Այլընտրանքային միջանցքը սպառնալիք չի ստեղծի Վրաստանով տարանցման համար. Կոբախիձե

Հայտարարված այլընտրանքային միջանցքը բեռների համար սպառնալիք չի ստեղծի Վրաստանի տարանցիկ կարողության համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Իլհամ Ալիևը Դավոսում հայտարարել են, որ Վրաստանի տարածքով ներկայում փոխադրվող բեռներն ապագայում կփոխադրվեն անմիջապես Հայաստանի և Ադրբեջանի սահմանով։

«Ցանկանում եմ նշել մի պարզ ցուցանիշ, ինչը հաստատում է, որ այլընտրանքային միջանցքը սպառնալիք չի ստեղծի Վրաստանի համար. վերջին հինգ տարվա ընթացքում Միջին միջանցքում բեռների ծավալն ավելացել է յոթ անգամ։ Այս պայմաններում մեր միակ խնդիրն է առավելագույնս օգտագործել մեր ենթակառուցվածքներն այս աճող բեռնաշրջանառությունն իրականացնելու համար։ Նման աճի պայմաններում այլընտրանքային միջանցքը պարզապես կլրացնի մեր տարանցիկ գործառույթը», - ասել է Կոբախիձեն։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնումը, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։

Դրա հետ մեկտեղ վարչապետը նշել է, որ Վրաստանը մեծ ներդրումներ է կատարում միջանցքի զարգացման գործում։

«Ինչ վերաբերում է մեր տարանցիկ գործառույթին, ապա մենք շատ մեծ ներդրումներ ենք կատարում տարանցիկ գործառույթի զարգացման գործում. դա վերաբերում է ճանապարհային ենթակառուցվածքներին, նավահանգիստներին, օդանավակայաններին և տարբեր տեսակի ենթակառուցվածքային օբյեկտներին: Սա հիմնված է դրական սպասումների վրա՝ կապված տարանցման մշտական աճի հետ», - հայտարարել է Կոբախիձեն։

Վրաստանով տարանցումը հատուկ դեր է խաղում երկրի տնտեսական զարգացման գործում՝ հաշվի առնելով Չինաստանի, Թուրքիայի և ԵՄ-ի հետ ազատ առևտրի գործող համաձայնագրերը: Դրա լրացուցիչ ամրապնդման համար ներկայում իրագործվում է Արևելք-Արևմուտք ճանապարհի մի հատվածի կառուցման մասշտաբային նախագիծը, որը Վրաստանի միջոցով կապում է Ասիան և Եվրոպան, ինչպես նաև Ռուսաստան տանող Հյուսիս-Հարավ ճանապարհը։ 

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Թուրքիայի տրանսպորտի նախարարը խոսել է «Զանգեզուրի ճանապարհային կապից» Քաշքշուկ ու վիճաբանություն Թուրքիայի խորհրդարանում Ուշադրություն վարորդներ․ կան փակ ավտոճանապարհներ Ողբերգական ավտովթար՝ Աբովյան-Ջրվեժ ճանապարհին Երևանում բախվել են 456 երթուղին սպասարկող ավտոբուսը և շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ Եթե ԼՂ-ն Ադրբեջանի տարածք էր, դու ի՞նչ գործ ունեիր այդտեղ․ Նժդեհ Իսկանդարյանը՝ Արսեն Թորոսյանին Հուսիկ աբեղա Սմբատյանը նշանակվել է Սոլովյովը կոնկրետ առաջարկ արեց Նիկոլին ու Ալենին․ Անժելա Թովմասյան (video) «Հասկանու՞մ եք՝ Նիկոլը դեռ չծնված անեծքի տակ է եղել»․ Կարապետ Պողոսյան (video) Տիգրան Հակոբյա՛ն, ի պաշտոնե դուք կրում եք պատասխանատվություն, Փաշինյանի խոսքի տարածման համար (video) Խաչատուրյա՛ն, քեզ տանելու եմ Եռաբլուր․ դու պիտի այնտեղից շնորհակալություն հայտնես Ալիևին․ Ստեփանյան (video) Ռուսաստանցիների մեծ մասը հավանություն է տալիս Պուտինի գործունեությանը. հարցում Այլընտրանքային միջանցքը սպառնալիք չի ստեղծի Վրաստանով տարանցման համար. Կոբախիձե Նիկո՛լ, դու ինձանից լավ գիտես, որ 4 ամիս է մնացել․ Ռուզան Ստեփանյան (video) Թրամփը ցանկանում է սահմանափակել Ռուսաստանի և Չինաստանի առաջընթացը «Նիկո՛լ, ձայնդ կտրի՛ր, 1 բնակարան Գյումրիում չե՛ս կառուցել»․ Կարապետ Պողոսյան (video) Ինչպես է կահույքի արտադրամասը շահագործում աշխատակիցներին. «Հետք» «Էժան քաղաքավարություն՝ առանց պարտավորության» Ոսկու գնի աճը է՛լ ավելի մեծ կլինի․ ինչ են կանխատեսում փորձագետները․ Bloomberg ՀՀ հայտնի սուտասան Ստեփանի ճնշումը բարձրացել է․ Հրանտ Բագրատյան Պուտինը պատրաստ է Թրամփին զիջումների գնալ. Bloomberg Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը կարգալույծ է հռչակվել Մենակ ինքը չի. հրապարակելու եմ. «Հրապարակ» Չհավատա՛ք դրան․ լսեք՝ Փաշինյանի խայտառակ ավանտյուրան․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Որտե՞ղ են Արցախից Հայաստան տեղափոխված 10 քաղաքացիները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am