Ռոմանոսի շեֆը, ճիշտ է, դեռ այդ մասին չգիտի, բայց Ռոմանոսը հույս ունի, որ իրեն կհաջողվի համոզել Սամվել Կարապետյանին

Բա չիմացաք… Ռոմանոսն ուզում է ՀԷՑ-ը հետ տալ Սամվել Կարապետյանին, բայց վերջինս չի վերցնում: Ռոմանոսի շեֆը, ճիշտ է, դեռ այդ մասին չգիտի, բայց Ռոմանոսը հույս ունի, որ իրեն կհաջողվի համոզել Սամվել Կարապետյանին եւ գործը գլուխ բերել հնարավորինս անաղմուկ, այն է՝ շեֆի համար աննկատ: Ռոմանոսին մոտ կանգնած աղբյուրները, սակայն, պնդում են, որ աշխարհում այնպիսի բան չկա, որ շեֆը չգիտի: 

Ավելին, նրանք նեղ շրջանում փսփսում են, որ շեֆն անձամբ է Ռոմանոսին կարգադրել՝ ՀՀ կառավարությանն ազատել ՀԷՑ-ի գլխացավից, բայց այնպես, որ տպավորություն չստեղծվի, թե ինքը եւս այդպիսի ցանկություն ունի: Եվ հիմա պարզվում է, որ ամենամեծ խնդիրը Սամվել Կարապետյանն է, որ չի ցանկանում ՀԷՑ-ը հետ վերցնել: 
Նա Ռոմանոսի մարդկանց հետ է ուղարկել, ասելով․ տղամարդ տղա եմ՝ խոսքիս տերն եմ, մի անգամ ասել եմ՝ թքած ՀԷՑ-ի վրա, եւ ես իմ խոսքը հետ վերցնողը չեմ: Այ պարոն Կարապետյան ջան, արի քո ապրանքը հետ վերցրու՝ խնդրել են ռոմանոսականները:

- Չէ,- ոտքը դեմ է տվել Սամվել Կարապետյանը,- ես ձեր կառավարությանը լավ եմ ճանաչում… Թառլան հորթը տարաք, կաշին ու ոսկորները հետ եք բերել, թե՝ վերցրո՞ւ… Չի լինի:

Ու, քանի որ շեֆի անունը չի հոլովվել այդ խոսակցության մեջ, Ռոմանոսը հասկացել է, որ լուրջ ք.քի մեջ է հայտնվել, իսկ ավելի ստույգ՝ բռնվել գողության մեջ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հոդվածների տակ կարող է ընկնել Ռոմանոսը… Ուրիշի գույքի յուրացում, բացահայտ կողոպուտ՝ ամսական 5 միլիոնից ավելի աշխատավարձի տեսքով, տգիտության արդյունքում պայթած եւ հրդեհված մի քանի ենթակայան, շարքից դուրս եկած տրանսֆորմատորներ, անլույս մնացած ահագին ժողովուրդ, հոսանքի գերածախս, չհավաքագրված վճարներ, եւ, ի լրումն այս ամենի, համակարգից մասնագետների արտահոսք, որոնց փոխարեն այսօր ՀԷՑ-ում «Ճ» կլասի էլեկտրիկներն են հարցեր լուծում: Չէ, Ռոմանոսի շեֆին ծանր պատիժ չի էլ հասնի: Նրան ամենաշատը կդատեն «անզգուշության հետեւանքով ընկերությանը պատճառված նյութական վնասի» համար, իսկ այդ վնասը կհատուցի ՀՀ կառավարությունը՝ կառավարության անդամների գրպանից… Նրանք վերջերս են միլիոնավոր դրամների պարգեւավճարներ ստացել եւ, չի բացառվում, Ռոմանոսի շնորհիվ, այսինքն՝ ՀԷՑ-ի:

Մի խոսքով՝ եթե ՀՀ կառավարությանն ու Ռոմանոսին չհաջողվի մինչեւ ընտրությունները ՀԷՑ-ը վերադարձնել, նրանց շեֆը լրջագույն քարոզչական խնդիրների առջեւ է կանգնելու: Որ Հաքան Ֆիդանը Կայա Կալլասի ձեռքն էլ բռնած գա, միեւնույն է, չեն կարողանալու մեր հանրությանը համոզել, որ իրենք գող չեն… Փիլիսոփա են: Թե Ռոմանոսն իր շեֆի հետ՝ ո՜ւր, փիլիսոփայությունը՝ ուր…

Ախր, Եկեղեցու հետ կապված էլ նույն վիճակում են հայտնվել: Եթե մի քանի դասընթացով դեռ կարելի էր էլեկտրիկի մասնագիտություն ձեռք բերել, ապա ես չգիտեմ, թե ինչպես պիտի սրանք մինչեւ ընտրությունները, շատ ներողություն, «տերտերություն» սովորեն: Նախ՝ ո՞վ պիտի սովորեցնի, Կճոյա՞նը… Մեկը լինի՝ Կճոյանին տերտերություն սովորեցնի: «Բառադին» էդ տարիքում պոչը խուզեց, խառնվեց «Նիկոլոտնի» հոտին՝ անիծելով թե՛ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, թե՛ նրա հավատավոր հետեւորդների հերը: Հրեն, տասնյակներով կարգալույծ արված տերտերներ ունի ՀՀ կառավարությունը, դե թող գան ու իրենց շեֆին տերտերություն սովորեցնեն: Թուղթ են, չէ՞, ստորագրել, հանձնաժողով են, չէ՞, կազմել՝ իբր Եկեղեցու բարենորոգության: Բա ո՞ւր են, քանի՞ նիստ են արել, ե՞րբ պիտի Եկեղեցին «ազատեն» Վեհափառից: Վաղը մի հատ Ռոմանոս կգտնե՞ն, որ նշանակեն Եկեղեցու ժամանակավոր կառավարիչ: Հոգեւոր ռոմանոսները հո փողոցում թափված չե՞ն, որ մեկին բռնեն ու հընթացս նշանակեն:

Ոչինչ, այդ օրն էլ կգա, ու էդ բառադի տերտերները կգնան Գարեգին Երկրորդի ոտը, թե՝ Վեհափառ տեր, ներիր մեզ, մենք չգիտեինք՝ ինչ ենք անում, քանզի մեզ ուղղորդող ձեռքը շփոթել էինք Տիրոջ ձեռքի հետ: Եվ, պատկերացրեք, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը կների նրանց: Նա էլ իր խոսքի տեր մարդ է, ասել է՝ կներեմ, ուրեմն՝ կների: Խնդիրը նուրբ է այս պարագայում, թեեւ այս հարցում էլ տեղի է ունեցել ուրիշի ունեցվածքի «անզգույշ» յուրացում, որ առաջացրել է ֆինանսական լուրջ հետեւանքներ: Այդքան Եկեղեցի պղծվեց, այդքան հավատացյալ հեռացավ Եկեղեցուց, քանի՜- քանի «սմբակավոր», որ կյանքում պատարագ չէր տեսել, մուտք գործեց Աստծո տաճար եւ օդը մունդռեց, որպեսզի կանգնի հակաեկեղեցական շարժման «առաջնորդի» կողքին եւ ըմբոշխնի կաթողիկոսի անվան զեղչումը… Ու պիտի հարց դրվի այդ առաջնորդի առջեւ՝ Արցախի հազարավոր եկեղեցիներ ու վանքեր, դարավոր դպրանոցներ թողեցիր թուրքին, չհագեցա՞ր, որդյակ իմ, որ հիմա էլ Արագածոտնի, Շիրակի, Արմավիրի, Մասյացոտնի, Արարատյան թեմերի եկեղեցիներն ես քանդում ու ավերում: Ի՞նչ ես տանելու քեզ հետ, այս վատությունից ու դատարկախոսությունից բացի, ո՞վ է դատաստանիցդ առաջ լսելու այս ողջ ճամարտակությունը, որ քեզ թույլ տվեցիր՝ ազգիդ թշնամուն հաճոյանալու համար:

ՀԳ. Իսկ ընտրություններին մնաց 130 օր:


Էդիկ Անդրեասյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 1076 անգամ
Լրահոս
Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացրել ամուսնու ձերբակալությունից (video) Ինչո՞ւ Նիկոլի իշխանությունը երկար չի տևի (video) «Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համագործակցությունը անընդունելի է․ Թանդիլյան Ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի՝ բողոքի ակցիա կանցկացվի Իրանի խորհրդարանի նախագահը Ադրբեջանում է․ ինչ է սպասվում Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ եղանակ է սպասվում Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» Նվերը մոռացե՞լ էր հետը բերել ԱՄՆ-ից․ «Հրապարակ» Սպասում են Սամվել Կարապետյանի հրավերին․ «Հրապարակ» ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ» Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ» «Մայր Հայաստան»-ի 3 ավագանիները շարունակում են մնալ խմբակցությունում. «Ժողովուրդ» Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ» Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ» Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները․ «Հրապարակ» Վրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստին Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Գազանջատումներ են սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am