Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Բաթման քաղաքում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է «Զանգեզուրի ճանապարհային կապի» թեմային։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Ուրալօղլուն մասնավորապես նշել է.
«Ներկայումս մենք շարունակում ենք Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգծի կառուցման աշխատանքները, որը կապահովի Զանգեզուրի ճանապարհային կապը, վերջինս էլ կհզորացնի Միջին միջանցքի ներուժը։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանում և Ադրբեջանում համապատասխան հատվածների կառուցմամբ նախատեսվում է կյանքի կոչել Զանգեզուրի ճանապարհային կապը»։
Ըստ Ուրալօղլուի՝ դա ավելի արդյունավետ կդարձնի Չինաստանից Մեծ Բրիտանիա ուղևորվող բեռների երթուղին՝ այլընտրանքային երթուղիներով։
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան