ՔՊ-ականներից ովքեր չեն ծառայել բանակում. ինչո՞ւ նրանց հետևից չեն գնում

Armlur.am–ը գրում է. «Օրերս հրավիրված ասուլիսի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ ՊՆ-ում աշխատող բոլոր այն ծնողներին, որոնց զավակներն ունեն այլ երկրի քաղաքացիություն։ Իսկ ինչպես է ստացվել, որ իշխող ուժի շատ անդամներ չծառայելով դեռ պաշտոն են զբաղեցնում։

Այսպիսով, օգտվելով մամուլի հրապարակումներից և այ հրապարակումներից, որոնք նակինում գրել է ArmLur.am-ը ներկայացնում ենք, թե ՔՊ-ական որ պաշտոնյաները և նրանց երեխաները չեն ծառայել Հայոց բանակում և ինչ խնդիրներով։

Բանակում չի ծառայել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ազատվել է բանակից, քանի որ, ինչպես ավելի վաղ պարզաբանել էին Կառավարությունից, 1991 թվականի դեկտեմբերին ուժի մեջ մտած Զինապարտության մասին օրենքի 23-րդ հոդվածում սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերն են, որոնց շարքում ազատման իրավունք է սահմանվել նաև այն անձի համար, որի երկու եղբայրներն անցել են պարտադիր զինվորական ծառայություն։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ևս չի ծառայել բանակում՝ առողջական խնդիրների պատճառով: Նույն պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է նաև վարչապետի նախկին գլխավոր խորհրդական, Շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը չի ծառայել ընտանեկան կարգավիճակով պայմանավորված․ բանակ մեկնելու շրջանում ծնվել է նրա երկրորդ երեխան, ինչի շնորհիվ էլ նախարարը պարտադիր զինծառայության չի մեկնել:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ևս բանակում չի ծառայել, քանի որ գիտությամբ զբաղվելու համար ակադեմիական տարկետում է ստացել:

ԱԳ երիտասարդ փոխնախարար Վահան Կոստանյանը նույպես չի ծառայել բանակում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը չի ծառայել առողջական խնդիրների պատճառով: Նույն պատճառով բանակում չի ծառայել նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ևս պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական խնդիրների պատճառով: Իսկ ահա առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն առողջական խնդիրների պատճառով կիսատ է թողել ծառայությունը․ նա ծառայել է շուրջ մեկ տարի:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ևս չեն ծառայել՝ գիտությամբ զբաղվելու հիմքով:

ՔՊ-ականների շարքում շատ են բանակում չծառայածները՝ հատկապես առողջական խնդիրների պատճառով:

Այսպես՝ պատգամավորներ

Բաբկեն Թունյանը

Սարգիս Խանդանյանը

Սեդրակ Թևւոնյանը

Վաղարշակ Հակոբյանը

Համբարձում Մաթևոսյանը

Սերգեյ Մովսիսյանը

Արեն Մկրտչյանը բանակում չեն ծառայել հենց առողջական խնդիրների պատճառով։ Պատգամավոր Կարեն Սարուխանյանը ևս չի ծառայել բանակում։

Զինծառայությունից ազատված են ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի երկու որդիները՝ Աշոտ և Վլադիմիր Ղալումյանները:

Զինծառայությունից ազատված են նաև ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի երկու որդիները՝ Միսակ և Նարեկ Հովակիմյանները:

Հետքրքիր է, թե արդյոք Պաշտպանության նախարարությունը քննության կառնի հետևյալ ցանկը և արդյոք չծառայածները կանցնեն ծառայության, թե գումարի դիմաց կազատվեն դրանից։

դիտվել է 229 անգամ
Լրահոս
ՔՊ-ականներից ովքեր չեն ծառայել բանակում. ինչո՞ւ նրանց հետևից չեն գնում Ձնահյուս է տեղի ունեցել Նաքերալայի լեռնանցքում Անօրեն առևտրի մեղքը և դրա հասցրած վնասը ազգին ու պետությանը․ Տեր Վրթանես Բաղալյան Աննա Վարդապետյանը պարգևատրել է ինքն իրեն խոշոր գումարով Քաղաքացիները շատ սթափ են գնահատում իրավիճակը. Գառնիկ Դանիելյան «Բարենորոգիչները» թող նայեն կարգալույծներին ու պատկերացնեն իրենց ապագան, եթե չզղջան․ Սամվել դպիր Իրանի ԱԳ նախարարն ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հաղորդագրություններ են փոխանակում Ուղերձ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանա հայրերին՝ Հայաստանում և Սփյուռքում «Բարենորոգում» բառով քողարկում են Եկեղեցին պառակտելու, թուլացնելու և զավթելու արշավը. փորձագետ Գյումրու Սբ. Սարգիս մատուռում Ուխտի Սուրբ Պատարագ կմատուցվի Զինծառայողին ստիպողաբար հnգեմետ դեղեր են տվե՞լ․ ՊՆ–ի պարզաբանումը Ալեն Սիմոնյան, ինչքան բարձր պաշտոն էլ ձեռք գցես, այդքան չկաս, որպեսզի որևէ մեկը քեզ հետ բանավիճի Իշխանությունները տարիներ շարունակ խաբել են ժողովրդին բոլոր ոլորտներում․ Մեսրոպ Առաքելյան ԵԽԽՎ-ում բանաձև է ընդունվել Բաքվում գերեվարված հայերի ազատ արձակման պահանջով Արաբական Միացյալ Էմիրությունները թույլ չի տա օգտագործել իր տարածքը Իրանի դեմ որևէ ռազմական գործողության համար․ ԱՄԷ ԱԳՆ Il Foglio: Отказ от российского газа привел ЕС к новой зависимости — от США Что-то странное происходит в китайской армии Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետին մեղադրում է 5 հազար դոլար «քցելու» մեջ․ Հրապարակ Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է ՔԿ-ն՝ Նարեկ Կարապետյանի հետ կապված վարույթի մասին Ադրբեջանը և Իսրայելը մտադիր են խորացնել ռազմավարական գործընկերությունը Թուրքմենստանի զինված ուժերը համալրվել են թուրքական ԱԹՍ-ներով Արցախի հուշարձանների մի մասը ոչնչացվելու է, մի մասն էլ հռչակվելու է աղվանական կամ ադրբեջանական․ «Գեղարդ» վերլուծական
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 27-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը Հունվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Սամվել Աշոտյանը Հունվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունվարի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը Հունվարի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Հունվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am