«Մինչև հիմա չենք համակերպվում, տղայիս կարոտից խելագարվում եմ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


«Շատ աշխույժ, աչքի ընկնող, համեստ երեխա էր։ Յուրահատուկ տղա էր իմ Դավիթը, գեթ մեկ բացասական գիծ չուներ։ Շատ բարի էր, բոլորին օգնության ձեռք մեկնող, կամեցող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինան՝ Դավիթի մայրիկը։ Դավիթը ծնունդով Արարատի մարզի Տափերական գյուղից է։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Որդու դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ դասարանի աղջիկները եղբոր պես էին սիրում Դավիթին, իսկ հետո անդրադառնում է սովորելուն։ «Փոքր տարիքում լավ էր սովորում։ Իհարկե, մի քիչ դժվարությամբ էի իրեն նստեցնում դաս սովորելու, քանի որ աշխույժ, շարժուն երեխա էր։ Բայց ընդունակ էր, լավ էր սովորում։ Իսկ մեծ տարիքում սովորելու հանդեպ սերը նվազեց։ Ֆիզկուլտուրան էր շատ սիրում, սպորտով էր զբաղվում։ Կարատեի է հաճախել, սպորտակումբներում մարզումների էր գնում։ Մինչ բանակ գնալը ավտոէլեկտրիկի մասնագիտացում ձեռք բերեց, շատ էր սիրում այդ արհեստը։ Զորակոչվեց բանակ այն մտադրությամբ, որ վերադառնալուց հետո կիրականացնի իր երազանքը։ Ասում էր՝ զորացրվելուց հետո եղբորս հետ բիզնես եմ հիմնելու։ Հիմա եղբայրն է Դավիթիս երազանքները կյանքի կոչում»։

2021 թվականի դեկտեմբերի 27-ին Դավիթը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Սկզբում ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում։ «Վեց ամիս ծառայելուց հետո 10 օր արձակուրդ եկավ, իր վերջին արձակուրդն էր, հետո տեղափոխեցին Սիսիան՝ Նորավանի զորամաս։ Իսկ պատերազմի ժամանակ դիրքերում է եղել՝ Իշխանասարում»։ Դավիթը կրտսեր սերժանտ էր, հրետանավոր։


Նախքան պատերազմի մասին խոսելը, տիկին Քրիստինայից հետաքրքրվում եմ, թե ինչ զգացողություններով է որդուն բանակ ճանապարհել։ «44-օրյա պատերազմից հետո բոլորի ներսում էլ անհանգստություն կար, այդքան զոհեր ունեցանք։ Դավիթն էլ մի տեսակ տխուր բանակ գնաց։ 44-օրյա պատերազմի ժամանակ նա դպրոցական էր։ Մի պահ ասաց՝ ես էլ եմ ուզում պատերազմի դաշտ մեկնել։ Բարկացա. «Ինչպե՞ս ես նման բան ասում, Դավի՛թ, մյուս անգամ նման բան չասես մոտս»։ Արդեն իր զորակոչման ժամանակ ներսումս վախ ունեի, չէի ուզում, որ բանակ գնար։ Վախեցա ու կորցրեցի տղայիս»։

Բանակային օրերի մասին խոսելիս մայրիկը նշում է՝ Լուսակերտում ամեն ինչ հրաշալի էր։ «Նա էր արձակուրդ գալիս, մենք էինք գնում իրեն տեսնելու։ Ամեն ինչ նորմալ էր նաև, երբ տեղափոխվեց Սիսիան։ Վստահաբար, հրաշալի կերպով կշարունակեր ծառայությունը և կզորացրվեր, եթե պատերազմը չլիներ»։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հերթական անգամ հարձակվում է Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ, սկսվում են լայնածավալ ռազմական գործողություններ։ «Իրենց դիրքում չորս տղաները զոհվել են՝ լեյտենանտ Մանուկ Միքայել յանը, Դավիթս, Վահեն և Մհերը։ Գիտենք, որ տղաները, այդ թվում՝ Դավիթս, խիզախորեն պայքարել են թշնամու դեմ»։ Դավիթն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում՝ ԱԹՍ-ի հարվածից։

Դավիթի հետ վերջին զրույցը եղել էր սեպտեմբերի 12-ին։ «Դավիթս սեպտեմբերի 9-ից դիրքերում էր, 14 օր պետք է այնտեղ մնային։ Սեպտեմբերի 12-ին ժամը ութի կողմերն էր, զանգեց, զրուցեցինք, որևէ արտառոց բան չի ասել։ Ամեն օր ժամը յոթից ութն իր զանգելու ժամն էր։ Իրենց մոտ բավականին խիստ էր, հեռախոսները հավաքում էին, մեկ ժամով տալիս էին, որ տղաները տուն զանգեին։ Նա էլ այդ մեկ ժամում փորձում էր շատերի հետ խոսել։ Դավիթս նաև սիրած աղջիկ ուներ»։


Զոհվելուց օրեր անց Դավիթը տանն էր։ «Սեպտեմբերի 14-ին դեպքը տեղի ունեցավ, մենք ուզում էինք զանգահարել իրեն այդ օրերին, բայց մեզ թույլ չէին տալիս, ասում էին՝ դիրքերի վրա ԱԹՍ-ներ կան, պետք չէ զանգել։ Սեպտեմբերի 15-ի առավոտյան մեզ լուրը հայտնեցին։ Ամբողջ գյուղը գիտեր, բացի մեզանից։ Զոհվելուց հետո տղաներին Կարմիր խաչի միջոցով շուտ իջեցրել էին դիրքերից»։

Դավիթը 18 տարեկան էր։ «Հոկտեմբերի 15-ին է իր ծննդյան օրը։ Չհասցրեց նշել 19 տարեկանը։ Որոշել էինք իր ծննդյան օրը Դավիթիս մոտ գնալ։ Մեր վերջին հանդիպումը եղել է օգոստոսի 27-ին՝ տղայիս ծառայության ութ ամիսն էր լրանում։ Իր մոտ գնացինք։ Վերջին անգամ այդ օրն եմ երկու անգամ իրեն գրկել։ Չգիտեի, որ դա մեր վերջին հանդիպումն է, և ես էլ տղայիս չեմ տեսնելու։ Մինչև հիմա չենք համակերպվում, տղայիս կարոտից խելագարվում եմ։ Դաժան իրականություն է»։

Ապրելու ուժի մասին։ «Տանը երկու երեխա ունենք, հանուն իրենց ապրում ենք, բայց Դավիթիս պակասը ոչ ոք չի կարող լրացնել։ Դավիթն առաջնեկս էր, կրտսեր եղբայր և քույր ունի։ Քույրիկին մի ուրիշ ձևով էր սիրում։ Աղջկաս անունը Անգելինա է, Դավիթս անընդհատ նրան ասում էր՝ Անգելս»։

Հ. Գ.- Կրտսեր սերժանտ Դավիթ Ներսիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Խոր Վիրապի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ օրը կրկին կանցնի փակ ռեժիմով Սպառնացին` կկոտրեն Եկեղեցու փականները, բայց քանի Հայր Ռուբենն ինձ չի ասել, բանալին ոչ ոքի չեմ տալու Շնորհակալություն են հայտնում Ալիևից, երբ Բաքվում դեռ շարունակում են մնալ մեր գերիները․ Գևորգ Սուջյան Լավրովը Փաշինյանին վերջին զգուշացումը տվեց՝ կամ վերջնական հեռացիր,կամ դադարեցրու այս խաղերը․Սարգսյան (video) «Փաշինյա՛ն, հլը եկեք․․․ էս փողոցում հորով-մորով բոլորիցդ շնորհակալ են»․ Աշոտ Անդրեասյանի լայվը (video) Տիգրան Ավինյան ու Արամ Սարգսյան, դու՛ք եք մեղավոր էս խայտառակության համար․ Մեսրոպ Մանուկյան (video) Նոր մանրամասներ․ Ինչպես եւ ով է կազմակերպել Վալոդյա Գրիգորյանի սպանությունը (video) Հայտնի է՝ որտեղ և որ ժամին պատարագ կմատուցի Տ. Ռուբեն Վարդապետ Զարգարյանը ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը հանդիպել է «մորմոնների եկեղեցու» առաջնորդների հետ Արցախցի ընտանիքը 4 երեխաների հետ հայտնվել է դրսում. հրդեհի հետեւանքով կորցրել են ամեն ինչ Ինչ որոշեց դատարանը Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողների համար (video) Ճանապարհների փակ լինելու պատճռով Սյունիքում 40 դիմորդ չի կարողացել ներկայանալ քննական կենտրոն Աշտարակի խճուղում 5 մեքենա է բախվել․ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով Ի՞նչ կզգա Ռուբեն Վարդանյանը, երբ սա տեսնի. Արսեն Ջուլֆալակյան Պետք է Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում բարձրացնել մեր ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատարձակման հարցը. Արմեն Աշոտյան Պենտագոնը հրապարակել է ԱՄՆ ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը Facebook-ի և Gmail-ի 149 մլն օգտատերերի մուտքանուններ և ծածկագրեր են արտահոսել համացանց Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» «Մինչև հիմա չենք համակերպվում, տղայիս կարոտից խելագարվում եմ» Երբ ընտանիքն է պահում ազգը, իսկ պետությունը մոռանում է «խոստովանությունը». «Փաստ» Ի՞նչ ասաց դատարանում Վալոդյա Գրիգորյանին սպանելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանջանյանը (video) Ծննդյան օրվա նվեր․ Մխիթարյանի գոլն օգնեց Ինտերին հաղթանակ Պիզայի դեմ խաղում #ՈՒՂԻՂ․ Թրամփը մտնում է Պուտինի տարածք․ առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում․ Արա Վարդանյան (video) Տաս տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը մասնակցելու է Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին Վալոդյա Գրիգորյանի հոր արձագանքը՝ որդուն սպանողին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am