Օրենք ընդդեմ օրինական ընտրությունների. ձևավորվող մեխանիզմի նպատակը հանրային վերահսկողության թուլացումն է

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Օրենք ընդդեմ օրինական ընտրությունների

2026 թվականի խորհրդարանական ընտրություններից ընդամենը հինգ ամիս առաջ իշխող ուժը հրատապ ռեժիմով փոփոխություններ է ընդունել Ընտրական օրենսգրքում՝ ուղղված ընտրությունների դիտորդական կազմակերպությունների գործունեության սահմանափակմանը։

Ըստ նոր կարգավորման՝ ընտրական գործընթացի ընթացքում քաղաքական չեզոքություն չպահպանելու դեպքում դիտորդական կազմակերպությունները կարող են զրկվել հավատարմագրումից։

Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվել, քննարկվել և ընդունվել է արտահերթ նիստում՝ առանց հանրային կամ մասնագիտական քննարկումների, ընդդիմադիր խմբակցությունների բացակայությամբ։ Այս գործելակերպը լուրջ հարցեր է առաջացնում ոչ միայն նախաձեռնության բովանդակության, այլև դրա ընդունման լեգիտիմության և իրական նպատակների շուրջ։

Ընտրական օրենսդրության փոփոխությունների ժամանակագրությունը բացահայտորեն հակասում է միջազգային ընդունված մոտեցումներին։ Մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովը բազմիցս արձանագրել է, որ ընտրական օրենսդրության հիմնարար փոփոխությունները պետք է իրականացվեն ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ, որպեսզի ընտրական գործընթացի բոլոր սուբյեկտների համար խաղի կանոնները լինեն կանխատեսելի, կայուն և հավասար։ Նույն սկզբունքը ամրագրված է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ուղեցույցներում, որտեղ շեշտվում է, որ վերջին պահին ընդունված փոփոխությունները խաթարում են ընտրական վստահությունը և կարող են դիտվել որպես վարչական միջամտության գործիք։

Այս դեպքում փոփոխությունները ոչ միայն կատարվել են չափազանց ուշ, այլև՝ հապշտապ՝ շրջանցելով հանրային և մասնագիտական քննարկումների ինստիտուտը։ Սա ընտրական իրավունքի տեսանկյունից բարձր ռիսկային գործելակերպ է և վկայում է ոչ թե համակարգի կատարելագործման, այլ վերահսկողության խստացման նպատակների մասին։ Այս ամենը կարող է ազդել ընտրությունների լեգիտիմության վրա, հատկապես եթե ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը շարունակեն քննադատել դրանք որպես հակաժողովրդավարական:

Առանձնակի մտահոգիչ է դիտորդական կազմակերպությունների համար քաղաքական չեզոքության պահանջի կիրառման տրամաբանությունը։ Եթե այդ չափանիշը չունի հստակ իրավական սահմանումներ, այն վերածվում է սուբյեկտիվ գնահատման և կամայական կիրառման գործիքի։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դիտորդական առաքելությունների հիմնական գործառույթը ընտրական խախտումների արձանագրումն է, դրանց հրապարակային ներկայացումը և ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը։ Եթե դիտորդի կողմից խախտման մասին բարձրաձայնումը կարող է որակվել որպես քաղաքական դիրքորոշում, ապա դիտորդական ինստիտուտը փաստացի զրկվում է իր բովանդակային էությունից։

Ձևավորվում է ֆիլտրող մեխանիզմ, որի նպատակը ոչ թե ընտրական գործընթացի թափանցիկության բարձրացումն է, այլ հանրային վերահսկողության թուլացումը։

Դիտորդական կազմակերպությունների գործունեության սահմանափակումը լոկալ քայլ չէ։ Այն տեղավորվում է ավելի լայն քաղաքական համատեքստի մեջ՝ քաղաքական կալանավորումների և ռեպրեսիվ գործիքակազմի կիրառման խորացում, սոցիալական արդարության սկզբունքների հետ անհամատեղելի պարգևավճարների ցուցադրական բաշխում, պետական և վարչական ապարատի աճող քաղաքական մոբիլիզացիա։ Այս բոլոր գործոնները միասին ձևավորում են մի միջավայր, որտեղ ընտրությունները դիտարկվում են ոչ թե որպես հանրային վստահության վերականգնման կամ քաղաքական մրցակցության միջոց, այլ որպես կառավարվող և վերահսկվող գործընթաց։

Այս համատեքստում ակնհայտ է դառնում, որ իշխանությունը առաջիկա ընտրություններում հանրության աջակցության վրա չի հենվում։ Ընտրությունների նկատմամբ վստահության փոխարեն շեշտը դրվում է վարչական լծակների, վերահսկողության սահմանափակման և բյուրոկրատական միջամտության վրա։ Եթե իշխանությունն իսկապես վստահ լիներ հասարակության աջակցությանը, չէր սահմանափակի անկախ դիտորդներին, չէր փոխի ընտրական կանոնները վերջին պահին և չէր խուսափի հանրային ու մասնագիտական քննարկումներից։

Այն իշխանությունը, որը չի վստահում սեփական հասարակությանը, ընտրությունները վերածում է ոչ թե օրինական ժողովրդավարական մրցակցության, այլ վարչական վերահսկման մեխանիզմի՝ վերարտադրության նպատակով:

 

դիտվել է 272 անգամ
Լրահոս
Գորիսեցիները` ողբերգական դեպքի մասին․ կա 2 զոհ Ինչն է եղել Առուշանյանի վարորդի սպանության պատճառը․ նոր մանրամասներ․ Հրապարակ Թրամփի սպառնալիքների ֆոնին Չինաստանը մտադիր է ընդլայնել համագործակցությունը Կանադայի հետ Թալանի դեմ պայքարի կարգախոսով եկան, իրենք են թալանում. Ոսկան Սարգսյան «Նոլդու Փաշինյան»․ թալինցի երիտասարդի ակցիան՝ Փաշինյանի ժամանման ընթացքում Օրենք ընդդեմ օրինական ընտրությունների. ձևավորվող մեխանիզմի նպատակը հանրային վերահսկողության թուլացումն է Հայաստանի տարանցիկ ուղու մասին Ալիևի հայտարարությունը քանդում է Վրաստանի բոլոր ձեռքբերումները Շտապ․ Զինված միջադեպ՝ Գորիսում. սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը և ևս մեկ երիտասարդ Պեսկով․ Թրամփի քաղաքականության «ուժային» մեթոդները չեն համապատասխանում Ռուսաստանի կուրսին Ինչու էին ուշ ժամի հանդիպել Պուտինը և Ուիթքոֆը Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել պատերազմը Քրիստոնեական միասնության աղոթք Միածնաէջ Մայր Տաճարում Մանրամասներ Աբու Դաբիում սպասվող բանակցություններից «Եվրո-2026»․ Հայաստանի հավաքականը 3։1 հաշվով հաղթեց Չեխիայի ընտրանուն Իսպանիայում գնացքի ողբերգական վթարի հետեւանքով զոհվել է հայուհի Էլեն Բաղդասարյանը «Շանգրի-Լա» – «Արծվի արձան» հատվածում բախվել են «Kia»-ն և «Mercedes»-ները Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում. մառախուղ է լինելու Ալիևը պաշտոնական Երևանին անվերապահ կապիտուլյացիա է պարտադրել. Արթուր Խաչատրյան Միքայել Սրբազանին թույլ չեն տվել ստանալ Սուրբ Հաղորդություն Արտառոց դեպք՝ Արագածոտնի մարզում Ուշադրություն վարորդներին. հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց Այսօր մեր Եկեղեցու նավակը նույնպես ալեկոծվում է, հատկապես՝ Մասյացոտնի թեմինը. Հայր Ռուբեն Քահանաներն ունեն նաև ընտանիքներ՝ երեցկանայք, երեխաներ, որոնք այսօր տառապում են այս ճնշումների ու սպառնալիքների հետևանքով․ Հայր Ռուբեն Քաղաքացիները ողջունում և ազատություն են մաղթում ապօրինի կալանավորված սրբազաններին. Վարդանյան Վարորդը «УАЗ»-ով կողաշրջվել և հայտնվել Է ձնակույտերի մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը Հունվարի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Հունվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am