Եթե ԼՂ-ն Ադրբեջանի տարածք էր, դու ի՞նչ գործ ունեիր այդտեղ․ Նժդեհ Իսկանդարյանը՝ Արսեն Թորոսյանին

Օրեր առաջ ՀՀ սոցապ նախարար Արսեն Թորոսյանն իր էջում լուսանկար էր դրել՝ ինչ տեսք ուներ 2016 թվականին, և ինչ տեսք ունի հիմա։ 2016 թվականի նկարում նա զինվորական համազգեստով է, ըստ ամենայնի, ցանկացել է այսպես ընդգծել, որ զինծառայություն է անցել։ Բայց պարոն նախարարն այդպես էլ չի նշել, թե որտեղ է որպես բժիշկ անցել իր այլընտրանքային զինծառայությունը։ Գիտե՞ք ինչու չի ասել, որովհետև պիտի նշեր, որ որպես սպա ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գլխավոր շտաբում, այսինքն ծառայել է մի Պետության զինված ուժերում, որի տարածքը նա այսօր առանց դրա անհրաժեշտության՝ դիտավորյալ նշեց որպես «Ադրբեջանի Հանրապետություն»։ Այս մասին գրում է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը:

«Հետագայում, երբ արդեն տեղի ունեցան 2018-ի իրադարձություններն ու Թորոսյանը դարձավ ՀՀ կառավարության անդամ՝ առանձնակի հպարտությամբ էր այցելում Արցախ՝ մասնակցելով տարբեր հանրային նշանակության իրադարձությունների, ֆորումների, Արցախ տանող ճանապարհին էլ հպարտորեն լուսանկարվում էին «Բարի գալուստ Արցախ» ցուցապաստառի առջև։

Թորոսյանը շռայլ էր Արցախի հանդեպ իր սիրո խոստովանությունների մեջ, անգամ Հադրություն 2018-ին տեղի ունեցած Երիտֆորումի ժամանակ հայտարարում էր, որ Արցախը պիտի էլ ավելի բարգավաճի իրենց իշխանության օրոք, խոսում էր Արցախի երիտասարդական ներուժի ակտիվացման ու զարգացման կարևորության մասին։

Հետո եղավ 2020-ը, դրանից հետո 2023-ը, ու ամեն ինչ փոխվեց մեր կյանքում։ Փոխվեցին նաև Թորոսյան Արսենի պատկերացումները Արցախի հայկականության մասին, իսկ վերադասին հաճոյանալու անհեթեթ ջանքերը նրան բերեցին այնպիսի ինքնաուրացման մի մակարդակի, որ այսօր՝ խոսելով Արցախից Հայաստան վերադարձված 10 հայերի մասին, Թորոսյանը որոշել է Ղարաբաղի տեղը ավելի հստակ բացատրել ու անպայման նշել, որ Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունում։

Ու մեկը չկա՝ հարցնի, բա՞ որ Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության տարածք էր, դու ի՞նչ գործ ունեիր այդ տարածքում՝ քեզ կցագրված զենքով ու հիմա էլ հպարտորեն նկար ես հրապարակում էդ տարածքից՝ զինվորական համազգեստով։ Վերացրու էդ արխիվն ու լավ կանես Արցախում քո ունեցած կենսագրությունից մաքսիմալ հեռու մնաս, որովհետև Ալիևի համար Արցախում զինվորական ծառայություն անցած յուրաքանչյուր հայ «ահաբեկիչ» է, իսկ քո պարագայում՝ անսկզբունք «ահաբեկիչ», իսկ անսկզբունք մարդկանց մեղմ ասած ոչ ոք յուրային չի կարող համարել՝ անկախ վերջինիս գործադրած ինքնամոռաց ջանքերի»։

դիտվել է 119 անգամ
Լրահոս
Հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան. Ռուբեն Մելիքյան Ինչ է փոխանցել Խաչիկ Գալստյանը Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի կալանքի ժամկետները երկարաձգվեցին Վարդան Ղուկասյանը վերջույթների ցավերի գանգատներով դիմել է մեկուսարանի անձնակազմին, ինչին ի պատասխան նրան ցուցաբերվել է «օգնություն»՝ յոդի լուծույթով «կլետկա». Բժիշկ-սրտաբան Անուն առ անուն հայտնի են այն պաշտոնյաները, ովքեր ճնշել են Մասյացոտնի թեմի քահանաներին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավոր կա Քաղաքում գրեթե ամեն հատվածում 10 բալանոց խցանում է. «Վարորդի ընկեր» ՀԿ Այսօր հակահայ իշանությունն արձանագրեց ոչ թե խաղաղություն, այլ իրենց կողմից ավարտված հայաթափումը․ Մետաքսե Հակոբյան Հայաստանի կառավարությունը Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում. Նարեկ Կարապետյան ԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում է Գրենլանդիայի բնակիչներին ներկայացրել են արտակարգ իրավիճակում գործողությունների ծրագիրը Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ ներկա պահին քրեական վարույթ առկա չէ 14 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն այս պահին արդեն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից առաջ Զելենսկին կապ է հաստատել ուկրաինական պատվիրակության հետ Թուրքիայի տրանսպորտի նախարարը խոսել է «Զանգեզուրի ճանապարհային կապից» Քաշքշուկ ու վիճաբանություն Թուրքիայի խորհրդարանում Ուշադրություն վարորդներ․ կան փակ ավտոճանապարհներ Ողբերգական ավտովթար՝ Աբովյան-Ջրվեժ ճանապարհին Երևանում բախվել են 456 երթուղին սպասարկող ավտոբուսը և շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ Եթե ԼՂ-ն Ադրբեջանի տարածք էր, դու ի՞նչ գործ ունեիր այդտեղ․ Նժդեհ Իսկանդարյանը՝ Արսեն Թորոսյանին Հուսիկ աբեղա Սմբատյանը նշանակվել է Սոլովյովը կոնկրետ առաջարկ արեց Նիկոլին ու Ալենին․ Անժելա Թովմասյան (video) «Հասկանու՞մ եք՝ Նիկոլը դեռ չծնված անեծքի տակ է եղել»․ Կարապետ Պողոսյան (video) Տիգրան Հակոբյա՛ն, ի պաշտոնե դուք կրում եք պատասխանատվություն, Փաշինյանի խոսքի տարածման համար (video) Խաչատուրյա՛ն, քեզ տանելու եմ Եռաբլուր․ դու պիտի այնտեղից շնորհակալություն հայտնես Ալիևին․ Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am