Հուսով եմ այս անհապաղ հոսպիտալացումը արդյունք կտա ու Նարեկ Սամսոնյանը կսկսի իր բուն հիվանդությունից բուժման պրոցեսը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Անդրադառնալով Անահիտ Մանասյանի արած հայտարարությանն` այն մասին, որ չի այցելել Նարեկ Սամսոնյանին, Մելիքյանը նշեց. «Ես չեմ պատկերացնում, եթե մարդը քաղաքական պատճառներով հացադուլի է նստում, արդյո՞ք տրամաբանական չէ անձամբ գնալ կամ գոնե մարդ ուղարկել, թե՞ այն աստիճան ակնհայտ է խնդիրը, որ տեսակցելու կարիք չկա: Եթե այդպես է, ապա ինչու քաղաքական որոշումներ կայացրած մարդու մասին հրապարակում չեն անում: Կամ, երբ ասում են՝ բազմաթիվ մարդիկ են հացադուլ հայտարարում, ասեմ, որ սա այն քիչ դեպքերից մեկն է, երբ անձը քաղաքական պատճառներով է հացադուլ հայտարարում: Իր մասին Եվրոպական կառույցները անդրադարձ են կատարել, իսկ այս պայմաններում մեզ մեղադրանք է ներկայացվում, թե ես ասել եմ «պատժախուց» բառը: Այո, այդ տարածքը կոչվում է պատժախցային հատված, իմ խոսքը պետք չէ աղավաղել, ես չեմ ասել «պատժախցային ռեժիմ»:
Եզրափակելով իր խոսքը՝ Ռուբեն Մելիքյանը նշեց, որ հույս ունի բժշկական միջամտությունը իր արդյունքը կտա:
«Մենք չունենք համապատասխան պայմաններ մեր քրեակատարողական հիմնարկներում, այսօր Նարեկ Սամսոնյանի տեսքը նախորդ տեսակցության համեմատ ավելի վատ էր ու հյուծված, բայց կարող եմ ասել, որ բժշկական միջամտությունը ուշացած չէր, ու կարծում եմ, որ իր արդյունքը կտա»:
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան