֊պահանջում եմ Արտակիս հիշատակը չխառնել այս օրվա հետ։

Իմ որդու սխրանքը ազգային֊հայրենասիրական մեծագույն իմաստ ունի։

Ես այն երբեք չեմ շահարկում, երբեք նրա համար շքանշաններ չեմ մուրացել կամ գնել, արած գործը չեմ ուռճացրել, ատում եմ պաճուճանքներով իբր զարդարված֊աղճատված որդիների նկարների հրամցնելը համացանցում, և հետևաբար ցանկացած կեղծ բան խորթ է ինձ ու անընդունելի։ Ինչպես Արտակս չէր ընդունում կեղծը և քսու հեղինակությունների չէր հանդուրժում, այնպես էլ ես կեղծ բաները չեմ կարողանում ընդունել։

Հ.Գ. Իմ որդին չի ընկել, որ դուք, մենք ապրենք։ Իմ որդին բարձրացել է երկինք, որ ավելի լավ տեսնի` ինչ եք անում իր հայրենիքում»։

 

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Կարապետյանը չի պարտվել, Փաշինյանն էլ չի հաղթել․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video) Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է. պարզաբանում է Հայր Ասողիկը Սամվել Կարապետյանն՝ ԱԺ ծեծկռտուքի ու Փաշինյանի հունից դուրս գալու մասին (video) Անդրանիկ Թևանյանի գործով դատավորը պետք է թուղթը վերցնի ու․․․ Դերենիկ Մալխասյան (video) Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերությունները Երկու օտարերկրացի կալանավորվել է Փաշինյանն ու Պապիկյա՞նն են հայ զինվորի ձեռքը բռնած տանելու Ադրբեջանին հանձնեն․Կարապետյանի սուր խոսքը (video) 9 ամսում 35 հազարից ավելի վարորդ է տուգանվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am