ՔԿ-ն՝ Նարեկ Կարապետյանի հետ կապված վարույթի մասին

Քննչական կոմիտեում Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քննություն է ընթանում՝ պարզելու նրա զինվորական ծառայության պիտանիության հետ կապված առողջական հանգամանքները: Նա հրաժարվել է անցնելու հանձնաժողովային հետազոտություններ, որոնք անհրաժեշտ են նախկինում պատճառ դարձած առողջական խնդիրները գնահատելու համար: Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՔԿ-ից։

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) և 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ Նարեկ Կարենի Կարապետյանը ճանաչվել է ոչ պիտանի խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար, պիտանի է զինվորական ծառայության համար սահմանափակումով՝ պատերազմական ժամանակ և «Զինապահության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով հաշվառվել է պահեստազորում:

Նարեկ Կարապետյանի՝ հնարավոր առողջական խնդիրների հետ կապված մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով քրեական վարույթով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի շրջանակում վերջինս ներկայացել է փորձագետներին, սակայն հրաժարվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար նախկինում պատճառ դարձած առողջական խնդրի կապակցությամբ հետազոտություններ անցնելուց: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- հայտնեցին ՔԿ-ից:

Հիշեցնենք, որ լուրեր էին տարածվել, որ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով պարտադիր զինվորական ծառայությունից առերևույթ խուսափելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված ՀՀ քննչական կոմիտեում վարույթ կա նախաձեռնված:

Այս հրապարակմանն այսօր արձագանքել էր «Մեր ձեւով» շարժման մամուլի խոսնակը. «Նարեկ Կարապետյանի յուրաքանչյուր հարցազրույցից հետո փոքրիկ խմբակը ջղաձգումների մեջ է ընկնում։ Նշված վարույթը հարուցվել է դեռ ամիսներ առաջ` Թաքեր Կարլսոնի հետ հայտնի հարցազրույցից հետո։

Ուրախ ենք, որ փոքրիկ խմբակին վերջապես մտահոգել է ՀՀ քաղաքացու առողջությունը։

7 ամիս շարունակ Նարեկ Կարապետյանի «դոսյեն», խոշորացույցով անօգուտ քրքրելուց ու ոչինչ չգտնելուց հետո իշխանությունը հիմա էլ փորձում է իր բախտը այս թեմայի մեջ»:

 

դիտվել է 394 անգամ
Լրահոս
Զինծառայողին ստիպողաբար հnգեմետ դեղեր են տվե՞լ․ ՊՆ–ի պարզաբանումը Ալեն Սիմոնյան, ինչքան բարձր պաշտոն էլ ձեռք գցես, այդքան չկաս, որպեսզի որևէ մեկը քեզ հետ բանավիճի Իշխանությունները տարիներ շարունակ խաբել են ժողովրդին բոլոր ոլորտներում․ Մեսրոպ Առաքելյան ԵԽԽՎ-ում բանաձև է ընդունվել Բաքվում գերեվարված հայերի ազատ արձակման պահանջով Արաբական Միացյալ Էմիրությունները թույլ չի տա օգտագործել իր տարածքը Իրանի դեմ որևէ ռազմական գործողության համար․ ԱՄԷ ԱԳՆ Il Foglio: Отказ от российского газа привел ЕС к новой зависимости — от США Что-то странное происходит в китайской армии Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետին մեղադրում է 5 հազար դոլար «քցելու» մեջ․ Հրապարակ Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է ՔԿ-ն՝ Նարեկ Կարապետյանի հետ կապված վարույթի մասին Ադրբեջանը և Իսրայելը մտադիր են խորացնել ռազմավարական գործընկերությունը Թուրքմենստանի զինված ուժերը համալրվել են թուրքական ԱԹՍ-ներով Արցախի հուշարձանների մի մասը ոչնչացվելու է, մի մասն էլ հռչակվելու է աղվանական կամ ադրբեջանական․ «Գեղարդ» վերլուծական «TRIPP»-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայություն ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել Պետրա Բայերը Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. կան տուժածներ Մարգարիտա Սիմոնյանն՝ առանց կեղծամի Արտյոմ Սմբատյանն ազատվել է ՄՍԾ պետի պաշտոնից ու նույն օր այլ պաշտոնի նշանակվել Ջերմաստիճանային ինվերսիա․ երբ մթնոլորտը «խելագարվում է»․ Լևոն Ազիզյան Որդիքդ փռված են դաշտերում, Եռաբլուրը լռություն չէ․ կալանավորված Աշոտ Երկաթը խոսք է ուղղել ԱՄՆ-ն Հայաստան է արտաքսել մի խումբ քաղաքացիների Երևանում սպասվում է մառախուղ Շուրջ 100 չվերթ է չեղարկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 27-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը Հունվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Սամվել Աշոտյանը Հունվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունվարի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը Հունվարի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Հունվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am