Կառավարության շենքի մոտ շարունակվում է Արցախում հուղարկավորված զոհերի հարազատների բողոքի ակցիան։ Նրանք պահանջում են կազմակերպել արտաշիրիմում և ապահովել իրենց հարազատների մարմինների տեղափոխումը Հայաստան։
Հունվարի 22-ին լրագրողների հետ զրույցում զոհված զինծառայող Սասուն Ավանեսյանի քույրը՝ Բելլա Գալստյանը, հայտնել է, որ Հայաստան գալուց ի վեր հետևողականորեն զբաղվում են այդ խնդրով և դիմել են բոլոր հնարավոր կառույցներին։ Նրա խոսքով՝ նամակներ են ուղարկել Կարմիր խաչին, վարչապետին և կառավարության աշխատակազմին, սակայն հարցը տարբեր գերատեսչությունների միջև է փոխանցվում՝ առանց լուծման։ Նշվել է, որ աշխատակազմից իրենց ուղղորդել են արտաքին գործերի նախարարություն, որտեղից էլ հայտնել են, թե խնդիրը իրենց իրավասությունների շրջանակում չէ։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված նամակները վերահասցեագրվում են Ազգային անվտանգության ծառայությանը, սակայն ԱԱԾ ղեկավարության հետ հանդիպում կազմակերպել չի հաջողվում։ Բելլա Գալստյանը նշել է, որ նախկինում հնարավոր էր հանդիպել ԱԱԾ նախկին ղեկավարի հետ, ով տեղեկացրել էր, թե հարցը գտնվում է ուշադրության կենտրոնում, մինչդեռ ներկայումս նորանշանակ ղեկավարի հետ հանդիպման հնարավորություն չեն ստանում։
Բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցները հերթական նամակն են հանձնել վարչապետի աշխատակազմին՝ պահանջելով հանդիպում կառավարության ղեկավարի հետ։ Նրանք նաև զգուշացրել են, որ եթե այս անգամ էլ չստանան հստակ պատասխան, ապա հաջորդ շաբաթ նախատեսում են նստացույց իրականացնել կառավարության շենքի մոտ։
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան