Սպանության 46, սպանության փորձի 23 դեպք. 11 ամիսների տվյալները

Հանցավորության շարժընթացի պաշտոնական ցուցանիշները պարբերական վերլուծության են ենթարկվում ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից, ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցներ՝ պատճառները, պայմանները պարզելու, կանխարգելման անհրաժեշտ ուղղություններն ակտիվացնելու, հանցագործությունների լիարժեք բացահայտումը, մեղավոր անձանց պատասխանատվությունն ապահովելու նպատակով: 2017թ. անցած 11 ամիսների ընթացքում հանցավորության շարժընթացի վիճակագրական վերլուծությունը վկայում է, որ առանձին հանցատեսակներով, հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով, հանցավորության նվազման և բացահայտման ցուցանիշների բարելավման միտումները տարվա ընթացքում պահպանվել են: Ընդհանուր հանցագործությունների թիվն աճել է 915-ով, կամ 5.4%-ով, ընդ որում, աճն ապահովվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվով, որոնց ճնշող մեծամասնությունը մասնավոր մեղադրանքի դեպքեր են: 2017թ. 11 ամիսներին բացահայտվել է արձանագրված հանցագործությունների 84,2%-ը: 2016թ. այդ ցուցանիշը կազմել է 78,1%: 2017թ. առաջին կիսամյակում հանրապետությունում էապես նվազել են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության դեպքերը: Եթե 2016թ. 11 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ծանր հանցագործության 2800, առանձնապես ծանր հանցագործության 173, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության 60 դեպք, ապա 2017թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ծանր հանցագործության 2404 դեպք՝ 396-ով կամ 14,1%-ով պակաս, առանձնապես ծանր հանցագործության 161 դեպք՝ 11-ով կամ 18,3%-ով պակաս, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության 49 դեպք՝ 12-ով կամ 6,9%-ով պակաս: Հաշվետու ժամանակահատվածում արձանագրված 2404 ծանր հանցագործություններից բացահայտվել է 1451-ը կամ 60,3%-ը, այն դեպքում, երբ նախորդ տարի նույն ժամանակահատվածում նման հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 52,6%: Հատկանշական է առանձնապես ծանր հանցագործություններից սպանությունների և սպանության փորձերի նվազումը. եթե 2016թ. 11 ամիսների ընթացքում գրանցվել է սպանության 64, իսկ սպանության փորձի 29 դեպք, ապա 2017թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 46, սպանության փորձի 23 դեպք: Փաստացի 2017թ. 11 ամիսների կտրվածքով սպանության դեպքերը նվազել են 18-ով կամ 28,1%-ով, իսկ սպանության փորձի դեպքերը՝ 6-ով կամ 20,7 %-ով: Նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում բացահայտվել է նույն ժամանակահատվածում արձանագրված սպանության 64 դեպքերից 47-ը (73,4%) և սպանության փորձի 29 դեպքից 28-ը (96.5%), իսկ 2017թ. արդյունքներով՝ սպանության 46 դեպքերից 34-ը (73,9%) և սպանության փորձի 23 դեպքերից 21-ը (91.3%): 2017թ. ընթացքում չբացահայտված 12 սպանություններից 6-ը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել են անձանց անհայտ կորելու փաստով: Ընդ որում, այս տարվա 11 ամիսների ընթացքում նման փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված 3 քրեական գործով վարույթ կարճվել է անհայտ կորած անձանց հայտնաբերման արդյունքում: Դրական դինամիկան պահպանվել է նաև դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերի վիճակագրությունում: 2016թ. 11 ամիսների ընթացքում արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 1031, 2017թ. նույն ժամանակահատվածում՝ 1003 դեպք: Նույնն է մնացել առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի ցուցանիշը՝ 184: Փոխարենը՝ եթե նախորդ տարվա տվյալներով 184 դեպքից բացահայտվել է 141-ը կամ 76,6%-ը, ապա այս տարի՝ 152-ը կամ 82,6 %-ը: Պահպանվել է դրական դինամիկան նաև մահվան ելքով ավտովթարների և խուլիգանության դեպքերի հետ կապված: 2016թ. 11 ամիսների ընթացքում արձանագրվել է մահվան ելքով ավտովթարի 162, իսկ խուլիգանության 179 դեպք: Այս տարվա 11 ամիսների ընթացքում արձանագրվել է մահվան ելքով ավտովթարի 159 դեպք (նվազումը՝ 1,9%), իսկ խուլիգանության՝ 173 դեպք (նվազումը՝ 3.4%): Անցած 11 ամիսներին գրանցվել է ավազակության 37 դեպք, որը նախորդ տարվա համեմատ պակաս է 14-ով կամ 27,5%-ով և բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության 763 դեպք, որը 2016թ. համեմատ պակաս է 394-ով կամ 34,1%-ով: Բարելավվել է նաև այս հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: 2016թ. 11 ամիսների ընթացքում արձանագրված ավազակության 51 դեպքերից նույն ժամանակահատվածում բացահայտվել են 29-ը կամ 55,7%-ը: Մինչդեռ այս տարվա նույն ընթացքում արձանագրված ավազակության 37 դեպքից բացահայտվել են 27-ը կամ 72,9%-ը: Իսկ 2017թ. 11 ամիսների բնակարանային գողությունների 763 դեպքից նույն ժամանակահատվածում բացահայտվել է 237-ը կամ 31%-ը, այն պարագայում, երբ նախորդ տարի 1157 դեպքից բացահայտվել է 352-ը կամ 30,4%-ը: Իսկ ահա լատենտայնության բարձր ցուցանիշ ունեցող հանցատեսակներով արձանագրվել է հանցագործությունների թվի անհամեմատ աճ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 73 դեպքով կամ 117%-ով (2016թ.՝ 62, 2017թ.՝ 135) աճել են կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերը:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց ՔՊ-ի հաղթելու շանսերը վատ են, չվախենա՛ք․ Աղավնի Սուքիասյան (Ուժեղ Հայաստան) (video) Արևաշատ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը ՌԴ-ն ու Ադրբեջանը գալու են այդ հարցերի հետևից․․․ Փաշինյանը գնալու է այդ քայլին․ Նարեկ Կարապետյան (video) Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցին ՔՊ-ի «պարագլուխներին յուբկա հագցրեց»․ Խաչիկ Մանուկյան (video) «Արա՛, կարողա՞ գիտես՝ հորդ դուքյանն ա․․․ ո՞վ ես դու, որ երեկ նման բան հայտարարեցիր»․ Աշոտ Անդրեասյան (video) Պուտինը ներքին հեղափոխություն է արել․ Թրամփի բլեֆը չի անցնելու․ վերլուծաբան (video) Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության Գագիկ Ծառուկյանը ամեն օր էդ էր ասում, Սամվել Կարապետյանը՝ նույնը, Ռուսաստանը էդ ժամանակ ինչ էր անում (video) Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին Ստեփանավանը սկիզբն է․ սա պայթելու է․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը՝ Ստեփանավանից (video) Թուրքիան հյուսիս-արևելքում ունի նոր հնարավորություններ Հայաստանի հետ. թուրք դեսպան «Ռուսաստանը բա ու՞ր է․․․»․ թեժ բանավեճ Անժելա Թովմասյանի և Հայկ Այվազյանի միջև (video) Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանել Թրամփի նեղուց, իսկ Ատլանտյանը՝ Ամերիկյան օվկիանոս Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը «Հասկացավ՝ ինչ շանտղություն է արել․․․ դավաճանին չներեցին»․ Նաիրի Հոխիկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am