«Վաշինգտոն-Բաքու առանցքը և Երևանի սահմանափակ մանևրները». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Վաշինգտոն-Բաքու առանցքը և Երևանի սահմանափակ մանևրները
ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան և Ադրբեջան նախատեսվող այցը կարելի է դիտարկել որպես Վաշինգտոնի շարունակական ներգրավվածության ցուցիչ Հարավային Կովկասում՝ հատկապես հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո։
Բարձր մակարդակի նման այցելությունները, որպես կանոն, միտված են ոչ միայն տարածաշրջանում ԱՄՆ քաղաքական ներկայության պահպանմանը, այլև այս փուլում ձևավորվող նոր քաղաքական և տնտեսական ճարտարապետության ամերիկյան օրակարգի ամրագրմանը։
Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփի հրապարակած հայտարարության բովանդակային վերլուծությունը բացահայտում է ԱՄՆ-Հայաստան և ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում առկա կառուցվածքային անհամաչափությունը։ Հայտարարության մեջ Վաշինգտոն-Բաքու ուղղությամբ հստակ ձևակերպվում են նյութական և գործնական համագործակցության բաղադրիչներ՝ ռազմավարական գործընկերության խորացում, պաշտպանական արտադրանքի վաճառք և անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնում։ Այս մոտեցումը բնորոշ է սուբյեկտ-սուբյեկտ հարաբերություններին, որտեղ կողմերը հանդես են գալիս որպես փոխադարձ շահերով առաջնորդվող և քաղաքական որոշումների համատեղ ձևավորման ունակ դերակատարներ։
Հայաստանի պարագայում, սակայն, համագործակցության առաջարկվող ուղղությունները հիմնականում ունեն տեխնոլոգիական և երկարաժամկետ բնույթ՝ մասնավորապես խաղաղ միջուկային ոլորտում հնարավոր համագործակցության ձևաչափով։ Թեև նման նախաձեռնությունները կարող են ունենալ տնտեսական և ինստիտուցիոնալ նշանակություն, դրանք անմիջական ազդեցություն չեն թողնում տարածաշրջանային անվտանգության միջավայրի վրա և չեն ապահովում քաղաքական ազդեցության համարժեք լծակներ։
Այս համատեքստում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղին» ներկայացվում է ոչ թե որպես Հայաստանի նախաձեռնողական մասնակցությամբ ձևավորվող ռազմավարական նախագիծ, այլ որպես ամերիկյան գլոբալ օրակարգի բաղադրիչ, որտեղ Հայաստանին վերապահվում է առավելապես գործառնական կամ սպասարկող դեր։
Նշված մոտեցումը վկայում է այն մասին, որ Հայաստանը շարունակում է հանդես գալ գործընթացների օբյեկտի կարգավիճակում՝ սահմանափակ մասնակցություն ունենալով տարածաշրջանային օրակարգի ձևավորման և որոշումների ընդունման փուլերում։ Բովանդակային քաղաքական և անվտանգային փոխհարաբերությունները, ըստ էության, ձևավորվում են Վաշինգտոն-Բաքու առանցքում, մինչդեռ Երևանը ներգրավվում է արդեն իսկ ձևավորված քաղաքական տրամաբանության շրջանակում՝ սահմանափակ մանևրային հնարավորություններով։
Այս կառուցվածքային անհամաչափությունը համակարգային բնույթ ունի և չի ձևավորվել տվյալ այցի կամ հայտարարության շրջանակում։ Այն արդեն ակնհայտ էր օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև-Դոնալդ Թրամփ հանդիպման ընթացքում, երբ քաղաքական սիմվոլիկան և բանակցային գործընթացի փաստացի արդյունքները կրկին չէին արտացոլում Հայաստանի սուբյեկտային դերակատարության որակական աճ։
Ամփոփելով՝ ԱՄՆ փոխնախագահի այցը կարելի է գնահատել որպես դիվանագիտական ակտիվության դրսևորում, սակայն այն ինքնին չի վերափոխում ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների կառուցվածքային տրամաբանությունը։
Քանի դեռ այդ հարաբերությունները չեն համալրվում հստակ քաղաքական, անվտանգային և ռազմավարական փոխադարձ շահերի համակարգով, Հայաստանը կմնա տարածաշրջանային գործընթացների առավելապես օբյեկտային դիրքում՝ անկախ բարձր մակարդակի հայտարարություններից և խորհրդանշական դիվանագիտական քայլերից»:

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Ջերմաստիճանային ինվերսիա․ երբ մթնոլորտը «խելագարվում է»․ Լևոն Ազիզյան Որդիքդ փռված են դաշտերում, Եռաբլուրը լռություն չէ․ կալանավորված Աշոտ Երկաթը խոսք է ուղղել ԱՄՆ-ն Հայաստան է արտաքսել մի խումբ քաղաքացիների Երևանում սպասվում է մառախուղ Շուրջ 100 չվերթ է չեղարկվել Լիբանանի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին ստիպել Իսրայելին դադարեցնել երկրի վրա հարձակումները Մկրտիչ Սրբազանի և Տեր Գարեգինի վերաբերյալ կայացրած որոշոմներն անհիմն են․ Արագածոտնի թեմ Իրանի հետ պատերազմը՝ թեկուզ աշխարհի թիվ մեկ ռազմական գերտերության համար, հղի է բազմաթիվ ռիսկերով Սկսվեց փոքրիկ խմբակի բացահայտ տապալումը, նրանց ուզածը մեկ բան է՝ մնալ իշխանության․ Սամվել Կարապետյան Չվերթների ուշացումներ և մեկ չեղարկում՝ Զվարթնոց օդանավակայանում 36․000 տալիս ա, էդքան էլ պտի դնեմ վրեն, որ Փաշինյանի պարտքերը տամ․ չարենցավանցի (video) Դուք կլինեք բանտում, իսկ Վարդան Ղուկասյանն ազատության մեջ․ Հայկ Նահապետյան (video) «Թոշակառունե՛ր, տեսա՞ք՝ ինչ արեց Նիկոլը․ դուք «հրեշի» հետ գործ ունեք»․ Գագիկ Մինասյան (video) Հազարավոր քաղաքացիներ պետք է շրջափակեն ԱՄՆ դեսպանատունը՝ հենց Վենսը մտնի ՀՀ․ Հարութ Սասունյան (video) «Բերում եմ պետական տվյալներ․ ուշադիր լսեք թալանը՝ թվերով»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Թրամփն անցել է տոտալ ոչնչացման․․․ 3 ուղիղ հարված է նախապատրաստում»․ Հայկ Նահապետյան (video) «Ղեկավարը լափում ա, բանվոր մարդը՝ սուտի մուտի ապրում․ փողը հերիք չի անում, ո՞նց ապրեմ»․ հարցում (video) «Խայտառակություն է․ ի՞նչ է պատմել գնդերեցներից մեկը՝ Փաշինյանի իշխանության սպառնալիքների մասին» (video) «Բացահայտում․ Թուրքիան 400 միլիոն դոլար է փոխանցել Նիկոլին, որպեսզի․․․»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Ու՞ր են ձեր ծղրտոցները, Թրամփին ասելիք չկա՞… ձեր վրայից գիտե՞ք՝ ինչ հոտ է գալիս»․ Նահապետյան (video) «Սրբապիղծ Նիկո՛լ, սրանից ավելի վատ բան լինել չի կարող, մնաց մեկ քայլ ու…»․ Պարույր Հայրիկյան (video) Մկրտիչ Սրբազանը հենց այս հիմքերով պետք է կալանքից ազատվի․ փաստաբանը մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Սամվել Աշոտյանը Հունվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունվարի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը Հունվարի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Հունվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am