ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց ԱԺ արտահերթ նիստը և լքեց դահլիճը

Ազգային ժողովի արտահերթ նիստի շրջանակում «Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:


Ըստ պատգամավորի՝ արտահերթ նիստի մեկնարկից առաջ՝ խորհրդի նիստի ժամանակ, առաջարկ է արվել հետաձգելու նախագծի քննարկումը:


«Առաջարկություն ներկայացրինք հետաձգելու ԱԺ արտահերթ նիստը, որպեսզի թե՛ միջազգային ներկայացուցիչների ներգրավման, թե՛ դիտորդական առաքելություն իրականացնող բոլոր կազմակերպությունների ներգրավման, նաև հանրային քննարկման միջոցով ունենանք օրենսդրական փոփոխության վերաբերյալ պատշաճ քննարկումներ և դրա հիման վրա՝ նորմալ եզրակացություն, սակայն մերժում ստացանք, ոչ միայն մերժում...


Անընդունելի ենք համարում նման վարքագիծը, սա հերթական փորձն է՝ ընտրական գործընթացներն ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ բերելուն և ընտրակեղծիքներն օրինականացնելուն միտված: Այս ամենն ընդունելի չէ, մերժելի է»,- ասաց պատգամավորը՝ հայտարարելով, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու քննարկմանը, և լքեցին դահլիճը:

Այս համատեքստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ խորհրդարանական ընդդիմության բացակայություններին:

«Չմասնակցելու հետ կապված՝ պիտի բացակաները ներկայացնեմ: Ասեմ, որ ԱԺ գումարումից այս կողմ՝ 4,5 տարվա ընթացքում, ունեցել ենք 244 նիստ, և, այսօր, օրինակ, պարոն Իշխան Սաղաթելյանի 100-րդ հոբելյանական բացակայությունն է: Շնորհավորում ենք»,- ասաց ԱԺ խոսնակը, և դահլիճում ծափեր հնչեցին:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում է դիտորդների անաչառությանն ու քաղաքական չեզոքությանը։ Այն ներկայացրել է ՔՊ–ն հրատապ ձևով, քանի որ առաջիկայում սպասվում են ընտրություններ։

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը կարգալույծ է հռչակվել Մենակ ինքը չի. հրապարակելու եմ. «Հրապարակ» Չհավատա՛ք դրան․ լսեք՝ Փաշինյանի խայտառակ ավանտյուրան․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Որտե՞ղ են Արցախից Հայաստան տեղափոխված 10 քաղաքացիները «Պարոն վարչապետ, գոնե Դուք ասեք՝ ո՞վ է Սյունիքում պետական կառավարման պատասխանատուն․ այս ի՞նչ վիճակ է ճանապարհներին» «Սուտասա՛ն, դուք մենակ գողանում եք»․ Ռուզան Ստեփանյանն ահազանգում է կաթվածահար երթևեկության մասին (video) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մերժել է բանաձևը, որով Թրամփին կարգելվեր զորքեր ուղարկել Վենեսուելա Բա Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը ի՞նչ են ասելու․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալ․ Լյուբով Ուսպենսկայային ոստիկանների ուղեկցությամբ իջեցրել են ինքնաթիռից Հերոս Հայկազ Մկրտչյանի ծնողների գրառումը Հայտնի է՝ երբ է սկսվելու Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների հանդիպումը Սուտ են գրել․ Հռիփսիմե Հունանյան #ՀԻՄԱ․ Իրանի դեսպանն ամեն ինչ ասաց՝ Ռուսաստանն ու Իրանն անելու են այդ ռազմական գործողությունը (video) Թոշակառունե՛ր, Նիկոլը հիվանդագին ժլատ է, ձեզ փող չի տալու․ Կարապետ Պողոսյան (video) Հարց Արսեն Թորոսյանին. Եթե «Ղարաբաղը» Ադրբեջանի Հանրապետություն է, ապա․․․ Ղարաբաղը Ադրբեջան չէ, իսկ Արցախից հեռացողը բռնի կերպով հայրենազրկված անձ է. արցախցի փաստաբանը՝ Արսեն Թորոսյանին Եղանակային վատ պայմանների պատճառով հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ ՀՌՀ-ն տուգանել է «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ին Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը պատրաստ է ստորագրման․ Զելենսկի Փաշինյանի հանցանքի քրոնիկոնը․ Աշոտյան Արցախում 13 հայ էր մնացել, կապի մեջ եղել ենք ՀՀ-ում գտնվող նրանց հարազատների հետ. Ստեփանյան ՀԷՑ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է որոշման պարտադիր ուժը Էս մարդկանց օր ու արև չպետք է տանք (video) Քարը ձնագնդիկի մեջ տեղադրելով՝ հարվածել է Փաշինյանը տառապում է հետապնդման մոլուցքով․ Արսեն Բաբայան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am