Տաս տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը մասնակցելու է Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին
Տաս տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը մասնակցելու է Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին: Այս մասին ասվում է ԱՄՆ Արևմտյան թեմի դիվանատան հայտարարությունում։
«Այսու կը ծանուցենք սիրեցեալ մեր ժողովուրդի զաւակներուն, թէ՝ յընդառաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաւէրին՝ Ամերիկայի Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի Առաջնորդ՝ Բարձրաշնորհ Տէր Յովնան Արք. Տէրտէրեան Փետրուար ամսուայ 16-19 օրերուն Աւստրիոյ Սանկտ Փյոլթըն քաղաքին մէջ կը մասնակցի Եպիսկոպոսաց ժողովին։
Առաջնորդ Սրբազան Հայրը այնուհետեւ կը մասնակցի նաեւ նոյն քաղաքին մէջ կայանալիք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի ժողովներուն, Փետրուար 20-21-ի օրերուն։
Կը խնդրենք հաւատացեալ մեր ժողովուրդի զաւակներէն աղօթքով յիշել այս կարեւոր ժողովները, որպէսզի Աստուծոյ առաջնորդութեամբ անոնք ըլլան օրհնաբեր եւ պտղաբեր՝ ի բարօրութիւն ու բարգաւաճում մեր Հայրենիքին եւ ի շինութիւն ու պայծառութիւն մեր Սուրբ Եկեղեցւոյ»։
Դիւան Առաջնորդարանի
Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի հրաժարականը պահանջող և Նիկոլ Փաշինյանին միացած տաս բարձրաստիճան հոգևորականները, որոնք ստացել էին «տիրադավ» անվանումը, ավելի վաղ հայտարարել էին, թե չեն պատրաստվում մասնակցել Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին։ Ստացվում է , որ ՀԱԵ «բարեփոխիչների» մեջ պառակտում է սկսվել։
