Դատարանների աշխատակիցներին նորի՞ց խաբեցին․ աշխատավարձի խոստացված բարձրացումը «տեղ չի հասնում»

Առաջին ատյանի դատարանների աշխատակիցները կրկին խաբված են իրենց զգում, քանի որ խոստացվել էր հունվարի 1-ից բարձրացնել աշխատավարձերը։
24News-ի հետ զրույցում դատարանի աշխատակիցներից մեկն ասաց, որ հունվար ամսվա համար նախատեսված աշխատավարձն արդեն ստացել են, բայց խոստացված բարձրացումը չի եղել։

Մեր զրուցակիցն ասում է, որ վերջին անգամ 2022 թվականին է բարձրացում եղել 20 հազար դրամով, արդեն երեք տարի է՝ խոստանում են, որ իրենց աշխատավարձը կբարձրանա, բայց ապարդյուն։ Նշենք, որ գործավարն ու նիստերի քարտուղարները ստանում են 120 հազար դրամ աշխատավարձ, իսկ դատավորների օգնականները՝ 260 հազար դրամ։

Մեր տեղեկություններով, կան դատավորներ, ովքեր դրսևորում են «բարի կամք» և իրենց հաշվին, ավել գումար են վճարում իրենց կազմերի աշխատակիցներին՝ հաշվի առնելով ծանրաբեռնվածությունն ու այն դժվար աշխատանքը, որը կատարում են դատավորների աշխատակազմերի աշխատակիցները, սակայն դա, ըստ էության, չի լուծում խնդիրը։
Չնայած, որ դատարանների վրայից հանվել են արբիտրաժներն ու պարզեցված վարույթները, միևնույն է՝ դատարաններն աշխատում են ծանրաբեռնված։

Մեր զրուցակիցը նշում է նաև, որ հայցերը շատացել են և՛ թղթային, և՛ էլեկտրոնային։ Լիազորությունները կասեցված դատավորների վարույթներում գտնվող գործը բաշխվում են այլ դատավորների վրա, այդ պարագայում իրենք ստիպված են լինում սկզբից քննել գործը, ինչը հավելյալ ծանրաբեռնվածություն է առաջացնում։

Բացի դա, գործերը հասցնելու համար նրանք ստիպված են լինում աշխատել արտաժամյա, երբեմն էլ հանգստյան օրերին, ինչի համար, բնականաբար, հավելյալ չեն վարձատրվում։
Նշենք, որ այս հարցով դիմեցինք նաև Բարձրագույն դատական խորհրդին, մեզ պատասխանեցին, որ հենց հիմա կառավարությունում դա նախագծի տեսքով քննարկվում է: Նաև հավելեցին, որ դրա հասցեատերը իրենք չեն, այլ Կառավարությունն ու արդարադատության նախարարությունը։

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ նախարարները ամանորին մինչև 7 մլն դրամ պարգևավճար են ստացել։ Օրինակ, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր․ «Մոտ 6-7 միլիոնի կարգի՝ հարկերը հանած, հավելավճար եմ ստացել»։ Պարգևատրվել էին նաև պետական համակարգի բազմաթիվ աշխատակիցներ։

դիտվել է 217 անգամ
Լրահոս
Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել Ալ Ահլիի հարձակման գլխավոր զենքը. արաբական մամուլը հիացած է Սպերցյանի խաղով Երևանի կենտրոնում կառուցվող շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում Ինչու են տիրանվեր քահանաներն աղոթում Արցախի համար Թուրք-հունական նոր լարվածություն Տիգրանաշենի արժեքը ոչ թե մակերեսն է, այլ աշխարհագրությունը․ Վահե Դավթյան Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերում Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Scania» բեռնատարը․ վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների փոխանակում «10-ը 10-ի դիմաց» բանաձևով Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես Այսօր զորամասում մահացած զինծառայող Հայկը 2 երեխաների հայր էր. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 24-ին Արմեն Աշոտյանի գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել Կոչ եմ անում Լևոն Տեր-Պետրոսյանին ու Վազգեն Մանուկյանին խոսել․․․ Սուրեն Սուրենյանց (video) Մեզ էլ ասում են՝ «էս պիղծ դավաճանը» ինչի՞ա մինչև հիմա կանգնում ու․․․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Աննա Գրիգորյանի հարցը «հիստերիկության» հասցրեց Փաշինյանին․ «Հլը էդ կրքոտ հռետորին մի կողմ դրեք» (video) Պարոն Մանուկյա՛ն, հերիք եղա՛վ․․․ չեմ կարող էլ գոռալ, փորս ցավում է․ Ռուբինյանը՝ Գեղամ Մանուկյանին (video) Կողմնորոշվե՛ք ժողովուրդ․․․ սարսափելի խնդիրներ ենք ունենալու․ Նարեկ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am