ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը հանդիպել է «մորմոնների եկեղեցու» առաջնորդների հետ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի» կրոնական կազմակերպության (ժողովրդի շրջանում ընդունված են որպես «մորմոններ»–խմբ.) ղեկավար կազմի հետ։ Հաղորդում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Մասնավորապես, դեսպանը հանդիպել է Առաջին նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսի, եռաջին խորհրդական Հենրի Բ. Այրինգի և երկրորդ խորհրդական Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետ։
«Ինչպես մի շարք այլ կրոնական կազմակերպություններ, եկեղեցին Հայաստանում ազատ գործունեություն է ծավալում, քանի որ կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչներից է»,- նշել է Նարեկ Սարգսյանը։
Դեսպանն ընդգծել է, որ եկեղեցին երկարամյա մարդասիրական գործունեություն է ծավալում Հայաստանում՝ սկսած Սպիտակի երկրաշարժից։ Մկրտչյանը երախտագիտություն է հայտնել շարունակական աջակցության համար։
Հանդիպման ընթացքում կարևորվել են կրոնական ազատությունները, միջկրոնական երկխոսությունը և ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունը:
24news.am
