«Արդյո՞ք Ադրբեջանը կփոխի իր դիրքորոշումը 2018 թվականին: Հուսանք». Էդվարդ Նալբանդյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումների էական տարբերությունն այն է, որ Ադրբեջանը փորձում է ինչ-որ հորինած առաջարկներ ներկայացնել՝ իբրև թե համանախագահների կողմից արված, ինչ-որ հորինած բանակցային գործընթացներ ներկայացնել, որոնք չեն համապատասխանում իրականությանը: «Օրակարգից դուրս» հաղորդաշարին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը, իհարկե գիտեք, որ երկարատև գործընթաց է: Ինչո՞ւ մենք չենք կարողանում գալ ինչ-որ արդյունքների, ես դրանց մասին ասացի Վիեննայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում իմ ելույթում և բերեցի ինը պատճառ: Այդ ինը պատճառները հենց այն խոչընդոտներն են, որոնք Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ առաջ են քաշվում, և հենց դրանց պատճառով չի ստացվում առաջ գնալ: Մեր ու Ադրբեջանի մոտեցումների տարբերությունը, էական տարբերությունը հենց նրանում է, որ Ադրբեջանը փորձում է ինչ-որ հորինած առաջարկներ ներկայացնել՝ իբրև թե համանախագահների կողմից արված, ինչ-որ հորինած բանակցային գործընթացներ ներկայացնել, որոնք չեն համապատասխանում իրականությանը, որովհետև հենց Վիեննայում վերջին նախարարական համաժողովի ժամանակ արված եռանախագահող երկրների նախարարների մակարդակով՝ Լավրովի, Թիլերսոնի և Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարի կողմից արված հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ՝ ո՛չ, կան կոնկրետ առաջարկներ, սկզբունքներ, որոնք այս բանակցային գործընթացի հիմք են հանդիսանում»,- ասել է նախարարը: Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կարելի է նվազեցնել լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում` նախարարն ասել է. «Դրանց մասին ասվել էր և պայմանավորվել էինք Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում գագաթաժողովների ժամանակ: Իսկ Դուք լավ գիտեք, և ոչ միայն Դուք, բոլորը լավ գիտեն, որ Ադրբեջանը ամեն ձևով փորձում էր ձևացնել, որ պայմանավորվածություններ չկան, ամեն քայլ ձեռնարկում էր, որ այդ պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն, և անգամ ասում էր, իբրև թե Հայաստանը նախապայմաններ է առաջ քաշել, որ պետք է իրականացվեն, որպեսզի բանակցություններն ընթանան: Սա իրականությունից շատ հեռու էր, և եռանախագահների այս վերջին հայտարարությունը դրա մասին էր խոսում, որ ո՛չ, բոլոր պայմանավորվածությունները պետք է իրականացնել: Բայց ոչ միայն այդ: Մի փոքր փակագիծ բացեմ. Ես հարցրեցի իմ գործընկերոջը՝ թե, լավ, նախագահները պայմանավորվեցին լարվածությունը նվազեցնելու համար լրացուցիչ քայլեր ձեռնարկել: Արդյո՞ք Ադրբեջանն այսօր կարող է վերահաստատել այն հանձնառությունը 1994-1995թթ. զինադադարի եռակողմ, անժամկետ համաձայնագրերի վերաբերյալ: Եվ դա միայն մեր պահանջը չէ: Դա այն կոչն է, որը եռանախագահող երկրները տարիներ շարունակ հնչեցնում են: Դուք գիտեք՝ և՛ Հայաստանը, և՛ Ղարաբաղը միշտ հայտարարել են, որ, այո՛, հավատարիմ են մնում այդ համաձայնագրերին, իսկ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է հետ կանգնել այդ պայմանավորվածություններից: Եթե Ադրբեջանը չի կարողանում զինադադարի համաձայնագրերի իրականացման վերաբերյալ վերահաստատել իր հանձնառությունը, ինչպե՞ս մենք կարող ենք խոսել շփման գծում լարվածության նվազեցման, իրական, էական նվազեցման մասին»: Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ խոսքը գնում է բանակցություններն ինտենսիֆիկացնելու մասին: «Ո՞րն է եռանախագահող երկրների կողմից առաջարկված գլխավոր սկզբունքը կամ մոտեցումը. ոչ Հայաստանի կողմից՝ եռանախագահող երկրների կողմից, որոնք ունեն այս գործընթացում միջնորդության միջազգային մանդատ՝ աջակցելու կողմերին կարգավորման հասնելու համար, և իրենք առաջարկում են երեք հիմնարար սկզբունքներ, որոնց մասին մենք բազմիցս հնչեցրել ենք մեր դիրքորոշումը, որ այո, մենք հավատարիմ ենք այդ սկզբունքների հիման վրա կարգավորմանը գնալուն: Գիտեք՝ երեք այդ սկզբունքներն են՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք ու ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում: Եվ ես հարցրի իմ գործընկերոջը՝ արդյո՞ք այսօր պատրաստ է վերահաստատել իր հանձնառությունը այդ սկզբունքներին, որովհետև եղել է ժամանակ, որ Ադրբեջանը համաձայնվել է դրանց: 2009թ. ԵԱՀԿ նախարարական խորհրդի ժամանակ՝ Աթենքում, Ադրբեջանը, փաստորեն, համաձայնեց, և մենք հնգակողմ հայտարարություն արեցինք՝ Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները եռանախագահող երկրների հետ միասին, որտեղ հենց այս երեք սկզբունքներն էին գրված: Այս վերջին՝ Վիեննայի հանդիպման ժամանակ նորից Ադրբեջանը չկարողացավ վերահաստատել այդ հանձնառությունը: Եվ ի՞նչ պատահեց: Եռանախագահող երկրներն իրենց հայտարարության մեջ նորից վերահաստատեցին՝ այո՛, միջազգային հանրության մոտեցումն այն է, որ կարգավորումը պետք է հիմնված լինի այս երեք միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, որոնց Հայաստանը, իհարկե, բազմիցս իր հավանությունն է տվել և աջակցել է այս սկզբունքների հիման վրա կարգավորմանը: Գիտե՞ք՝ այս հանդիպումներն ինչքան են եղել, միայն նախագահների մակարդակով գրեթե երկու տասնյակ հանդիպում է եղել, իսկ արտգործնախարարների մակարդակով գրեթե վեց տասնյակ հանդիպում: Երևի դժվար է ընդհանրացված ձևով ներկայացնել թե ամեն հանդիպման ժամանակ ինչպես է իրեն պահում Ադրբեջանը։ Բայց ասեմ, որ շատ հանդիպումների ժամանակ, այո՛, Ադրբեջանը լրջորեն բանակցում էր, քննարկում էր, և դա էր պատճառը, որ մենք բազմաթիվ անգամ շատ մոտ էինք համաձայնության գալուն։ Դա, հիշեցնեմ Ձեզ, Կազանն էր, բայց ոչ միայն Կազանը, Կազանից առաջ նաև Սոչիի հանդիպման ժամանակ, Սոչիից առաջ Աստրախանի հանդիպման ժամանակ, Աստրախանից առաջ Սանկտ Պետերբուրգի, և այսպես կարող ենք շարունակել, բայց ամեն պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը նորից հետքայլ էր արել։ Սա է պատճառը, որ մենք չենք կարողանում առաջընթաց արձանագրել։ Բայց բանակցությունները բավական լուրջ են եղել, և, երբ երբեմն Ադրբեջանը ասում է՝ վերջապես պետք է լուրջ բանակցություններ վարենք, ստացվում է՝ իրենց նախագահը քսան հանդիպումներին անլո՞ւրջ բանակցություններ էր վարում»,- մանրամասնել է ՀՀ ԱԳ նախարարը: Նա շեշտել է, որ Հայաստանը երբեք այդպիսի մոտեցմամբ չի գնում բանակցությունների։ Նրա խոսքով` Հայաստանը միշտ կառուցողական է տրամադրված, նույն կառուցողական տրամադրվածությամբ գնացել է Ժնևի գագաթաժողովին, և նույն կառուցողական տրամադրվածությամբ` արտգործնախարարների մակարդակով Վիեննայի վերջին հանդիպմանը: «Մի փոքր առաջ անցնեմ և ասեմ, որ եռանախագահների առաջարկությամբ նախատեսվում է ևս մեկ հանդիպում, որը լինելու է հունվարի երկրորդ կեսին։ Պայմանավորվածությունները արդեն կան, թե կոնկրետ որ օրը և որտեղ է լինելու այդ հանդիպումը: Մենք նորից կառուցողական ենք տրամադրված, որ իսկապես քննարկենք, տեսնենք՝ ինչպես կարող ենք մոտեցնել դիրքորոշումները, որպեսզի ստեղծենք այնպիսի պայմաններ, որ հնարավոր լինի առաջ շարժել այս գործընթացը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը նաև ընդգծել է, որ համանախագահների առաջարկած կարգավորման փաստաթղթից չի կարելի տարանջատել ինչ-որ մեկ դրույթ, ինչպես ադրբեջանական կողմն է անում: Նրա խոսքով` դա փաթեթային առաջարկ է, և այստեղ կա էական գլխավոր առաջարկը՝ այն է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը, որը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Այդ ինքնորոշումը պետք է իրականացվի ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա միջազգային իրավական պարտադիր ուժ, պարտադիր՝ նաև Ադրբեջանի համար։ «Մինչև այդ վերջնական կարգավիճակի որոշումը, Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա նաև միջանկյալ կարգավիճակ՝ այսինքն, երբ ասում ենք միջանկյալ կարգավիճակ, ապա նշանակում է, որ պետք է նաև վերջնական կարգավիճակ լինի, իսկ այդ միջանկյալ կարգավիճակը նշանակում է այն, ինչն այսօր ունի Լեռնային Ղարաբաղը, գումարած այն, որ միջազգային հանրությունը համապատասխան բանաձևով պետք է ֆիքսի, ճանաչի այդ միջանկյալ կարգավիճակը մինչև վերջնական կարգավիճակի որոշումը։ Սա է էականը և գլխավորը, մնացածը ածանցյալ են, ինչպես որ Հայաստանի Հանրապետության Նախագահն է բազմիցս ասել, և ես էլ նույնն եմ կրկնել, պետք չէ այստեղ տարանջատել կամ գլխիվայր շրջել այս ամբողջ գործընթացը»,- նշել է նախարարը Նալբանդյանն ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը լուծում չի ստանում, որովհետև Ադրբեջանը դեմ է դուրս գալիս ոչ թե Հայաստանի մոտեցմանը, այլ դեմ է դուրս գալիս միջազգային հանրության դիրքորոշմանը: «Արդյո՞ք Ադրբեջանը կփոխի իր դիրքորոշումը 2018 թվականին: Հուսանք: Բայց այլընտրանք չկա բանակցային գործընթացին, և մենք պետք է շարունակենք բանակցությունները և փորձենք գնալ այդ ուղղությամբ՝ միջազգային հանրության հետ միասին և համատեղենք ջանքերը եռանախագահող երկրների հետ»,- եզրափակել է ՀՀ ԱԳ նախարարը:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, Ծառուկյանի առյուծներից ի՞նչ ես ուզում․ դու մի ղռերի կատու չես կարողանում պահել»․ մանկավարժ (video) ՀՀ-ում 4 տնտեսություն է կարողանում ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա․ news.am Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ Ուժային կառույցները չպետք է դառնան քաղաքական պայքարի մասնակից․ փորձագետ «Նիկո՛լ, առյուծները, որ մտան ԱԺ, էդ շակալները․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) Ավելի քան 430 անօդաչու թռչող սարք է հարձակվել Մոսկվայի և ամբողջ մարզի վրա Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞. փաստաբանը մանրամասներ հայտնեց «Կոմերսանտ». Հայկական կոնյակի մատակարարման սահմանափակումները հարվածել են Ռուսաստանում արտադրությանը Նիկո՛լ, զգուշացվել էր՝ Ռուսաստանի հետ խաղադրույք չբարձրացնես․ ի՞նչ է եղել Միշուստինի հետ հանդիպմանը (video) Փողոցային պայքար անպայման լինելու է և վերջնական․ Սամվել Կարապետյան (video) Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Հայրս 1 ամիս կալանքի մեջ եղել է, ամուսինս այս պահին տնային կալանքի մեջ է. սա էլ կանցնի, բայց ժողովուրդը թող հասկանա՝ երկրում անդառնալի բաներ կարող են լինել. Ծառուկյանի դուստր Սամվել Ալեքսանյա՛ն, Խաչատուր Սուքիասյա՛ն, Նիկոլը գալիս է ձեր հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը. Hetq.am Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Ես պայքարում եմ արդարացման համար, իմ մեղավորությունը հաստատող ապացույցներ գոյություն չունեն. Դավիթ Տոնոյան Իրանցին ասել ա՝ Ծառուկյանը ինձ չի խաբել, ՀՀ իրավապահներն ասում են՝ չէ, Ծառուկյանն ա խաբել․ պաշտպան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am