«Ինձ չսպասեք, ես այստեղից դուրս չեմ գալու». ավագ սերժանտ Խաչատուր Աղաջանյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ երեխա էր։ Փոքրուց էլ իր ներսում հայրենասիրություն կար։ Շատ էր սիրում ատրճանակների հետ խաղալ։ Ընկերասեր էր, գրպանի վերջին հարյուր դրամը կարող էր ընկերոջը տալ։ Մինչև հիմա իր ընկերներն ասում են՝ մենք չգիտեինք, որ Խաչիկի գրպանում, օրինակ՝ այդ վերջին հարյուր դրամն է, նա այնպես էր անում, որ չիմանայինք այդ մասին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն՝ Խաչատուրի մայրիկը։

Խաչատուրը ծնունդով Երևանից է։ Դպրոցին զուգահեռ սպորտի է հաճախել։ «Սկզբում հաճախում էր հունահռոմեական ըմբշամարտի, հետո՝ բռնցքամարտի, այնուհետև՝ մարտեր առանց կանոնների։ Հայաստանի չեմպիոն էր դարձել։ Առհասարակ, սպորտի ոլորտում բազմաթիվ հաջողությունների է հասել, շատ մրցանակներ ունի։ Դպրոցում մինչև չորրորդ դասարանը գերազանցիկ էր, հետո դարձավ հարվածային։ Սովորելու հանդեպ սերը քիչ-քիչ նվազում էր, քանի որ ավելի շատ ժամանակ էր տրամադրում սպորտին»։

Իններորդ դասարանն ավարտելուց հետո Խաչատուրն ընդունվել է Եվրոպական քոլեջ՝ «Հաշվապահական հաշվառում» բաժին: Ավարտելուց հետո 2015 թվականին մեկնել է ժամկետային ծառայության։ «Այն ժամանակ ասում էր՝ բանակ եմ գնալու, պատերազմ է սկսվելու։ Վեց ամիս ծառայել է Լուսակերտում ՝ որպես հրետանու նշանառու օպերատոր, այնուհետև կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է Արցախ։ Քառօրյա պատերազմի օրերին Ջրականում էր։ 21 հոգով բարձրացան դիրքեր, 7 հոգով իջան։ Նա վիրավորվել էր ոտքի շրջանում, բայց մինչև իր զոհվելու օրը ես այդ մասին չեմ իմացել։ Երբ զանգեց վերջին անգամ, ասաց. «Կներեք ինձ, մա՛մ, ես էլ չեմ գալու, բայց ուզում եմ, որ իմանաս՝ այն ժամանակ էլ եմ վիրավոր եղել»»։ Քառօրյա պատերազմից հետո Խաչատուրը վերադառնում է ավագ սերժանտի կոչումով։

2018 թվականին Խաչատուրն ընդունվել է ոստիկանական զորքեր: «Տղաները երկու ամիսը մեկ 15 օրով մեկնում էին Տավուշի մարզի Չինարի գյուղ՝ սահմանային հերթափոխ իրականացնելու: Այնտեղ էլ ձեռքից է վիրավորվել, բայց ես էլի չեմ իմացել այդ մասին։ Երբեմն ձեռքը բռնում էր, բայց երբ հարց էի տալիս, թեման փոխում էր, ասում՝ պարապմունքի եմ գնացել, գործի տեղն ենք պարապմունքներ արել։ Ինձ ճիշտը չէր ասում։ Դա էլ եմ վերջին զանգի ժամանակ իմացել։ Կարծես էլ չէր կարողանում իր մեջ պահել, ուզում էր արտահայտվել. «Այսքան ժամանակ ճիշտը չեմ ասել, բայց հիմա ասում եմ»»։

Խաչատուրը մասնակցել է նաև 2020 թվականի Տավուշի հուլիսյան մարտերին:

Խաչատուրն անցավ նաև 44-օրյա պատերազմով։ «Սեպտեմբերի 28-ից տղաս ոստիկանական զորքի հետ միասին մեկնել է Քարվաճառ։ Խաչիկս ամուսնացած էր, բալիկի ծննդին էինք սպասում։ Հոկտեմբերի 19-ին իր աղջիկը ծնվեց։ Երբ իրեն ասում էի՝ աղջիկդ ծնվել է, արի, արձագանքում էր. «Մա՛մ, հայրենիքն ավելի կարևոր է»։ Փաստորեն, նա նախընտրեց հայրենիքը. «Ես ձեր համար եմ գնացել, որ հանգիստ ապրեք»։ Հոկտեմբերի 29-ին՝ լույս 30-ին եկավ տուն։ Առավոտյան տագնապ էին հայտարարել, իրեն կարգի բերեց ու գնաց զորամաս։ Երեկոյան եկավ. «Նոյեմբերի 2-ին գնում եմ Վարդենիս, ճանապարհներն ենք հսկելու, որ Արցախից եկողները զենք կամ այլ իրեր սահմանով չանցկացնեն»»։


Նոյեմբերի 2-ի լուսադեմին Խաչատուրը ճանապարհ է ընկնում դեպի Վարդենիս։ «Նա ասել էր, որ մեկ շաբաթ էին մնալու այնտեղ։ Անընդհատ իրեն զանգում էի, չէր պատասխանում, գրում էր, որ ճանապարհներին կանգնած է, հարմար չէ խոսելը. «Մա՛մ, ինչ ուզում ես ասել, գրի»։ Նոյեմբերի 4-ից կապն իր հետ կորավ, նամակներով էլ չէինք փոխանակվում։ Նոյեմբերի 7-ի առավոտյան զանգահարել էր հայրիկին, ասել էր, որ ոտքից վիրավոր է, իսկ ընկերները զոհվել են։ Հայրիկը հարցրել էր՝ որտե՞ղ ես, արձագանքել էր՝ Շուշիում։ Ինձ չէին ասել, որ տղաս Արցախում է։ Ես Պեգովի տեսանյութում իրեն տեսա և իմացա, որ նա Շուշիում է։ Երբ ասում էի, որ իրեն տեսել եմ, ինձ համոզում էին, որ դա Վարդենիսում է նկարված»։ Նոյեմբերի 7-ին Խաչատուրը երկու անգամ նաև մայրիկի հետ է խոսում։ «Իմ հետ սկզբից խոսելիս չասաց, որ վիրավոր է, միայն հավաստիացնում էր, որ ամեն ինչ նորմալ է։

Նոյեմբերի 7-ին՝ երեկոյան ժամը 7 անց 15 իր վերջին զանգն էր։ Ասաց, որ շրջափակման մեջ են ընկել, իր ընկերները զոհվել են. «Բայց ես դուրս չեմ գալու, մինչև ընկերներիս այստեղից չտանեն, ինձ չսպասեք, ձեռքիս մի նռնակ կա, եթե զգամ, որ թշնամին մոտենում է, նռնակը կպայթեցնեմ, որ մեզ գերի չտանեն»։ Մինչև վերջ այդ նռնակն իր ձեռքի մեջ է եղել»։

Այդ վերջին զանգի ժամանակ է Խաչատուրն անկեղծանում, որ և՛ Քառօրյա պատերազմի, և՛ հետագայում սահմանային հերթափոխի ժամանակ վիրավորվել է, բայց մայրիկին ոչինչ չի պատմել։ «Մինչև պատերազմը 8 վիրահատություն էի տարել, հիմա վիրահատություններիս թիվը 14-ն է։ Այդ պատճառով շատ բան ինձ չէր ասում, որ չանհանգստանամ»։

Խաչատուրն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում՝ Քարինտակում։ Օրեր անց նա արդեն տանն էր։

Ապրելու ուժի մասին։ «Ասում էր. «Մա՛մ, կլինի՞ աղջկաս քո անունով չկոչեմ, թող Նարեկն աղջիկ ունենա, քո անունով կոչի։ Ես տատիկի անունը տամ աղջկաս, թող այդ անունը չկորչի»։ Ես, իհարկե, համաձայնեցի, բայց կատակեցի՝ եթե մի աղջիկ էլ ունենաս, էլի՞ իմ անունով չես անվանակոչելու։ Տղաս ասաց. «Մա՛մ, իմն էս մեկն է լինելու»։ Կարծես ամեն ինչ զգար։ Հիմա թոռներովս եմ ապրում։ Նարեկս ամուսնացավ։ Խաչիկս վերածնվել է, Խաչիկիս ասած՝ Նարինեն ևս ծնվել է»։

Հ. Գ. - Ավագ սերժանտ Խաչատուր Աղաջանյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, ոստիկանության «Սխրագործության համար» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։ Հուղարկավորված է Արարատի մարզի Հովտաշատ գյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Ոչ ոք չի ուզենա իրենց երեխու գլուխը ուտողը գնա իր երեխու կողքը կանգնի. Զոհվածի ծնող Փաշինյանը Եռաբլուր եկավ ևս մեկ անգամ մեզ ցավեցնելու և ծաղրելու համար. զոհվածի մայր Նարեկ Մկրտչյանի՝ սկանդալում հայտնված եղբայրն ազատվել է տնային կալանքից Կեղծիք և փարիսեցիություն Եվս մեկ ոչ աշխատանքային օր կլինի Սպասվում է ձյուն, բուք․ օդի ջերմաստիճանը կնվազի Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված Միշա Գրիգորյանն Արցախից Հայաստան չի եկել․ վախեցել է, որ կսպանեն Մայր Աթոռում կատարվել է հոգեհանգստյան կարգ հանուն Հայրենիքի նահատակված քաջորդիների համար Հայ ժողովրդի հետ․ Ֆրանսիայի դեսպանությունը՝ հիշատակի օրվա առիթով Հայաստանի Սիրիա ցմահ դատապարտվածների փոխանցում՝ առանց պատժի շարունակության երաշխիքի. Hetq.am Նիկոլ Փաշինյանի ամբողջ կերպարը հենց այսօրվա «պետականորեն» նշվող օրվա «խորհրդի» մեջ է․ Զուրաբյան Ետ չեն եկել և չեն փոխել եկեղեցու դռների փականները․ Տեր Արտաշեսը՝ սպառնալիքների մասին Վագիֆ Խաչատրյանը դեռ հիվանդանոցում է․ հնարավոր է այս շաբաթվա վերջ դուրս գրեն․ Վերա Խաչատրյան Երևան-Գյումրի ճանապարհին բախվել է 15 տրանսպորտային միջոց, 2 քաղաքացի տեղափոխվել է ԲԿ․ մանրամասներ Իրանը ցանկանում է գործարք կնքել Ճապոնիայում հայտարարել են Հյուսիսային Կորեայից դեպի Ճապոնական ծով բալիստիկ հրթիռների արձակման մասին ԱՄՆ-ն կարող է հարվածել Իրանին այս շաբաթ․ Middle East Eye «ՔՊ-ն պետական բյուջեից 30 միլիարդ թալանեց, որպեսզի․․․»․Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) «Էս ա՞ ձեր խաղաղությունը,Ալիևը երկու բաժակ խմելու է ու սկսի Հայաստանը բոմբիտ անել».Դավիթ Մկրտչյան (video) Ինչո՞ւ Ֆիդանը հրապարակավ աջակցեց Փաշինյանին, և ո՞ւմ էր ուղղված նրա այդ մեսիջը #ՈՒՂԻՂ. Գերլարված. ինչո՞վ կավարտվի Թուրքիայի և Ռուսաստանի մրցակցությունը Հայաստանի համար. Բոզոյան (video) Մոսկվայում առատ ձյուն է տեղում. այն չի ընդհատվի 3 օր Ձեր կինը, Սուրեն Պապիկյանի կինը պատրաստվու՞մ են կամավորագրվել բանակ․ լրագրողը՝ ՊՆ փոխնախարարին (video) Բաքվում կանխվել է դեսպանատներից մեկի նկատմամբ ահաբեկչության փորձը․ ձերբակալվել է 3 ադրբեջանցի Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին իմ դուրս գալու վերջին օրն եմ տեսել․Սարգսյանը մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը Հունվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Սամվել Աշոտյանը Հունվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունվարի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը Հունվարի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Հունվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am