Ըստ իմ տեղեկությունների՝ Արցախում 13 հայ էր մնացել։ 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Ժամանակ առ ժամանակ կապ հաստատել ենք Արցախում մնացած անձանց՝ Հայաստանում գտնվող հարազատների հետ։ Վերջին շրջանում կապ չի եղել, հարազատները նշում էին, որ իրենց հետ ևս կապի մեջ չեն եղել Արցախում մնացած անձինք», – մանրամասնեց Ստեփանյանը։
Ստեփանյանը հավելեց նաև, որ Արցախից ՀՀ վերադարձած 10 անձանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ չունի։
Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ հունվարի 23-ին, հայտնեց, որ Արցախում մնացած 10 հայեր և մեկ ՌԴ քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Ըստ նրա՝ այդ քաղաքացիներն արդեն ՀՀ-ում են։
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան