Աննա Վարդապետյանը պարգևատրել է ինքն իրեն խոշոր գումարով

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը, տեղի տալով NEWS.am լրատվական գործակալության հորդորին, հրապարակել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ դեկտեմբեր ամսին ստացած պարգևավճարի չափը: Դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազը 2025 թվականի դեկտեմբերին որպես պարգևավճար ստացել է ընդամենը 1 միլիոն 894 հազար 300 դրամ:

Այսպիսով ստացվում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերին 1 միլիոն 894 հազար 300 դրամ աշխատավարձից, դասային աստիճանի համար տրվող հավելավճարից, հավելումից, նախորդ կիսամյակի կատարողականի հիման վրա պետբյուջեի հաշվին ստացած գումարից զատ՝ ինքն իրեն պարգևատրել է նաև 1 միլիոն 894 հազար 300 դրամ գումարով:

Այս դեպքում գործ ունենք դատախազության պատմության՝ մինչ օրս հայտնի դարձած ամենախոշոր ինքնապարգևատրման և պարգևատրման հետ:

Դատախազի խորհրդականը, սակայն, այդպես էլ չի հայտնել, թե դեկտեմբերին ընդհանուր առմամբ որքան հավելավճար, հավելում, ինչպես նաև 2025 թվականի 1-ին կիսամյակի գործունեության առաջնահերթությունների և դրանց կատարողականի արդյունքային ցուցանիշների հիման վրա պարգևատրման շրջանակներում որքան լրացուցիչ գումար է ստացել գլխավոր դատախազը:

Հիշեցնենք, որ NEWS.am-ը դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 29-ին գրավոր հարցմամբ դիմել էր գլխավոր դատախազությանը և հետաքրքրվել, թե որքա՞ն գումար է հատկացվել դատախազության աշխատակիցների դրամական խրախուսման համար, ինչպես նաև որքա՞ն է կազմել դեկտեմբերին գլխավոր դատախազի և տեղակալների ստացած պարգևավճարների չափը (խնդրել էինք հայտնել առանձին-առանձին): Գրավոր հարցումը մակագրվել էր գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանին: Հարցմանը պատասխանելու համար դատախազությունից նախ լրացուցիչ ժամանակ էին խնդրել, հետո միայն 25 օր անց, կոնկրետ հարցադրումներին պատասխանելու փոխարեն, մանիպուլյատիվ պատասխաններ են տվել՝ հիմք տալով լրատվամիջոցին ինքնուրույն հաշվարկել և հետևություններ անել դեկտեմբերին գլխավոր դատախազի և նրա տեղակալների ստացած աշխատավարձերի, պարգևավճարների և լրացուցիչ այլ վճարների վերաբերյալ:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափերի, դասային աստիճանի համար տրվող հավելավճարների և հավելումների հաշվարկը, ինչպես նաև 15.0 դրույքաչափով աշխատող գլխավոր դատախազի ապահոված «կատարողականի» հիման վրա արված համեմատությունը թույլ է տալիս ենթադրելու, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեկտեմբերին հնարավոր է ստացել է մինչև 8 մլն դրամի աշխատավարձ, հավելավճար և պարգևավճար, իսկ նրա տեղակալները՝ մինչև 3 մլն դրամի աշխատավարձ, հավելավճար և պարգևավճար:

Ի դեպ, նախորդ հրապարակումից հետո ֆեյսբուքյան օգտատերերի մի մասը պաշտպանել էր Աննա Վարդապետյանին՝ արձանագրելով, որ վերջինս «արժանի է նման չափի պարգևավճարների», իսկ որոշներն էլ նկատել էին, որ «արդար չէ նախկինների թալանը վերադարձնել և բաժանել իրար մեջ»:

Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությամբ և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով ամրագրված տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաև թափանցիկության ու հաշվետվողականության կարևորագույն սկզբունքները՝ դատախազությանը վերստին հորդորում ենք հաշվարկներում առկա հնարավոր անճշտությունների դեպքում հրապարակել դեկտեմբերին գլխավոր դատախազի և նրա տեղակալների ստացած աշխատավարձերի, հավելավճարների, հավելումների և պարգևավճարների վերաբերյալ լրիվ և ամբողջական տեղեկատվություն:

 

դիտվել է 185 անգամ
Լրահոս
ՔՊ-ականներից ովքեր չեն ծառայել բանակում. ինչո՞ւ նրանց հետևից չեն գնում Ձնահյուս է տեղի ունեցել Նաքերալայի լեռնանցքում Անօրեն առևտրի մեղքը և դրա հասցրած վնասը ազգին ու պետությանը․ Տեր Վրթանես Բաղալյան Աննա Վարդապետյանը պարգևատրել է ինքն իրեն խոշոր գումարով Քաղաքացիները շատ սթափ են գնահատում իրավիճակը. Գառնիկ Դանիելյան «Բարենորոգիչները» թող նայեն կարգալույծներին ու պատկերացնեն իրենց ապագան, եթե չզղջան․ Սամվել դպիր Իրանի ԱԳ նախարարն ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հաղորդագրություններ են փոխանակում Ուղերձ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանա հայրերին՝ Հայաստանում և Սփյուռքում «Բարենորոգում» բառով քողարկում են Եկեղեցին պառակտելու, թուլացնելու և զավթելու արշավը. փորձագետ Գյումրու Սբ. Սարգիս մատուռում Ուխտի Սուրբ Պատարագ կմատուցվի Զինծառայողին ստիպողաբար հnգեմետ դեղեր են տվե՞լ․ ՊՆ–ի պարզաբանումը Ալեն Սիմոնյան, ինչքան բարձր պաշտոն էլ ձեռք գցես, այդքան չկաս, որպեսզի որևէ մեկը քեզ հետ բանավիճի Իշխանությունները տարիներ շարունակ խաբել են ժողովրդին բոլոր ոլորտներում․ Մեսրոպ Առաքելյան ԵԽԽՎ-ում բանաձև է ընդունվել Բաքվում գերեվարված հայերի ազատ արձակման պահանջով Արաբական Միացյալ Էմիրությունները թույլ չի տա օգտագործել իր տարածքը Իրանի դեմ որևէ ռազմական գործողության համար․ ԱՄԷ ԱԳՆ Il Foglio: Отказ от российского газа привел ЕС к новой зависимости — от США Что-то странное происходит в китайской армии Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետին մեղադրում է 5 հազար դոլար «քցելու» մեջ․ Հրապարակ Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է ՔԿ-ն՝ Նարեկ Կարապետյանի հետ կապված վարույթի մասին Ադրբեջանը և Իսրայելը մտադիր են խորացնել ռազմավարական գործընկերությունը Թուրքմենստանի զինված ուժերը համալրվել են թուրքական ԱԹՍ-ներով Արցախի հուշարձանների մի մասը ոչնչացվելու է, մի մասն էլ հռչակվելու է աղվանական կամ ադրբեջանական․ «Գեղարդ» վերլուծական
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 27-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը Հունվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Սամվել Աշոտյանը Հունվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունվարի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը Հունվարի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Հունվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am