Քաղաքացիները շատ սթափ են գնահատում իրավիճակը. Գառնիկ Դանիելյան

Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության հերթական մարզային հանդիպումը՝ այս անգամ Աբովյան քաղաքում։ Այս մասին գրել է խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․

«Հանդիպումն անցավ լեփ-լեցուն դահլիճում: Մեր հայրենակիցներն անմիջական մթնոլորտում հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրները, որոնց լուծմանն ենք ուղղելու մեր ջանքերը:

Գործընկերներիս հետ ներկայացրինք այս իշխանությունների կառավարման յոթ տարիների ընթացքում տեղի ունեցած աղետները՝ Արցախի հայաթափումից, արտաքին քաղաքականության ձախողումից մինչև ներազգային պառակտման և ազգային ինքնության ոչնչացմանն ուղղված հետևողական քաղաքականություն։

Պետք է նշել, որ մեր քաղաքացիները շատ սթափ են գնահատում իրավիճակը։ Խորապես ըմբռնում են մեր պետականության առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց աղետալի հետևանքները՝ այս իշխանությունների վերարտադրման պարագայում։

Մի քանի ամիս հետո յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն է ունենալու արտահայտել իր դիրքորոշումը՝ ընտրատեղամասեր գնալով։ Պետք է գիտակցել, որ անտարբերությունը, ապատիան և հուսալքությունը ձեռնտու են միայն այս իշխանություններին։

Մարզային հանդիպումները շարունակական բնույթ կկրեն։ Առաջիկայում գործընկերներիս հետ կլինենք նաև ՀՀ մյուս մարզերում՝ ոչ միայն ներկայացնելու ստեղծված իրավիճակը, այլև լսելու մեր հայրենակիցների մտահոգություններն ու առաջարկները։

Ձեր վստահությունն ու ջերմ ընդունելությունը մեզ պարտավորեցնում է ավելին անելու, սիրելի՛ հայրենակիցներ»,- նշել է նա:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
ՔՊ-ականներից ովքեր չեն ծառայել բանակում. ինչո՞ւ նրանց հետևից չեն գնում Ձնահյուս է տեղի ունեցել Նաքերալայի լեռնանցքում Անօրեն առևտրի մեղքը և դրա հասցրած վնասը ազգին ու պետությանը․ Տեր Վրթանես Բաղալյան Աննա Վարդապետյանը պարգևատրել է ինքն իրեն խոշոր գումարով Քաղաքացիները շատ սթափ են գնահատում իրավիճակը. Գառնիկ Դանիելյան «Բարենորոգիչները» թող նայեն կարգալույծներին ու պատկերացնեն իրենց ապագան, եթե չզղջան․ Սամվել դպիր Իրանի ԱԳ նախարարն ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հաղորդագրություններ են փոխանակում Ուղերձ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանա հայրերին՝ Հայաստանում և Սփյուռքում «Բարենորոգում» բառով քողարկում են Եկեղեցին պառակտելու, թուլացնելու և զավթելու արշավը. փորձագետ Գյումրու Սբ. Սարգիս մատուռում Ուխտի Սուրբ Պատարագ կմատուցվի Զինծառայողին ստիպողաբար հnգեմետ դեղեր են տվե՞լ․ ՊՆ–ի պարզաբանումը Ալեն Սիմոնյան, ինչքան բարձր պաշտոն էլ ձեռք գցես, այդքան չկաս, որպեսզի որևէ մեկը քեզ հետ բանավիճի Իշխանությունները տարիներ շարունակ խաբել են ժողովրդին բոլոր ոլորտներում․ Մեսրոպ Առաքելյան ԵԽԽՎ-ում բանաձև է ընդունվել Բաքվում գերեվարված հայերի ազատ արձակման պահանջով Արաբական Միացյալ Էմիրությունները թույլ չի տա օգտագործել իր տարածքը Իրանի դեմ որևէ ռազմական գործողության համար․ ԱՄԷ ԱԳՆ Il Foglio: Отказ от российского газа привел ЕС к новой зависимости — от США Что-то странное происходит в китайской армии Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետին մեղադրում է 5 հազար դոլար «քցելու» մեջ․ Հրապարակ Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է ՔԿ-ն՝ Նարեկ Կարապետյանի հետ կապված վարույթի մասին Ադրբեջանը և Իսրայելը մտադիր են խորացնել ռազմավարական գործընկերությունը Թուրքմենստանի զինված ուժերը համալրվել են թուրքական ԱԹՍ-ներով Արցախի հուշարձանների մի մասը ոչնչացվելու է, մի մասն էլ հռչակվելու է աղվանական կամ ադրբեջանական․ «Գեղարդ» վերլուծական
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 27-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը Հունվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Սամվել Աշոտյանը Հունվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունվարի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը Հունվարի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Հունվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am