Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Համացանցով հետևում էի Արագածոտնի մարզի դատարանում Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի դեմ իրականացվող շինծու վարույթով առաջին դատական նիստին։ Կալանքը վերացնելու մասին պաշտպանների հիմնավորումներն ավելի քան համոզիչ էին։ Այդ հիմնավորումների թվում էր այն, որ Վերաքննիչ դատարանն արձանագրել էր դատական սխալ և հնարավոր էր համարել այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը, սակայն քանի որ բուն գործն արդեն փոխանցվել էր դատաքննության, չէր բեկանել կալանքի որոշումը։
Ճիշտ նույն վիճակն էր մեկ այլ քաղբանտարկյալի՝ իմ պաշտպանյալ Նարեկ Սամսոնյանի պարագայում։ Ուստի վերստին նշեմ – Վճռաբեկի նախադեպը, որով ստիպված է առաջնորդվել Վերաքննիչը, ամենախայտառակ նախադեպն է, որին ինձ առիթ է վիճակվել ծանոթանալ։
Վերադառնալով Մկրտիչ Սրբազանի գործին՝ նշեմ, որ նրա կալանքի ժամկետը նույնպես երկարաձգվեց։
Հայոց Եկեղեցու դեմ ռեպրեսիները շարունակվում են, և դրանց միացավ նաև դատավոր Դաբաղյանը։
Հունվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Սամվել Աշոտյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունվարի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը
Հունվարի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հունվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը