Փառք Աստծո, արդեն լավ ա պապան, դեռ հիվանդանոցում է: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ադրբեջանական գերությունից վերադարձած արցախցի Վագիֆ Խաչատրյանի դուստրը: «Հնարավոր է, որ այս շաբաթվա վերջ կամ մյուս շաբաթվա սկիզբ արդեն դուրս գրեն»,- ասաց Վերա Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանն ու ևս 3 հայեր հունվարի 14-ին են ազատվել և վերադարձվել Հայաստան ադրբեջանական գերությունից: Ինչից հետո էլ 70-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանը, ունենալով սրտի հետ կապված առողջական խնդիրներ, տեղափոխվել էր Երևանի Նորք Մարաշ բժշկական կենտրոն, ապա օրերս ենթարկվել վիրահատության:
Հիշեցնենք նաև, որ Վագիֆ Խաչատրյանը, որը շրջափակված Արցախից շտապ վիրահատության էր մեկնում Երևան, առևանգվել էր 2023 թվականի հուլիսի 29-ին իր դստեր և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների աչքի առաջ։
Հունվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Սամվել Աշոտյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունվարի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը
Հունվարի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հունվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը