Ճապոնիայում 45-ամյա մի տղամարդ սպանել է իր ղեկավարին՝ պնդելով, որ դժգոհ է իր տարեկան պարգևավճարի չափից և ղեկավարների վերաբերմունքից։ Այս մասին հայտնել է Japan Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
Ձերբակալված տղամարդը նույնականացվել է որպես վաճառքի մենեջեր Մասահիրո Յամանակա։ Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է հանցագործությունը և ասել, որ կոնֆլիկտի մեջ է եղել իր ղեկավարի՝ 49-ամյա Ակիհիրո Կավաշիմայի հետ։
Քննիչների տվյալներով՝ Յամանական մտել է զոհի բնակարան, միջատասպան է ցողել Կավաշիմայի դեմքին, ապա դանակահարել նրան՝ ազդրին և պարանոցին։ Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ տղամարդը տասից ավելի դանակահարված վերք է ստացել պարանոցին, որովայնին և ազդրին։
Արյան հետքեր են հայտնաբերվել բնակարանի մի քանի սենյակներում, այդ թվում՝ լոգարանում, ինչը ենթադրում է, որ կասկածյալը փորձել է լվանալ արյունը հարձակումից հետո։ Ոստիկանությունը նաև կարծում է, որ Յամանական հագուստ է փոխել հանցագործությունից առաջ և հետո. տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է նա տարբեր հագուստ կրում շենք մտնելիս և դուրս գալիս։
Հետաքննիչների տվյալներով՝ բնակարանից դուրս գալիս տղամարդը դուռը փակել է մուտքի մոտ թողնված բանալիով, ապա այն մտցրել է փոստարկղի մեջ։
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան