Մանրամասներ Աբու Դաբիում սպասվող բանակցություններից
ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ այս շաբաթ Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև կայացած բանակցությունների մեծ մասը նվիրված էր տնտեսությանը, ինչպես նաև այն հարցին, թե ով է վերահսկելու Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանը, որը ներկայումս օկուպացված է ռուսաստանյան զորքերի կողմից, գրում է Politico-ն։
Համաձայնություն ձեռք չի բերվել, սակայն Մոսկվան պնդում է, որ Ուկրաինան և Ռուսաստանը պետք է համատեղ արտադրեն էլեկտրաէներգիա այդ ատոմակայանից, որը Եվրոպայում ամենամեծն է։
«Երկու կողմերն էլ սկսում են պատկերացնել, թե ինչ կարող են ստանալ խաղաղությունից․ օրինակ՝ Ուկրաինայի բարեկեցության ծրագիր, որոշ հնարավորություններ Ռուսաստանի համար՝ ԱՄՆ-ի հետ գործարքներ կնքելու։ Ակնհայտ է, որ այժմ Եվրոպայի և Ռուսաստանի միջև մեծ վստահություն չկա, բայց մենք ուզում ենք ստեղծել հիմք, որը կարող է դառնալ նոր պարադիգմի սկիզբ, որը կսկսի ամրապնդել վստահությունը՝ ցույց տալով իրական դեէսկալացիա», — ասել է պարբերականին պաշտոնական աղբյուրը։
