ՀԷՑ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է որոշման պարտադիր ուժը

Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը:

2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի Առևտրի Պալատի (ՍԱՊ) կողմից նշանակված արտակարգ արբիտրը «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության, Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի դիմումի հիման վրա, պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին (ՀԷՑ) նկատմամաբ «Էներգետիկայի մասին» օրենքի և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի այն դրույթների կիրառությունից, որոնք ընդունվել են 2025 թվականի հուլիսին, ինչպես նաև ձեռնպահ մնալ ցանկացած հետագա քայլերից, որոնք ուղղված են ՀԷՑ-ի էքսպրոպրիացիային (սեփականազրկման)։

Կողմերի միջև հիմնական վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հստակ հաստատել է, որ ՍԱՊ-ի 2023 թվականի Արբիտրաժային կանոնակարգի II հավելվածի 9-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ արբիտրի որոշումը պարտադիր է կողմերի համար և ենթակա է անհապաղ կատարման։

Միևնույն ժամանակ արբիտրաժային կազմը մերժել է Հայաստանի այն փաստարկները, ըստ որոնց՝ ՀԷՑ-ին վերաբերող վեճի նկատմամբ արտակարգ արբիտրաժի ընթացակարգի կիրառումը իրավաչափ չէ։

Արբիտրաժային կազմը նաև առանձին ընդգծել է, որ Հայաստանը չի դիմել որոշման չեղարկման կամ փոփոխման խնդրանքով։ Այս հանգամանքը լրացուցիչ հաստատում է Հայաստանի կողմից որոշման պարտադիր ուժի ճանաչումը։

Չնայած Հայաստանի Հանրապետության կողմից արտակարգ արբիտրի որոշման ակնհայտ խախտումներին, ներառյալ 2025 թվականի նոյեմբերին ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցումը, արբիտրաժային կազմը որոշել է սկզբնական այս փուլում գնահատական չտալ այդ գործողություններին։

Միաժամանակ Հայաստանի Հանրապետության կողմից թույլ տրված բոլոր խախտումները կդիտարկվեն արբիտրաժային քննության ավելի ուշ փուլում՝ հիմնական վեճի քննարկման շրջանակում, և կգնահատվեն որպես Հայաստանի Հանրապետության կողմից Հայաստանի և Կիպրոսի միջև կնքված օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասին համաձայնագրի խախտումը ծանրացնող հանգամանքներ»։

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Սոլովյովը կոնկրետ առաջարկ արեց Նիկոլին ու Ալենին․ Անժելա Թովմասյան (video) «Հասկանու՞մ եք՝ Նիկոլը դեռ չծնված անեծքի տակ է եղել»․ Կարապետ Պողոսյան (video) Տիգրան Հակոբյա՛ն, ի պաշտոնե դուք կրում եք պատասխանատվություն, Փաշինյանի խոսքի տարածման համար (video) Խաչատուրյա՛ն, քեզ տանելու եմ Եռաբլուր․ դու պիտի այնտեղից շնորհակալություն հայտնես Ալիևին․ Ստեփանյան (video) Ռուսաստանցիների մեծ մասը հավանություն է տալիս Պուտինի գործունեությանը. հարցում Այլընտրանքային միջանցքը սպառնալիք չի ստեղծի Վրաստանով տարանցման համար. Կոբախիձե Նիկո՛լ, դու ինձանից լավ գիտես, որ 4 ամիս է մնացել․ Ռուզան Ստեփանյան (video) Թրամփը ցանկանում է սահմանափակել Ռուսաստանի և Չինաստանի առաջընթացը «Նիկո՛լ, ձայնդ կտրի՛ր, 1 բնակարան Գյումրիում չե՛ս կառուցել»․ Կարապետ Պողոսյան (video) Ինչպես է կահույքի արտադրամասը շահագործում աշխատակիցներին. «Հետք» «Էժան քաղաքավարություն՝ առանց պարտավորության» Ոսկու գնի աճը է՛լ ավելի մեծ կլինի․ ինչ են կանխատեսում փորձագետները․ Bloomberg ՀՀ հայտնի սուտասան Ստեփանի ճնշումը բարձրացել է․ Հրանտ Բագրատյան Պուտինը պատրաստ է Թրամփին զիջումների գնալ. Bloomberg Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը կարգալույծ է հռչակվել Մենակ ինքը չի. հրապարակելու եմ. «Հրապարակ» Չհավատա՛ք դրան․ լսեք՝ Փաշինյանի խայտառակ ավանտյուրան․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Որտե՞ղ են Արցախից Հայաստան տեղափոխված 10 քաղաքացիները «Պարոն վարչապետ, գոնե Դուք ասեք՝ ո՞վ է Սյունիքում պետական կառավարման պատասխանատուն․ այս ի՞նչ վիճակ է ճանապարհներին» «Սուտասա՛ն, դուք մենակ գողանում եք»․ Ռուզան Ստեփանյանն ահազանգում է կաթվածահար երթևեկության մասին (video) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մերժել է բանաձևը, որով Թրամփին կարգելվեր զորքեր ուղարկել Վենեսուելա Բա Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը ի՞նչ են ասելու․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալ․ Լյուբով Ուսպենսկայային ոստիկանների ուղեկցությամբ իջեցրել են ինքնաթիռից Հերոս Հայկազ Մկրտչյանի ծնողների գրառումը Հայտնի է՝ երբ է սկսվելու Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների հանդիպումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am