Քաշքշուկ ու վիճաբանություն Թուրքիայի խորհրդարանում
Թուրքիայի խորհրդարանում քննարկման է դրվել կենսաթոշակները մինչև 20.000 լիրա (174.000 դրամ) բարձրացնելու մասին օրինագիծը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Քննարկման ժամանակ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (CHP- ԺՀԿ) կուսակցության պատգամավորներից Վելի Աղբաբան՝ թղթե շիրմաքար ու թղթե դագաղ ձեռքին, մոտեցել է ամբիոնին և խոսել կենսաթոշակների բարձրացման մասին։ Այդ քայլով նա ցանկացել է ցույց տալ կենսաթոշակառուների չքավորությունը։ Ընդդիմադիր գործչի այդ քայլը փորձել է կանխել իշխող ուժի՝ «Արդարություն և զարգացում» (AKP- ԱԶԿ) կուսակցության պատգամավորը և պնդել, որ այդ գործողությունը խախտում է խարհրդարանի ներքին կանոնակարգը։
Երկու պատգամավորները սկսել են վիճել ու հրմշտել իրար։ Խորհրդարանի փոխնախագահ Ջելալ Ադանը հայտարարել է, որ դագաղը ամբիոն բերելը անընդունելի է ու դադարեցրել է նիստը։ Մոտ 10 րոպե տևած քաշքշուկներից և վեճերից հետո նիստը վերսկսվել է։
Աղբաբանը, շարունակելով է իր ելույթը. «Թոշակառուին թաղելուց չեք ամաչում, իսկ թղթե դագաղից ամաչո՞ւմ եք։ Ո՞վ կհարձակվեր այս դագաղի վրա հարձակվեր, վամպիրները կանեին»։
Վիճաբանությունից հետո ընդունվել է նվազագույն կենսաթոշակը մինչև 20.000 լիրա, իսկ նվազագույն աշխատավարձը՝ 1.270 լիրայով (11. 103 դրամ) բարձրացնելու մասին օրինագիծը։
