Ալեն Սիմոնյան, ինչքան բարձր պաշտոն էլ ձեռք գցես, այդքան չկաս, որպեսզի որևէ մեկը քեզ հետ բանավիճի
Սաթիկ Սեյրանյանի ֆեյսբուքյան գրառումը.
Որ ասում եմ՝ անգրագետ են, նեղանում են
Ալեն Սիմոնյան, ինչքան բարձր պաշտոն էլ ձեռք գցես, այդքան չկաս, որպեսզի որևէ մեկը քեզ հետ բանավիճի, շատ կրկնիր էդ միտքը, ինչքան ուժ ունես՝ կրկնիր...
Հիմա կենսագրությանս անդրադառնամ, որը նույնիսկ ես չեմ լրացրել, բայց դա կարևոր չի: Վիկիպեդիայում կարդացածդ գոնե նորմալ ընկալիր:
Գրել ես. «Վիկիպեդիայում Սաթիկի կենսագրության մեջ ոչ մի նշանակալից բան չգտա, միայն այն, որ ՌԴ-ում աշխատել է մեր արտակարգ և լիազոր դեսպան պարոն Արսենյանի ընկերությունում և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թերթում»։
Նախ, քո վարչապետ Նիկոլ Փաշինյանի թերթում ես չեմ աշխատել, հարցրու, թեկուզ sms-ով, կպատասխանի քեզ: Ինքն ուր էր, որտեղ էր աշխատում, երբ ես «Հայկական ժամանակում» աշխատում էի: Ճշտիր իրենից՝ ե՞րբ և ինչպե՞ս է հայտնվել այդ թերթի կյանքում առհասարակ: Եվ երբ հայտնվել է, Սաթիկն էնտեղ աշխատե՞լ է:
Երկրորդ, ես ՌԴ-ում երբեք չեմ աշխատել: Ես աշխատել եմ հայաստանյան «Արսօյլ» ընկերությունում, որի հիմնադիրը Գուրգեն Արսենյանն էր: Այդ ընկերության տեղեկատվության և հասարակայնության հետ հարաբերությունների ղեկավարն էի: Մի sms էլ Արսենյան Գուրգենին գրի, ճշտի: Ընդ որում, ես աշխատել եմ նաև իտալական «Ռենկո» ընկերությունում, նույն պաշտոնում:
Երրորդ, այո, 2018-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել եմ «Մովսես Խորենացու» մեդալով, ինձ համար պատիվ է հաղթանակած պետության ղեկավարի կողմից գնահատվելն ու մեդալ ստանալը: Թող մտածեն 2020 թվականի խայտառակ ու շարունակվող պարտություններից հետո ձեզանից մեդալ ստացողները: Ես էլ հո ցանկապատի Մկո՞ն չեմ, որ հրաժարվեմ, բայց հետո ներկայանամ «հրաժարված» կոչումով:
Այլ հարցե՞ր:
Ի դեպ, կոլեգաներիս անունները քիչ հնչեցրու, դրանից բոյդ ու խելքդ չեն ավելանալու:
Հ.Գ.Հաղորդումներիս հաճելի դիտում:
