ՀՀ մասնակցությունը «Խաղաղության խորհրդին» կարող է վերածվել ոչ թե հնարավորության, այլ ռիսկերի․ Սուրենյանց

Հայաստանը Թրամփի «Խաղաղության խորհրդում». հնարավորություններ և ռիսկեր. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։


«Վերջին ամիսներին միջազգային օրակարգում հայտնված «Խաղաղության խորհուրդը» սկզբնապես ձևավորվել էր որպես սահմանափակ նպատակ ունեցող նախաձեռնություն։ Այն ներկայացվում էր որպես մեխանիզմ, որը պետք է վերահսկեր Գազայի հատվածի հետպատերազմյան վերականգնման գործընթացը։

Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց այն պահից, երբ նախաձեռնության քաղաքական հովանավորը՝ Դոնալդ Թրամփը, հայտարարեց, որ խորհուրդը պետք է զբաղվի ոչ միայն Գազայով, այլ ընդհանրապես գլոբալ հակամարտությունների կարգավորմամբ։ Այս հայտարարությամբ նախաձեռնությունը փաստացի վերածվեց նոր քաղաքական ձևաչափի, որը դուրս է գալիս իր նախնական մանդատից և մտնում է գլոբալ կառավարման դաշտ։

Փորձագիտական լայն շրջանակներում այս զարգացումը դիտարկվում է որպես փորձ՝ նվազեցնելու կամ շրջանցելու ՄԱԿ-ի դերակատարությունը։ Թրամփը տարիներ շարունակ քննադատել է ՄԱԿ-ին՝ այն համարելով դանդաղաշարժ, անարդյունավետ և ամերիկյան շահերին ոչ միշտ համապատասխանող կառույց։ «Խաղաղության խորհրդի» ընդլայնված մանդատը հենց այդ քննադատության գործնական դրսևորումն է՝ ՄԱԿ-ից դուրս հարթակ ստեղծելու փորձ։

Այս համատեքստում Հայաստանի միանալը խորհրդին առաջացնում է ինչպես հնարավորությունների, այնպես էլ էական ռիսկերի համադրություն։

Հայաստանը հայտնվում է ոչ ֆորմալ, բայց քաղաքականապես զգայուն հարթակում, որտեղ որոշումներ կամ քաղաքական ազդակներ կարող են ձևավորվել առանց ՄԱԿ-ի ծանր ընթացակարգերի։ Սա փոքր պետության համար տեսականորեն կարող է ստեղծել վաղ տեղեկացվածության, շփումների ընդլայնման և որոշ օրակարգային հարցեր բարձրաձայնելու հնարավորություն։

Մյուս կողմից, հենց այս ոչ ֆորմալությունն է պարունակում հիմնական վտանգը։ Խորհրդի մանդատը չունի հստակ իրավական սահմանումներ, պատասխանատվության մեխանիզմներ և որոշումների ընդունման թափանցիկ կանոններ։ «Գլոբալ հակամարտությունների լուծում» ձևակերպումը քաղաքականապես գրավիչ է, բայց գործնականում չափազանց լայն և անորոշ, ինչի արդյունքում մասնակից պետությունները կարող են ներգրավվել գործընթացներում, որոնք ոչ միայն չեն բխում իրենց ազգային շահերից, այլև կարող են հակասել արտաքին քաղաքական հավասարակշռությանը։

Ավելին, գոյություն ունի լուրջ վտանգ, որ փոքր պետությունները նման ձևաչափերում կօգտագործվեն ոչ թե որպես լիարժեք դերակատարներ, այլ որպես քաղաքական լեգիտիմացման ֆոն՝ մեծ դերակատարների կողմից ընդունված որոշումների համար՝ առանց իրական ազդեցության լծակների։ Այս համատեքստում անհրաժեշտ է արձանագրել, որ Հայաստանը, ցավոք, շարունակում է մնալ միջազգային գործընթացների օբյեկտ, ոչ թե սուբյեկտ։ Դրա խոսուն օրինակն էր Դավոսում տեղի ունեցածը, երբ Թրամփը նախընտրեց երկկողմ հանդիպում ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մինչդեռ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը սահմանափակվեց խմբակային լուսանկարով։ Սա հստակ ցույց տվեց, թե որտեղ է գտնվում Հայաստանի իրական քաղաքական կշիռը նման նախաձեռնությունների շրջանակում։

Այս իրողությունների ֆոնին ակնհայտ է, որ Հայաստանի մասնակցությունը «Խաղաղության խորհրդին» կարող է արդարացված լինել միայն այն դեպքում, եթե այն դիտարկվում է որպես լրացուցիչ դիվանագիտական շփման հարթակ, այլ ոչ թե որպես ՄԱԿ-ին կամ միջազգային իրավական համակարգին հակադրվող ընտրություն։ Օրինակ, խորհրդին միացել են նաև այլ երկրներ, ինչպես Արգենտինան, Հունգարիան, Բահրեյնը և այլն, բայց որոշ եվրոպական երկրներ, ինչպես Ֆրանսիան, մերժել են մասնակցությունը՝ մտահոգություններ հայտնելով ՄԱԿ-ի դերի նվազեցման վերաբերյալ:

Առանց հստակ ռազմավարության, կարմիր գծերի և ազգային շահի առաջնահերթ ձևակերպման, Հայաստանի մասնակցությունը կարող է վերածվել ոչ թե հնարավորության, այլ ռիսկերի»,-գրել է նա:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Նոր մանրամասներ․ Ինչպես եւ ով է կազմակերպել Վալոդյա Գրիգորյանի սպանությունը (video) Հայտնի է՝ որտեղ և որ ժամին պատարագ կմատուցի Տ. Ռուբեն Վարդապետ Զարգարյանը ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը հանդիպել է «մորմոնների եկեղեցու» առաջնորդների հետ Արցախցի ընտանիքը 4 երեխաների հետ հայտնվել է դրսում. հրդեհի հետեւանքով կորցրել են ամեն ինչ Ինչ որոշեց դատարանը Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողների համար (video) Ճանապարհների փակ լինելու պատճռով Սյունիքում 40 դիմորդ չի կարողացել ներկայանալ քննական կենտրոն Աշտարակի խճուղում 5 մեքենա է բախվել․ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով Ի՞նչ կզգա Ռուբեն Վարդանյանը, երբ սա տեսնի. Արսեն Ջուլֆալակյան Պետք է Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում բարձրացնել մեր ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատարձակման հարցը. Արմեն Աշոտյան Պենտագոնը հրապարակել է ԱՄՆ ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը Facebook-ի և Gmail-ի 149 մլն օգտատերերի մուտքանուններ և ծածկագրեր են արտահոսել համացանց Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» «Մինչև հիմա չենք համակերպվում, տղայիս կարոտից խելագարվում եմ» Երբ ընտանիքն է պահում ազգը, իսկ պետությունը մոռանում է «խոստովանությունը». «Փաստ» Ի՞նչ ասաց դատարանում Վալոդյա Գրիգորյանին սպանելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանջանյանը (video) Ծննդյան օրվա նվեր․ Մխիթարյանի գոլն օգնեց Ինտերին հաղթանակ Պիզայի դեմ խաղում #ՈՒՂԻՂ․ Թրամփը մտնում է Պուտինի տարածք․ առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում․ Արա Վարդանյան (video) Տաս տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը մասնակցելու է Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին Վալոդյա Գրիգորյանի հոր արձագանքը՝ որդուն սպանողին (video) Դատավոր Էդգար Հովհաննիսյանը իր որոշմամբ մեծ վնաս է հասցրել Հայ առաքելական եկեղեցուն. Արա Զոհրաբյան (video) Թվերի մանիպուլյացիա. դահուկավազքի ֆեդերացիայի նախկին ղեկավարը՝ պետական ֆինանսավորման մասին Վերջին երկու օրերին դիտվող քամու ուժգնացումները և բուքը դեպի երեկո աստիճանաբար կդադարեն ՀՀ մասնակցությունը «Խաղաղության խորհրդին» կարող է վերածվել ոչ թե հնարավորության, այլ ռիսկերի․ Սուրենյանց «Subaru»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա եզրաքարերին. 3 վիրավոր կա 45-ամյա տղամարդը գլխավոր դատախազության շենքի մոտ ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորել, խաթարել աշխատանքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am