Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանն անդրադարձել է որդու վարորդի սպանությանը

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հայրը Գագիկ Առուշանյանը ֆեյսբուքում գրել է.

«Չէի ուզում անդրադառնալ երեկվա ողբերգությանը, քանի որ ողջ համացանցը առանց այն էլ ողողված էր մեկը մյուսից էժան ու անարգալից գրառումներով, բայց կա ավելի մեծ, համազգային ողբերգություն, որը չի թողնում լռել…

Նախ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մահացածների ընտանիքներին և հարազատներին, սա խորը վիշտ է, որը մտածելու շաա՜տ տեղիք պետք է տա և մեզնից յուրաքանչյուրը պետք է վերաարժևորի իր կյանքը, հասկանա այս ողբերգության կարևորագույն խորհուրդը, որ մեզնից ոչ մեկն իր հետ այս կյանքից ոչինչ չի տանելու …

Երկրորդ ողբերգությունը, որը չի զիջում առաջինին, դա մեր էժան ու ցածր տեսակն է, մեր լավը չտեսնելու և անտեսելու, բարին ու ազգայինը չգնահատելու տեսակն է, հասարակությանը անվերջ մանիպուլյացնելու և անգամ նման ողբերգությունը իրենց շահերին ծառայեցնելու անսրբությունը…

Ի՞նչ կարող եմ ավելացնել.

Նման արժեքներով, նման մտածելակերպով, նման ազգային տրամադրությամբ ու տրամադրվածությամբ մենք ոչ միայն չենք կարող մեր փշուր-փշուր եղած ողնաշարը շտկել, այլ ամեն օրվա հետ ավելի խորը կթաղվենք ու շա՜տ շուտով մեզ ոչ թե կոչնչացնեն, այլ մենք ինքներս մեզ կինքնաոչնչացնենք…

Ինչպես մեծագույն վիպասան Րաֆֆին էր ասում ՝ «...Մենք բարեկամ չունենք և չենք էլ կարող ունենալ, քանի որ մենք ինքներս մեզ բարեկամ չենք։ Ով որ իր ազգը, իր հայրենիքը չէ սիրում, իրավունք չունի օտարներից սեր պահանջելու։ Մեր թշվառ վիճակը մենք ինքներս ենք ստեղծել մեզ համար, ուրիշ ոչ ոք մեղավոր չէ.․․»»

դիտվել է 498 անգամ
Լրահոս
Արտյոմ Սմբատյանն ազատվել է ՄՍԾ պետի պաշտոնից ու նույն օր այլ պաշտոնի նշանակվել Ջերմաստիճանային ինվերսիա․ երբ մթնոլորտը «խելագարվում է»․ Լևոն Ազիզյան Որդիքդ փռված են դաշտերում, Եռաբլուրը լռություն չէ․ կալանավորված Աշոտ Երկաթը խոսք է ուղղել ԱՄՆ-ն Հայաստան է արտաքսել մի խումբ քաղաքացիների Երևանում սպասվում է մառախուղ Շուրջ 100 չվերթ է չեղարկվել Լիբանանի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին ստիպել Իսրայելին դադարեցնել երկրի վրա հարձակումները Մկրտիչ Սրբազանի և Տեր Գարեգինի վերաբերյալ կայացրած որոշոմներն անհիմն են․ Արագածոտնի թեմ Իրանի հետ պատերազմը՝ թեկուզ աշխարհի թիվ մեկ ռազմական գերտերության համար, հղի է բազմաթիվ ռիսկերով Սկսվեց փոքրիկ խմբակի բացահայտ տապալումը, նրանց ուզածը մեկ բան է՝ մնալ իշխանության․ Սամվել Կարապետյան Չվերթների ուշացումներ և մեկ չեղարկում՝ Զվարթնոց օդանավակայանում 36․000 տալիս ա, էդքան էլ պտի դնեմ վրեն, որ Փաշինյանի պարտքերը տամ․ չարենցավանցի (video) Դուք կլինեք բանտում, իսկ Վարդան Ղուկասյանն ազատության մեջ․ Հայկ Նահապետյան (video) «Թոշակառունե՛ր, տեսա՞ք՝ ինչ արեց Նիկոլը․ դուք «հրեշի» հետ գործ ունեք»․ Գագիկ Մինասյան (video) Հազարավոր քաղաքացիներ պետք է շրջափակեն ԱՄՆ դեսպանատունը՝ հենց Վենսը մտնի ՀՀ․ Հարութ Սասունյան (video) «Բերում եմ պետական տվյալներ․ ուշադիր լսեք թալանը՝ թվերով»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Թրամփն անցել է տոտալ ոչնչացման․․․ 3 ուղիղ հարված է նախապատրաստում»․ Հայկ Նահապետյան (video) «Ղեկավարը լափում ա, բանվոր մարդը՝ սուտի մուտի ապրում․ փողը հերիք չի անում, ո՞նց ապրեմ»․ հարցում (video) «Խայտառակություն է․ ի՞նչ է պատմել գնդերեցներից մեկը՝ Փաշինյանի իշխանության սպառնալիքների մասին» (video) «Բացահայտում․ Թուրքիան 400 միլիոն դոլար է փոխանցել Նիկոլին, որպեսզի․․․»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Ու՞ր են ձեր ծղրտոցները, Թրամփին ասելիք չկա՞… ձեր վրայից գիտե՞ք՝ ինչ հոտ է գալիս»․ Նահապետյան (video) «Սրբապիղծ Նիկո՛լ, սրանից ավելի վատ բան լինել չի կարող, մնաց մեկ քայլ ու…»․ Պարույր Հայրիկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Սամվել Աշոտյանը Հունվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունվարի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը Հունվարի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Հունվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am