Թրամփի նպատակը ոչ թե Իրանն է այլ՝ Չինաստանը

Հունվարի 26-ի գիշերը USS Abraham Lincoln ավիակիրը հատեց Արաբական ծովը և մտավ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտի, որը պատասխանատու է Իրանի դեմ գործողության համար: ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարեցին Պարսից ծոցում զորավարժությունների մեկնարկի մասին: Նրանք նմանատիպ զորավարժություններ անցկացրեցին Վենեսուելայում՝ Մադուրոյի առևանգման նախօրեին:

Միաժամանակ, հաղորդագրություններ տարածվեցին, որ Իրանը օդ է բարձրացրել 10 կործանիչ, իսկ երկրի հակաօդային պաշտպանությունը բերվել է բարձր պատրաստվածության վիճակի։

«Աբրահամ Լինքոլն» ավիակիրը ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենամեծ և ամենահզոր նավերից մեկն է, որը կարող է տեղափոխել մինչև 80 մարտական ​​ինքնաթիռ (F-35C, F/A-18) և աջակցել հեռահար օդային գործողություններին։

Բացի այդ, ԱՄՆ ռազմաօդային ուժերը տարածաշրջանում են տեղակայել 37 F-15E Strike Eagles, մոտավորապես 20 KC-135 լիցքավորիչ օդանավ և 24 A-10C հարձակողական ինքնաթիռ՝ ստեղծելով ենթակառուցվածքներ բազմաթիվ ավիահարվածների և շարունակական օդային աջակցության համար։

Ամերիկյան ավիակիրների խումբը արագացրել է իր անցումը ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի՝ ձևացնելով, թե պատրաստ է կատարել հրամանատարական առաքելություններ ամեն կերպ՝ ուժի ցուցադրումից մինչև ինքնաթիռների և հրթիռների անմիջական օգտագործում, գրում է Special Eurasia-ն։ Կարելի է միայն կռահել. ամերիկացիները պարզապես ուժի ցուցադրո՞ւմ կանեն Իրանի ափերի մոտ, թե՞ կորոշեն հարձակվել երկրի վրա։

ԱՄՆ նախագահը նշում է, որ ներկայիս միջոցառումները նպատակ չունեն սրելու իրավիճակը, այլ, ցուցադրելու Թեհրանի կողմից հնարավոր ագրեսիվ գործողություններին արձագանքելու պատրաստականություն, հաղորդում է Reuters-ը:

Թրամփը նմանատիպ բաներ էր ասել նաև անցյալ տարի՝ Իրանին հարվածելուց և Վենեսուելայում ռազմական միջամտությունից առաջ, որը ենթադրում էր Delta Force հատուկ նշանակության ուժերի օգտագործում՝ նախագահ Մադուրոյին առևանգելու համար:

Այնուամենայնիվ, ռազմական վերլուծաբաններն արդեն քննարկում են, թե ինչ կարող է ենթադրել Իրանին հարվածելը։

Առաջին սցենարը՝ ուղիղ ավիահարվածներ հիմնական ռազմական թիրախներին՝ ավիաբազաներին, ՀՕՊ դիրքերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բազաներին և բալիստիկ հրթիռների ենթակառուցվածքներին։

Երկրորդ սցենարը՝ հարվածներ երկրից դուրս գտնվող իրանական ազդեցության կառույցներին, այդ թվում՝ Իրաքում և Սիրիայում գտնվող հուսիթներին և շիա աշխարհազորայիններին։ Տեղակայված լիցքավորիչներն ու ռազմավարական ռմբակոծիչները թույլ կտան հարվածներ հասցնել Պարսից ծոցից զգալի հեռավորությունների վրա գտնվող թիրախներին։

Special Eurasia -ի փորձագետները նշում են, որ հարվածների մասշտաբը և բնույթը կախված կլինեն ոչ միայն ամերիկյան կարողություններից, այլև իրանական հնարավոր պատասխանի գնահատականից և միջազգային արձագանքից: Թեհրանն արդեն զգուշացրել է, որ ցանկացած հարձակում կհամարի «լիամասշտաբ պատերազմ» և պատրաստ է արձագանքել հնարավորինս կոշտ ձևով՝ ներառյալ հակահրթիռային և ռազմածովային գործողություններ: Իրանի զինված ուժերը նաև հայտարարել են ամերիկյան ավիակիրը խորտակելու փորձի մասին:

Ինչպես նշում է վերլուծաբան Ջեյմս Թաունը, «լայնածավալ գործողությունը քիչ հավանական է առանց հստակ քաղաքական նպատակների, սակայն ԱՄՆ-ն ունի ուժ արագորեն կիրառելու ռեսուրսներ»։

Պեկինում համոզված են որ Իրանին թիրախավորելով իրականում թիրախավորում են Չինաստանին

Չինաստանը վստահ է, որ Իրանի վրա հարձակումը պարզապես խորամանկություն է, և իրական թիրախը Չինաստանն է, նշում է չինական Sohu պարբերականը:

Իրանի ռազմավարական արժեքը Միացյալ Նահանգների համար կայանում է Չինաստանի հետ խորը տնտեսական կապերի մեջ։ Չինաստանը իրանական հում նավթի ամենամեծ գնորդն է։ Երկու երկրների միջև էներգետիկ համագործակցությունը Մերձավոր Արևելքում հիմնական հենակետն է։ Թրամփի կողմից Իրանի վրա գործադրվող արտակարգ ճնշումը, ըստ էության, Չինաստանի էներգետիկ անվտանգության շրջանցում է։ Երբ իրանական նավթի արտահանումը դադարեցվեց պատժամիջոցների պատճառով, Չինաստանը բախվեց մատակարարման շղթայի անկայունության և նավթի գների ռիսկերի։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները օգտվեց առիթից և պատժամիջոցներ կիրառեց Իրանի հետ առևտուր անող բոլոր ընկերությունների նկատմամբ՝ ուղղակիորեն թիրախավորելով չին-իրանական համագործակցությունը տնտեսական և առևտրային նախագծերի շուրջ, նշում է պարբերականը:

Պարբերականը նաև մեջբերում է չինական պաշտոնական աղբյուրների այն տեսակետը, թե Ամերիկայի համար Մերձավոր Արևելքը Չինաստանին զսպելու գլխավոր մարտադաշտն է:

Այս վարկածը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ Իրանում բողոքի ալիքն արդեն ավարտվել է, և ԱՄՆ-ի կողմից մկանների ցուցադրումը չի կարող կապ ունենալ Իրանի ներքին խնդիրների հետ:

Թեև մի շարք իսրայելական և ադրբեջանական պարբերականներ փորձում են կրակի վրա յուղ լցնել, նշելով, թե իբր Իրանում զոհերի թիվը հասնում է 30 հազարի, փորձելով խաղալ Թրամփի ինքնասիրության վրա, ով նշել էր, թե Իրանում մահապատիժների չեղարկման պատճառով հիմք չի տեսնում Իրանի հանդեպ լրացուցիչ քայլերի դիմելու համար:

Եվ ահա, 30 հազար զոհերի առասպելի տարածումը, հավանաբար, նպատակ ունի ճնշելու Թրամփի վրա, որպեսզի վերջինս ստիպված լինի հարվածել Իրանին, որի գլխավոր շահառուները, կուզենային լինել, առաջին հերթին, Իսրայելն ու Ադրբեջանը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 378 անգամ
Լրահոս
Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին Գերմանիայի շուրջ հազար կայարանում սխալմամբ տարհանում է հայտարարվել Արտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ Իրաքի վարչապետը առաջարկել է ինտեգրել տարածաշրջանի էներգետիկ և տրանսպորտային ցանցերը Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել. Կարապետյան Վայոց ձորի մարզում «RENAULT»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ կա վիրшվոր Լոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ Հինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն Սամվել Կարապետյանի նվերը գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է․ Նարեկ Կարապետյան Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել դեռևս ուսանողական երթի մեկնարկից առաջ Ավստրալիայի առողջապահության նախկին նախարար Գրեգ Հանթը միացել է ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական միջազգային խորհրդատվական խորհրդին 2 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավը պայթել է Հորմուզի նեղուցում Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Եզրաս արքեպիսկոպոսն օծել է Իվանովոյի նոր հայկական եկեղեցու խորանը Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին» Շուշիի կորուստն ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրների վազքի փառատոնով․ Տիգրան Քոչարյան Պուտինն «ուրախություն և երջանկություն» է զգում ԱՄՆ-ի աջակցության պատճառով․ Զելենսկի Լոռու մարզպետարանի էջն օգտագործվել է ՔՊ թեկնածուի օգտին. «Անկախ դիտորդը» դիմել է ԿԸՀ և ՏԸՀ ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարի տեղակալը պաշտոնից հեռանում է մեկուկես տարվա աշխատանքից հետո Շերեմետևոյից Երևան, Աստանա, Դուբայ և Սամարղանդ մեկնող չվերթերը 13 ժամ հետաձգվել են անօդաչու թռչող սարքերի հшրձակման պատճառով Գյումրին սովորական քաղաք չէ․ Վարդան Ղուկասյանի տոնական ուղերձը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am